Ասում են, որ բժիշկներն ունեն իրենց սեփական այբուբենը` անհասկանալի և խճճված տառերով, որից միայն իրենք են գլուխ հանում: Բժիշկներն էլ չեն ժխտում:
Եթե երբևէ բժիշկը ձեզ դեղատոմս է դուրս գրել, հավանաբար նկատել եք, որ նրա ձեռագիրը տգեղ է և բացարձակապես անընթեռնելի: Եվ կարծես դա բոլոր բժիշկների մոտ է այդպես:
Ստացվում է, որ միայն բժիշկը կարող է կարդալ մեկ այլ բժշկի ձեռագիրը:
Օրինակ, վիրաբույժ Էդուարդ Ավագյանի ձեռագիրն ընդհանրապես պատուհաս է դարձել բժշկական կենտրոնի դոկումենտացիոն բաժնի աշխատակիցների համար: Նրանք խոստովանում են, որ երբեմն բժիշկ Ավագյանն ինքը չի կարողանում կարդալ սեփական ձեռագիրը:
«Գրելու կեսից աղավաղում է վերջավորությունները` չհասցնելով բառերն իրենց ավարտին»,- նշում է բաժնի աշխատակցուհիներից մեկը, ով արդեն 33 տարի է գործ ունի բժիշկների ձեռագրերի հետ, – «երիտասարդ աշխատողները նույնիսկ խուսափում են նրա հիվանդների նկարագրերի տվյալները մեքենագրելուց: Ես եմ, որ սովորել եմ նրա տառերին: Մեզ մոտ կարող եմ ձեռագրին նայելով ասել, թե որ բժշկի հիվանդի նկարագիրն է»:

/Վերծանիր պատկերում բերված բժշկի ձեռագիրը, առաջինը տեղադրիր այն հետևյալ վայրում ՍԵՂՄԻՐ ԱՅՍՏԵՂ և ստացիր նվեր «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ կողմից: /
Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի մանկաբույժ Հասմիկ Գալստյանն անհասկանալի ձեռագրերի պատճառ է համարում բժիշկների ունեցած վստահությունը սեփական աշխատանքի նկատմամբ:
Բժշկուհին իր տեսակետը բացատրում է նրանով, որ նման բժիշկներին երբեք չի հետաքրքրում, թե ով կկարդա հիվանդի նկարագիրը կամ դուրս գրված դեղատոմսը կամ ինչպես կհասկանան այն, կարևորը` ինքը գիտի, որ ճիշտ է գրել և ճիշտ է ախտորոշել:
«Անընթեռնելի ենք գրում, որ հետո ինչպես ցանկանանք այդպես էլ մատուցենք»,- կատակով ասում է ԼՕՌ-բժիշկ Հակոբ Պողոսյանը,- «իրականում, մենք շատ տերմինաբանություն ենք օգտագործում, գրելուց դրանք կրճատում ենք, և ընդհանրապես անհասկանալի է դառնում ընթերցողի համար»:
Բժիշկները խոստովանում են, որ ամեն օր հիվանդի պատմություն գրելը վերածվում է միապաղաղ և միատիպ աշխատանքի, քանի որ շատ հաճախ գրում են նույն տեքստը: Իսկ անընդհատ նույնը գրելուց ձեռագիրն էլ դառնում է ավելի բարդ ու խճճված:
Բայց իրենք երբեք խնդիր չեն ունեցել գործընկերների ձեռագրերը ընթերցելիս: Մասնագիտական գիտելիքների, տրամաբանության և աշխատանքային փորձի շնորհիվ է, որ իրար հասկանում են:
Դեղատան աշխատակիցները ևս նշում են, որ հազվադեպ կարող է անընթեռնելի դեղատոմսեր հանդիպեն: Թեպետ խառն է գրված, բայց հասկանում են, իսկ երբեմն` առաջին տառերից:
Աղբյուր` JNews.am