Լրատվական կայք ստեղծելը թույլ սիրտ ունեցողների համար չէ:
Լրագրող Գլեն Բուրկինսից պահանջվեց անձնական ներդրում, լուրերի շուրջօրյա ստեղծում, գովազդատուների ապահովում և այլն: Իր կայքը` Qcitymetro.com-ը, ծառայում է Հյուսիսային Կարոլինայի Շառլոթ քաղաքի աֆրոամերիկյան համայնքին: Կայքն ունի մոտ 10 անկախ գրող: Կայքը գործի է դրվել 2008 թվականին և 3 տարվա ընթացքում մշտական այցելուների թիվը գերազանցել է 200.000:
Poynter chat-ին տված հարցազրույցում` Բուրկինսը, որն աշխատել է հեղինակավոր թերթերում ավելի քան 2 տասնամյակ, պատմել է թե ինչու և ինչպես է ստեղծել Qcitymetro.com կայքը և ինչ է սովորել այդ տարիներից ի վեր: Բուրկինսի փորձը կարող է օգտակար լինել նրանց համար, ովքեր ցանկանում են ստեղծել իրենց սեփական լրատվական կայքը:
Ահա նրա խորհուրդներից մի քանիսը.
1. Ձեռնամուխ եղի՛ր հաջող մեկնարկին
Եթե կայքի մեկնարկը հաջող չէ, ինչու՞ մարդիկ պետք է կրկին այցելեն այդ կայք: Շուրջ մեկ տարի պահանջվեց մինչև Qcitymetro.com կայքը գործի դրվեց: Այն ներառում էր կայքի ստեղծումը, բիզնես նախագշի պլանավորումը և այլն: Եվ դրա մեծ մասը ինքնաֆինասավորման հաշվին. Բուրկինսը ծախսեց 20.000 դոլար, այնուհետև վերջին 4 տարվա ընթացքում նա ծախսեց ևս 10.000 դոլար և չի բացառվում որ առաջիկայում կրկին գումար է պահանջվելու:

Թեև Qcitymetro.com կայքի պատրաստումը մեծ ծախսեր պահանջեց, սակայն Բուրկինսը նշում է, որ հնարավոր է նվազ ծախսատար տարբերակ ընտրել’ օգտվելով անվճար կայքերից, ինչպիսին օրինակ WordPress հարթակ է:
«Ես ցանկանում էի իմ ընթերցողներին հաճելին մատուցել»,- ասում է Բուրկինսը և ավելացնում, «ես ցանկանում էի մի կայք, որը տպավորություն կստեղծեր, որ այն հենց իրենց համար է»:
2. Թիրա՛խ դարձրու հատուկ լսարանին` լուրերի ինքնատիպ բովանդակությամբ
Նյութի հավասարակշռությունը օրիգինալ և կազմակերպված բովանդակության միջև կախված է կայքից: Իսկ Qcitymetro.com-ի նման կայքերի համար օրիգինալ և տեղական բովանդակության ապահովումը չափազանց կարևոր է:
«Ինչու՞ պետք է այցելեն իմ կայք»,- ասում է Բուրկինսը: «Որպեսզի գտնեն այն, ինչը չեն գտնի այլ կայքերում»:
Ակնարկային նյութերը պետք է ուղղված լինեն թիրախային լսարանի: Qcitymetro.com-ի տիպական ընթերցողը 40-ամյա կին է: Բուրկինսի վերջնական նպատակը թիրախային զանգվածի ընդլայնումն է’ կառուցելով փոխկապակցված տեղական կայքերի ցանց, սպասարկելով սևերի տեղական համայնքի տարբեր հատվածներին:
3. Ունեցի՛ր բիզնես նախագիծ
Բուրկինսի բիզնես նախագծի հաջողության բանալին գովազդն է:
«Գովազդից ստացված շահույթով` դու կարող ես զարգացնել բիզնես մոդել»,- ասում է Բուրկինսը:
Սակայն երբ երկու շաբաթաթերթ և մի քանի ամսագիր մրցակցում են Qcitymetro.com կայքի հետ` ընթերցողների, ինչպես նաև գովազդից ստացված շահույթի համար, գովազդներն ապահովելը պահանջում է մեծ ներուժ և հետևողական աշխատանք:
Qcitymetro.com-ը նաև Շառլոտ Օբզերվր-ի (Charlotte Observer) լրատվական գործընկերն է: Երկու կայքերը բաժանում են սահմանափակ քանակությամբ նյութեր` համագործակցության համաձայնագրի շրջանակներում:
4. Օգտագործի՛ր սոցիալական ցանցերը
«Սոցիալական ցանցերը ահռելի ժամանակ են խլում»,- հառաչում է Բուրկինսը: Բայց դա արդարացված է:
«Երբ սոցիալական ցանցերում նվազեցնում եմ նյութերի տարածման ագրեսիվ ռազմավարությունը, ես տեսնում եմ, որ այցելուների քանակը կտրուկ պակասում է»:
Աստիճանաբար ընթերցողները վեբկայքեր են այցելում սոցիալական ցանցերի միջոցով:
5. Պատրաստ եղի՛ր շատ աշխատել և զոհաբերությունների գնալ
Բուրկինսը այնքան է նվիրված Qcitymetro.com կայքին, որ նույնիսկ չի էլ մտածում իր կայքի խափանման հավանականության մասին:
Մինչ կայքը աշխատում է իր բիզնես նախագծին համապատասխան, Բուրկինսը չի կարող հանգստանալ: Իր գործը պահանջում է մշտական աշխատանք և նոր գաղափարներ:
Ամբողջական հարցազրույցն անգլերենով այստեղ:
Աղբյուրը` IJNet.org
Թարգմանությունը` Մարինե Մելիքսեթյան, JNews.am