Skip to content

«Օգնական» թիմը ճանաչվեց լավագույնը Հեքըթոն[ՅԱՆ] մրցույթում

Դեկտեմբերի 19-ին ամփոփվեցին «Հեքըթոն[ՅԱՆ] Երևան 2011» ծրագրավորման և նախագծերի ներկայացման լայնածավալ մրցույթի արդյուքները, և առավել հետաքրքիր նախագծերի հեղինակներն արժանացան պարգևների:

«Լավագույն նախագիծ» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Օգնական» թիմը, որն առաջարկում է ստեղծել «Ձայն» հեռախոսային հավելված` լսողության խանգարումներ ունեցողների համար: Ինչպես նշում է նախագծի հեղինակ, լրագրող Փառանձեմ Հովհաննիսյանը, նախագիծն արժանացել է Երևանի քաղաքապետարանի հավանությանը, որն էլ ստանձնել է ծրագրի իրականացման հովանավորչությունը:

Նույն նախագիծն արժանացավ նաև «Լավագույն սոցիալական նախագիծ» անվանակարգին, որի համար թիմը պարգևատրվեց 350 հազար դրամով:

Բացի «Օգնական» թիմից պարգևատրվեցին նաև «Open MS» թիմը` ճանապարհների խցանումների հաշվարկ կատարող ծրագրի համար` 1 մլն դրամով և «BigBrain» թիմը` «Kinect Stand» տեղեկատվական հարթակ նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ նախագծի առաջարկի համար` 500 հազ. դրամով: Մրցանակներ ստացան նաև այլ թիմեր:

Առաջին հայկական Հեքըթոնը, նորարարական ծրագրերի առաջարկներով, նվիրված էր մայրաքաղաքի խնդիրների լուծմանը: Դեկտեմբերի 17-18-ը Երևանի քաղաքապետարանում ավելի քան 30 թիմեր 24 ժամ շարունակ աշխատում էին իրենց առաջարկած նախագծերի ուղղությամբ:

Մրցույթը կազմակերպել էին «Հանրային լրագրության ակումբն» ու «Մայքրոսոֆթ նորարարական կենտրոնը»: Միջոցառմանն աջակցում էր նաև Երևանի քաղաքապետարանը:

Լրագրող Գալուստ Նանյանը, ով մրցույթին ներկայացնում էր «iSun» թիմը, նշեց, որ թեև իրենք չհաղթեցին մրցույթում, սակայն շարունակելու են աշխատել իրենց ներկայացրած «Տեղեկատվական թռիչք մոբայլ սարքերով» ծրագրի զարգացման ուղղությամբ:

«Մեր ծրագիրը նախատեսված է IPhone և SmartPhone-երի օգտատերերի համար, ովքեր մայրաքաղաքի տարբեր վայրերում արտակարգ դեպք գրանցելիս` կարող են տվյալ դեպքի վերաբերյալ տեղեկատվություն ուղարկել մեկ ընդհանուր հարթակի», – ասում է Նանյանը: «Դեռ շատ անելիքներ ունենք: Այժմ ունենք այն, ինչ հնարավոր էր պատրաստել մեկ օրում»,- համոզված է «iSun»-ի ծրագրավորող Արև Թունյանը, ով արժանացավ խրախուսական մրցանակի` ծրագիրը 24 ժամվա ընթացքում մշակելու համար:

Մրցույթին մասնակցում էր նաև «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ լրագրող Գայանե Միրզոյանը, ով առաջարկել էր ստեղծել քաղաքացիական լրագրության գիպերտեղային կայք: Ըստ հեղինակի` կայքը բաղկացած կլինի Երևանի համայնքների բաժիններից, որտեղ տեղեկատվություն կտեղադրեն համայնքների բնակիչները:

 «Կան պատմություններ, որոնք ունեն միայն տեղական հետաքրքրություն: Դրանք տվյալ համայնքին վերաբերող խնդիրներն են: Օրինակ, «թե որ մանկապարտեզն է ավելի հարմար տանել երեխային» կամ «երբ կավարտվի ջրամատակարարման համակարգի վերանորոգման աշխատանքները»,- ասում է Գայանեն և ավելացնում, որ համայնքի բնակիչներն այսպես կօգնեն միմյանց` ստանալու նմանատիպ հարցերի պատասխաններ:

Աղբյուր` JNews.am