Skip to content

Մաթևոսյանի արձանը կրկին կոտրած. ի պաշտպանություն հանճարների

Գրեթե ամեն օր Մաշտոցի պուրակով քայլելիս` չեմ կարող անտարբեր անցնել Հրանտ Մաթևոսյանի արձանի կողքով, որը «Երևան» գրվածքով նստարանին նստած` կարծես ականջ է դնում իր կողքին նստածների զրույցին: Եվ ամեն անգամ ուշադրությունս սևեռում եմ` համոզվելու, որ այդ կավե արձանը «ողջ-առողջ» է և զերծ վայրագ վերաբերմունքից:

Այսօր այդ օրը չէր:

Եթե նախորդ ամիսներին նկատել էի կոտրած մատը, հետո կոտրած ձեռքը, մեկ ուրիշ անգամ փշրած ծունկը, որոնք մինչև մյուս կոտրելը սովորաբար վերականգնում էին, ապա այս անգամ տեսարանն էլ ավելի տխուր էր, եթե ոչ` դաժան: Լուսանկարից ավելի պատկերավոր նկարագրել տեսարանը չեմ կարող:

Նմանատիպ վերաբերմունքի են արժանացել նաև «Մեր հանճարները մեր կողքին են» նախագծով նախորդ տարվանից մայրաքաղաքում հայտնված մյուս «կավե հանճարները»:

Որակել դա վանդալիզմ դժվարանում եմ, քանի որ չեմ կարծում, որ 97% հայերով բնակեցված Հայաստանում ունենք համաքաղաքացիներ, ովքեր սեփական հանճարների հանդեպ այնքան չարամտորեն են տրամադրված, որ հատուկ վնաս են հասցնում այս արձաններին:

Որակել դա վանդալիզմ չեմ կարող նաև այն պարզ պատճառով, որ կավե արձանիկ կոտրելու համար մեծ ջանք չի պահանջվում անգամ պատանուց: Եղել են օրեր, երբ նկատել եմ, որ Մաթևոսյանի արձանի հետ «կռիվ» են տվել 5-6 տարեկան տղաներ, ովքեր գալիս են պուրակ խաղալու և երբեմն որպես խաղընկեր ընտրում են հենց այս կավե «խելոք ձաձային»` հաստատ չպատկերացնելով, որ մի երկու թաթալոշ կամ քացի տալով` ուժները կհերիքի «ձաձայի» ոտքն ու ձեռքը վրայից պոկելու կամ կոտրելու համար:

Ինձ ավելի շատ զարմացնում է քաղաքապետարանի աշխատակիցների կամ արձանների հեղինակի համբերությունը: Մինչև ե՞րբ պետք է համբերատար վերանորոգեն դրանք, և արդյո՞ք դա լրացուցիչ ծախս չի պահանջում քաղաքապետարանի բյուջեից:

Ինձ տհաճ է ամեն անգամ տեսնել Մաթևոսյանի, Մկրտչյանի կամ Պետրոսյանի անդամալույծ արձանները և կարծում եմ պատվաբեր էլ չէ, երբ դա նկատում են նաև Հայաստան ժամանած օտարեկրացիներն ու սփյուռքի մեր հայրենակիցները:

Արձանների հեղինակը դեռ նախորդ հոկտեմբերին նշել էր, որ այդ արձանները ժամանակավոր բնույթ են կրում:

Լավ, մինչև ե՞րբ պետք է կավե հանճարները նման վերաբերմունքի արժանանան: Լավ, ի՞նչքան կարող են էս ոսկե տղերքը երնեկ տան Սարյանի արձանի պուրակում ուս ուսի տված բրոնզե «Տղամարդկանց», որոնք, համոզված եմ` ոչ պակաս հարվածների են արժանանում, բայց կանգուն են մնում մետաղի ամրության հաշվին:

Չի բացառվում նաև, որ նման վերաբերմունքը նպաստի երիտասարդների շրջանում վանդալիզմի ձևավորմանը:

Կարծում եմ` ժամանակն է, որ այս արձանները հեռացվեն նստարաններից և գուցե այնպես, ինչպես հայտնվել են քաղաքի կենտրոնում` անսպասելի և անաղմուկ` իրենց գոյության մասին հուշեր թողնելով միայն այն լուսանկարներում, որոնք արվել են ընտանեկան ալբոմների համար:

Համոզված եմ, որ քաղաքապետարանն էլ դեմ չի լինի նվիրելու դրանք այն անհատներին կամ կազմակերպություններին, որոնք կցանկանան հոգ տանել կավե հանճարների մասին իրենց իսկ սեփական պարտեզներում:

Հետգրություն. Նյութի հրապարակման հաջորդ օրը Մաթևոսյանի արձանի կոտրված հատվածը վերականգնվել էր: Երկրորդ լուսանկարից, որն արվել է ապրիլի 13-ին, պարզ երևում է վերականգնված հատվածները:

Աղբյուր` JNews.am