Skip to content

Առցանց ԶԼՄ-ների մշտադիտարկումը ԱԺ ընտրությունների վերաբերյալ. Քարոզարշավ, լռության և ընտրությունների օրեր, հետընտրական զարգացում

«Լրագրողներ հանուն ապագայի» 2012թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների լուսաբանման վերաբերյալ Հայաստանի առցանց ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքները նախընտրական պաշտոնական քարոզչության ժամանակաշրջանի, լռության օրվա, ընտրությունների օրվա և հետընտրական զարգացումների վերաբերյալ (ապրիլի 8-ից մայիսի 20-ը) հնարավոր է ներբեռնել այստեղ:

Հակիրճ տեղեկություն մշտադիտարկման նպատակի մասին

Այս մշտադիտարկումն իրականացնում է «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունը` «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» /ԲՀՀ-Հայաստան/ կազմակերպության ֆինանսական աջակցությամբ:

Հայաստանում ընտրական գործընթացների ժամանակահատվածում առցանց ԶԼՄ-ների մշտադիտարկում չէր իրականացվել: Նման մշտադիտարկման անհրաժեշտությունը արդեն հասունացել էր, քանի որ վերջին 3-4 տարիների ընթացքում հանրապետությունում համացանցի տարածումը և գների անկումը ապահովեց համացանցից օգտվողների կայուն աճ (բնակչության մոտ 30%-ը), զուգահեռ սկսեց ավելանալ նաև լրատվական գործունեություն իրականացնող կայքերի թիվը:

Եթե նախորդ 2007թ-ի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ժամանակահատվածում կար ընդհամենը մեկ տասնյակին հասնող հայկական առցանց ԶԼՄ, ապա այսօր միայն Circle.am հայկական վարկանիշային համակարգի (rating system) «News and Media» բաժնում գրանցված է 224 կայք, որտեղ վարկանիշով առաջին 50 կայքերը օրական միջինը ունենում են 1.000-ից մինչև 150.000 այցելու (այս համակարգում գրանցված չեն Azatutyun.am և PanArmenian.Net կայքերը):

Առցանց ԶԼՄ-ների այցելուների քանակի աճին նպաստեց նաև սոցիալական ցանցերի տարածումը Հայաստանում: Հատկապես Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրեթե բոլոր հայկական կայքերը ունեն համանուն էջ, որտեղ տեղադրում են իրենց կայքի բոլոր նյութերը: Օրինակ News.am կայքի ֆեյսբուքյան հավանողների թիվն արդեն գերազանցել է 50 հազարը:

Թեև հեռուստատեսությունը շարունակում է մնալ ամենապահանջված զանգվածային լրատվության միջոցը Հայաստանում, պետք է արձանագրել, որ առցանց ԶԼՄ-ներն ու սոցիալական ցանցերը այլևս կարողանում են իրենց տարածած լրատվությամբ, օպերատիվությամբ և բազմազանությամբ անմիջական ազդեցություն ունենալ ավանդական մեդիաների օրվա լրահոսի ձևավորման գործընթացում:

[[wysiwyg_imageupload:147:height=243,width=390]]Սույն մշտադիտարկումը հնարավորություն կտա պատկերացնելու առցանց ԶԼՄ-ների լուսաբանման անաչառությունը այնպիսի հասարակական-քաղաքական նշանակության իրադարձությունների ժամանակ, ինչպիսին է խորհրդարանական ընտրությունները:

Մշտադիտարկման նպատակն է արձանագրել հայկական առցանց ԶԼՄ-­ների աշխատանքային գործընթացը ընտրություններին վերաբերող լուսաբանումների տեսանկյունից’ նախընտրական 3 ամիսների և հետընտրական 2 շաբաթների ընթացքում:

Սույն հաշվետվութունը ներկայացնում է մշտադիտարկման արդյունքները նախընտրական պաշտոնական քարոզչության ժամանակաշրջանի 2012թ. ապրիլի 8-ից մինչև մայիսի 4-ը, լռության օրվա (մայիսի 5­ը), ընտրությունների օրվա (մայիսի 6­ը) և հետընտրական երկու շաբաթների վերաբերյալ (մայիսի 7­ից 20­ը):

Մշտադիտարկումն իրականացվել է Հայաստանի 10 առցանց ԶԼՄ-ներում:

Դրանք են`

1in.am

7or.am

A1plus.am

Azatutyun.am

Civilnet.tv(.am)

Lragir.am

News.am

Tert.am

PanArmenian.Net

Panorama.am

Կայքերի ընտրությունը կատարվել է Circle.am վարկանիշային համակարգի տվյալների և մեդիա էքսպերտների շրջանում կատարված հարցման արդյունքում:

Արձանագրվել և հետազոտվել են վերը նշված կայքերի «Լրահոս», «Քաղաքական», «Տեսադարան» բաժիններում առկա բոլոր այն հրապարակումները, որոնք անդրադարձ են պարունակել համամասնական ընտարակարգով գրանցված 9 կուսակցությունների/դաշինքին, և/կամ դրանցից յուրաքանչյուրի համամասնական ընտրացուցակի առաջին երեք անձանց: Եթե կայքերի նախաձեռնած ուղիղ հեռարձակումները (livestream) ձայնագրվել և տեղադրվել են կայքի մշտադիտարկվող բաժիններում, ապա տվյալ նյութերը ևս դարձել են մշտադիտարկման առարկա:

Ընդհանուր առմամբ 10 առցանց կայքերում 2012թ. ապրիլի 8-ից մինչև մայիսի 20­ը արձանագրվել և մշտադիտարկվել է 8,156 հրապարակում, որտեղ կուսակցություններն հիշատակվել են 18,288 անգամ: Ընդ որում քարոզարշավի ավարտից հետո, մայիսի 5-ից մինչև մայիսի 20­ը ներառյալ, եղել է ընդամենը 2,787 հրապարակում, և համապատասխանաբար 6,902 անդրադարձ կուսակցություններին/դաշինքին:

Մշտադիտարկման մեթոդոլոգիան հիմնված է քանակական և որակական ցուցանիշների վերլուծության վրա: Ցուցանիշների համար հիմք են հանդիսանում մշտադիտարկողների կողմից արձանագրված տվյալները’ մշակված գործիքակազմին համապատասխան: 

Հ.Գ. Մշտադիտարկման արդյունքների մասին լուսաբանումները հայկական մամուլում

http://www.hra.am/hy/events/2012/06/15/monitoring

http://news.am/arm/news/109687.html

http://lurer.com/?p=27055&l=am

http://www.aravot.am/2012/06/15/81874/

http://www.yerkir.am/am/news/27171.htm

http://www.1in.am/arm/armenia_society_89925.html

http://hayeli.am/%D5%AF%D5%A1%D5%B5%D6%84%D5%A5%D6%80%D5%A8%D5%9D-%D5%AD%D5%B8%D5%B7%D5%B8%D6%80%D5%A1%D6%81%D5%B8%D6%82%D5%B5%D6%81%D5%AB-%D5%B6%D5%A5%D6%80%D6%84%D5%B8/

http://www.a1plus.am/am/social/2012/06/15/elections

http://civilnet.am/2012/06/15/%D5%AC%D6%80%D5%A1%D5%A3%D6%80%D5%B8%D5%B2%D5%B6%D5%A5%D6%80-%D5%B0%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B6-%D5%A8%D5%B6%D5%BF%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB/

http://galatv.am/news/other/arcanc-medianer.html

Աղբյուր` JNews.am