«Լրագրողներ հանուն ապագայի» 2012թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների լուսաբանման վերաբերյալ Հայաստանի առցանց ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքները նախընտրական պաշտոնական քարոզչության ժամանակաշրջանի վերաբերյալ (ապրիլի 8-ից մայիսի 4-ը)հնարավոր է ներբեռնել այստեղից:
Հակիրճ տեղեկություն մշտադիտարկման նպատակի մասին
Այս մշտադիտարկումն իրականացնում է «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունը` «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» /ԲՀՀ-Հայաստան/ կազմակերպության ֆինանսական աջակցությամբ:
Հայաստանում ընտրական գործընթացների ժամանակահատվածում առցանց ԶԼՄ-ների մշտադիտարկում չէր իրականացվել: Նման մշտադիտարկման անհրաժեշտությունը արդեն հասունացել էր, քանի որ վերջին 3-4 տարիների ընթացքում հանրապետությունում համացանցի տարածումը և գների անկումը ապահովեց համացանցից օգտվողների կայուն աճ (բնակչության մոտ 30%-ը), զուգահեռ սկսեց ավելանալ նաև լրատվական գործունեություն իրականացնող կայքերի թիվը:

Եթե նախորդ 2007թ-ի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ժամանակահատվածում կար ընդհամենը մեկ տասնյակին հասնող հայկական առցանց ԶԼՄ, ապա այսօր միայն Circle.am հայկական վարկանիշային համակարգի (rating system) «News and Media» բաժնում գրանցված է 224 կայք, որտեղ վարկանիշով առաջին 50 կայքերը օրական միջինը ունենում են 1.000-ից մինչև 150.000 այցելու (այս համակարգում գրանցված չեն Azatutyun.am և PanArmenian.Net կայքերը):
Առցանց ԶԼՄ-ների այցելուների քանակի աճին նպաստեց նաև սոցիալական ցանցերի տարածումը Հայաստանում: Հատկապես Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրեթե բոլոր հայկական կայքերը ունեն համանուն էջ, որտեղ տեղադրում են իրենց կայքի բոլոր նյութերը: Օրինակ News.am կայքի ֆեյսբուքյան հավանողների թիվն արդեն գերազանցել է 50 հազարը:
Թեև հեռուստատեսությունը շարունակում է մնալ ամենապահանջված զանգվածային լրատվության միջոցը Հայաստանում, պետք է արձանագրել, որ առցանց ԶԼՄ-ներն ու սոցիալական ցանցերը այլևս կարողանում են իրենց տարածած լրատվությամբ, օպերատիվությամբ և բազմազանությամբ անմիջական ազդեցություն ունենալ ավանդական մեդիաների օրվա լրահոսի ձևավորման գործընթացում:
Սույն մշտադիտարկումը հնարավորություն կտա պատկերացնելու առցանց ԶԼՄ-ների լուսաբանման անաչառությունը այնպիսի հասարակական-քաղաքական նշանակության իրադարձությունների ժամանակ, ինչպիսին է խորհրդարանական ընտրությունները:
Մշտադիտարկման նպատակն է արձանագրել հայաստանյան առցանց ԶԼՄների աշխատանքային գործընթացը ընտրություններին վերաբերող լուսաբանումների տեսանկյունից’ նախընտրական 3 ամիսների և հետընտրական 2 շաբաթների ընթացքում:
Սույն հաշվետվութունը ներկայացնում է մշտադիտարկման արդյունքները նախընտրական պաշտոնական քարոզչության ժամանակաշրջանի վերաբերյալ (2012թ. ապրիլի 8-ից մինչև մայիսի 4-ը):
Մշտադիտարկումն իրականացվել է Հայաստանի 10 առցանց ԶԼՄ-ներում:
Դրանք են`
1in.am
7or.am
A1plus.am
Azatutyun.am
Civilnet.tv
Lragir.am
News.am
Tert.am
Panarmenian.net
Panorama.am
Կայքերի ընտրությունը կատարվել է Circle.am վարկանիշային համակարգի տվյալների և մեդիա էքսպերտների շրջանում կատարված հարցման արդյունքում:
Արձանագրվել և հետազոտվել են վերը նշված կայքերի «Լրահոս», «Քաղաքական», «Տեսադարան» բաժիններում առկա բոլոր այն հրապարակումները, որոնք անդրադարձ են պարունակել համամասնական ընտարակարգով գրանցված 9 կուսակցությունների/դաշինքին, և/կամ դրանցից յուրաքանչյուրի համամասնական ընտրացուցակի առաջին երեք անձանց: Եթե կայքերի նախաձեռնած ուղիղ հեռարձակում (livestream) ձայնագրվել և տեղադրվել են կայքի մշտադիտարկվող բաժիններում, ապա տվյալ նյութերը ևս դարձել են մշտադիտարկման առարկա:
Ընդհանուր առմամբ պաշտոնական քարոզչության ժամանակաշրջանում 10 առցանց կայքերում արձանագրվել և մշտադիտարկվել է 5.369 հրապարակում, որտեղ կուսակցություններն հիշատակվել են 11.386 անգամ:
Մշտադիտարկման մեթոդոլոգիան հիմնված է քանակական և որակական ցուցանիշների վերլուծության վրա: Ցուցանիշների համար հիմք են հանդիսանում մշտադիտարկողների կողմից արձանագրված տվյալները’ մշակված գործիքակազմին համապատասխան:
Աղբյուր` JNews.am