Skip to content

PR-ի ընկալումները Հայաստանում

Ուսումնասիրելով աշխատանքի առաջարկներ հրապարակող որոշ հայկական կայքեր, ակնհայտ դարձավ, որ այսօր Հայաստանում ամենապահանջված աշխատատեղերից մեկը PR մասնագետի հաստիքն է:

Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանում լայն շրջանառության մեջ մտավ PR (Public relations) արտահայտությունը: Այն այնքան սերտաճեց հայերիս բառապաշարին, որ սկսեց կիրառվել բոլոր պատեհ-անպատեհ առիթներով: Հայաստանում ամենատարածված սխալ ընկալումներից մեկն այն է, թե PR-ը նույն գովազդն է: Մինչդեռ PR -ն ու գովազդն իրար կապող միակ օղակն այն է, որ երկուսն էլ մարքեթինգի գործիքներն են:

Առաջին պաշտոնական PR կառույցները Հայաստանում հիմնվեցին դեռ 20 տարի առաջ, բայց այս ոլորտն այնքան անհայտ էր հայերիս համար, որ գրեթե ոչ ուսումնասիրվում, ոչ էլ նպատակասլաց զարգացում էր ապրում:

PR-ը, նույն ինքը «Հասարակայնության հետ կապեր» ասվածը, դինամիկ կերպով սկսեց զարգանալ վերջին տասը տարիների ընթացքում: Այսօր երևանյան որոշ համալսարաններում նույնիսկ հնարավորություն է ընձեռվում մագիստրական կրթությունը շարունակել հենց այս մասնագիտացմամբ:

Բայց չնայած նրան, որ Հայաստանում փորձեր են ձեռնարկվում հասարակայնության հետ կապերի մասնագետների պատրաստել, երկրում այս ոլորտի մասին ընկալումները մնում են աղոտ: PR-ով խորապես հետաքրքրված հայ երիտասարդները մասնագիտական կրթությունը ստիպված են շարունակել արևմուտքում, որտեղ այս ոլորտը ոչ միայն նոր չէ, այլև հասել է կատարելագործման գագաթնակետին:

Հայաստանում զգացվում է PR մասնագետների պակասը, և փորձառու մասնագետների պակասից ելնելով’ որոշ կազմակերպություններ որպես PR մենեջերի աշխատանքի են ընդունում տնտեսագետների, շուկայաբանների, լրագրողների, լեզվաբանների և սոցիոլոգների: Մինչդեռ իրական PR մենեջերը պետք է կարողանա ներառել վերոնշյալ 5 մասնագետների հմտությունները:

Հասարակության կողմից այս ոլորտի սխալ ընկալման պատճառով է, որ այսօր կարծես ամեն 10-րդ երիտասարդ իրեն PR մենեջեր է համարում: Մասնագիտական գիտելիքների և աշխատանքային փորձի բացակայության պատճառով մի շարք PR մենեջերներ ռիսկի են ենթարկում իրենց կազմակերպությունների հեղինակությունն ու հետագա գործունեությունը:

Հասարակայնության հետ կապերի մասնագետների կարիք են ունենում հիմնականում, կազմակերպությունները, քաղաքական գործիչներն ու շոու-բիզնեսի ներկայացուցիչները:

Եթե վերջիններիս դեպքում PR մասնագետը կարող է լինել սկսնակ ուսումնասիրող, քաղաքական գործիչների և կազմակերպությունների դեպքում անփորձ և չվերապարաստված մասնագետի գործունեությունը կարող է հանգեցնել ճակատագրական ավարտի: Դրա վառ օրինակն է բոլորովին վերջերս սնանկացած հայկական միակ ավիափոխադրող կազմակերպությունը ‘«Արմավիան», որն իր 12-ամյա գործունեության ընթացքում աչքի չի ընկել PR հնարքներով:

Հետևելով վերջին քաղաքական իրադարձություններին’ կարող ենք ասել, որ PR-ն ամենաակտիվ կերպով օգտագործվում է թերևս քաղաքականության մեջ այս կամ այն քաղաքական գործչի կամ կուսակցության կողմից: Այս ամենին նպաստել է վերջին տարիներին Հայաստանի զգալի չափով «վիրտուալիզացումը»: Համացանցը հնարավորություն է ընձեռում ստեղծելու և պահպանելու կապը քաղաքացիների և քաղաքական մարմինների միջև:

PR-ը կերտում է անձանց կամ կազմակերպությունների հեղինակությունը, իսկ այն, ինչ վերաբերում է հեղինակությանը, արժանի է աչալուրջ մոտեցման: 

Աղբյուր` JNews.am