Skip to content

Երիտասարդականի անտուն մնացած գրքերը

«451 ջերմաստիճանը, այն տաքությունն է, որի տակ վառվում է թուղթը»,- այսպես է սկսվում հայտնի ամերիկացի ֆանտաստ-գրող Ռեյ Բրեդբերի «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» գրական գործը: Պատմվածքը նկարագրում է մի հասարակություն, որտեղ գիրք կարդալը համարվում է հանցագործություն, որտեղ գրքերը վառվում են խարույկում:

Կարծես թե այդ ժամանակաշրջանը տեղափոխվել է մեր օրեր, որտեղ գրքերը աստիճանաբար կորցնում են իրենց դերն ու արժեքը: Նրանց մասին հոգ չեն տանում, չեն ցավում նրանց համար: Եվ հենց այդ նույն վերաբերմունքի հետևանքով անտուն մնացին մետրոյի «Երիտասարդական» կայարանի հարևանությամբ գտնվող գետնանցումի գրքերը, որոնք արդեն երկար տարիներ է ինչ իրենց հանգրվանն էին գտել այնտեղ:

Դեռ դպրոցի տարիներից առաջին իսկ անհրաժեշտության դեպքում վազում էի այնտեղ: Ավարտել եմ Չեխովի անվան դպրոցը, որտեղ ռուսաց լեզվի և գրականության ուսուցումը տարբերվում է հայկական դպրոցների ծրագրից: Մենք անցնում էինք Մոսկվայի դպրոցների դասագրքերով, այդ իսկ պատճառով այդ առարկայի գրքերը դպրոցը մեզ չէր տրամադրում:

Առաջին դասարանից սկսած գրքերս գնում էի երիտասարդականի գետնանցումից: Համեմատած գրախանութների հետ, գրքերն այնտեղ ավելի մատչելի էին, տեսականին էլ` մեծ: Այնտեղ կարող էիր գտնել նաև գրքերի օգտագործած տարբերակները, որոնք էլ ավելի մատչելի էին: Կատարվում էր փոխանակում այլ գրքերի հետ, իսկ երբեմն էլ գրավաճառները նախօրոք ընդունում էին պատվերներ: Կարծես ամեն ինչ հարմար էր գնորդին գոհացնելու համար:

Ամեն ուսումնական տարվա նախաշեմին գնում էի գետնանցում դասագրքերիս հետևից: Գետնանցման աջակողմյան մասի առաջին վաճառողը դեռ հեռվից ճանաչում էր ինձ և ժպիտով դիմավորում. «Հը՜ն, էկա՞ր, սիրուն աղջիկ, հիմա՞ որ տարվա գրքերն են պետք»: Թվում էր` ինձ էին սպասում:

Տարրական դասարաններում գնում էի մայրիկիս հետ, հետո արդեն` մենակ: Վաճառողները երբեմն ծիծաղելով ասում էին,- «Էս էրեխեն էլ մեր աչքի առաջ մեծացավ»:

Եվ իրոք, այստեղի գրքերով են մեծացել մի քանի սերունդ` գրավաճառների աչքի առջև: Գետնանցումի գրքերն էլ գնորդների հետ միասին անցնում էին դպրոցական կյանքի փուլը, ընդունվում ԲՈՒՀ, ավարտում այն և անհրաժեշտության դեպքում անգամ ավարտելուց հետո հասնում օգնության: Վաճառողների համար էլ իրենց գնորդները դարձել էին իրենց աշխատանքի ուղեկիցը և, իհարկե, եկամտի հիմնական աղբյուրը:

Գետնանցումը միշտ լիքն էր մարդկանցով: Երկար զրուցելով, համոզելով, երբեմն հայկական ձևերով գին սակարկելով` գնորդները միշտ գտնում էին իրենց ուզածը: Այնտեղի վաճառողներն էլ միշտ համբերատար էին և սիրալիր: Միգուցե պատճառն այն էր, որ նրանք ունեին իրենց մշտական հաճախորդները և հասցրել էին նույնիսկ մտերմանալ: Իսկ միգուցե, որ գործ ունեին գրքի հետ… այո, գրքի և ընթերցասերների հետ: Երբ հարցը վերաբերում է գրքերին նույնիսկ առևտրային հարաբերություններն են դառնում հաճելի:

Գետնանցումի փակվելով հազարավոր մարդիկ զրկվեցին իրենց աշխատաքնից, գրքերը` իրենց բնակավայրից, հասարակությունը` գրքերի հետ շփվելու ևս մեկ հնարավորությունից, իսկ տարիների ընթացքում հավաքած հուշերս մնացին գետնանցումի խոնավ պատերի ներսում: 

Աղբյուրը` JNews.am