2001թ-ի դեկտեմբերի 15-ին ԶԼՄ ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ քննարկել է երկրում մամուլի ազատության` մասնավորապես լրագրողների ազատազրկման և ինտերնետային սահմանափակումների վիճակը:
«Մենք քննարկել ենք ԶԼՄ ազատությանն ուղղված մարտահրավերները, ավելի կոնկրետ լրագրողների ազատազրկմանը և ինտերնետ սահմանափակումներին վերաբերող հարցերը, որոնք անհապաղ ուշադրություն են պահանջում Թուրքիայում», – ասել է Միյատովիչը, – «Ես խնդրել եմ, որպեսզի կառավարությունը բարելավի բանտարկված լրագրողների վիճակը կալանքի այլընտրանքային միջոցներով, ինչպիսին, օրինակ, գրավի դիմաց ազատ արձակելն է»:

«Ես նաև խնդրել եմ հրատապ բարեփոխումներ իրականացնել քրեական օրենսգրքում: Ըստ գործող օրենսգրքի` կարելի է սահմանափակել ԶԼՄ ազատությունը և նույնիսկ բանտարկել լրագրողներին քննադատական տեսակետներ հայտնելու համար, ինչպես նաև արգելափակել վեբ-կայքեր», – ասել է Միյատովիչն` առաջարկելով իր գրասենյակի լիակատար աջակցությունն այս բարեփոխումներն իրականացնելիս:
Հանդիպման ընթացքում նախարար Դավութօղլուն հավաստիացրել է, որ Թուրքիայի կառավարության հիմնական քաղաքական փիլիսոփայությունը միտված է խթանելու ազատությունն ու վերացնելու սահմանափակումները:
Իր այցելության ընթացքում Միյատովիչը ողջունել է Արդարադատության նախարարության նախաձեռնություններն` ուղղված քրեական օրենսգրքում, հակաահաբեկչության, ինտերնետի և հեռարձակման մասին օրենքներում փոփոխություններ կատարելուն, որոնք ազգային օրենսդրությունը կհամապատասխանեցնեն միջազգայինին:
Թուրքիայի հեռահաղորդակցության ոլորտի պաշտոնյաների հետ հանդիպման ընթացքում ներկայացվել է վերջերս ներդրված անվտանգ ինտերնետային ծառայության ֆիլտրման համակարգը: «Ես ուրախ եմ, որ հիմա մարդիկ այս համակարգն օգտագործելու ընտրություն ունեն: Այն կամային է դարձնել իմ գրասենյակի առաջարկով, և վստահ եմ, որ այս համակարգը երբեք չի պարտադրվի ինտերնետից օգտվողներին», – ընդգծել է նա:
Բացի այդ նա հանդիպել է նաև ԶԼՄ ներկայացուցիչների և մարդու իրավունքների ակտիվիստների հետ:
Միյատովիչն իր այցը Թուրքիա ամփոփել է դեկտեմբերի 16-ին` Սիլիվրի բանտում կալանավորված լրագրողներին այցելելով:
Աղբյուր` OSCE.org