Տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության փորձագետ, iDitord.org-ի համահեղինակ և համակարգող Սամվել Մարտիրոսյանի հետ հարցազրույցի հիմնական թեման հաքերային հարձակումներն են և հայ-ադրբեջանական կիբերհակամարտությունը:
– Պրն. Մարտիրոսյան, ուսումնասիրելով ՏՏ ոլորտը` ինչպե՞ս եք գնահատում հայկական կայքերի անվտանգության մակարդակն այսօր, և ինչպիսի՞ն էր այն տարիներ առաջ: Արդյո՞ք կան զգալի փոփոխություններ:
– Ինչ վերաբերում է պետական կայքերին, ապա դրանք 2009 թվականի սեպտեմբերից վերահսկվում են ԱԱԾ-ի կողմից, եւ այդ պահից ոչ մի հաջողված հաքերային հարձակում չի արձանագրվել։ Մնացած ոլորտներում վիճակը շատ տարատեսակ է, դժվար է միանշանակ ասել։ Մի բան պարզ է. այն կայքերը, որոնք կապ ունեն բիզնեսի հետ, դրանց անվտանգությունը զգալիորեն աճել է, քանի որ սկսել են գումարներ ծախսել անվտանգության վրա, ինչը չորս-հինգ տարի առաջ գրեթե չէր արվում:
– Սովորաբար թուրք և ադրբեջանցի հաքերների հարձակումներն ակտիվանում են ապրիլի 24-ին: Ինչպիսի՞ն էր պատկերն այս տարի, և արդյո՞ք հաջողվում է համարժեք պատասխան տալ նրանց հարձակումներին:

– Այս տարի հակառակ վիճակ էր. հարձակումներ անհայտ պատճառներով չեն արձանագրվել այդ ժամանակահատվածում։ Ինչ վերաբերում է պատասխանին, ապա դա թյուր պատկերացում է, որ ընդհանրապես պատասխան որպես այդպիսին լինում է, քանի որ ադրբեջանական հաքերները կոտրում են ինչ-որ հայկական կայքեր, հայ հաքերները կոտրում են ինչ-որ ադրբեջանական կայքեր, բայց դա պատասխան չէ ադրբեջանական հաքերներին կամ պետական համակարգին: Ուրիշ հարց, երբ հարձակման ենթարկվում են պետական կառույցներ, կամ քարոզչական ԶԼՄ-ներ, կամ հենց հաքերները։ Նման դեպքեր այս տարվա ապրիլ-մայիսին արձանագրվել են՝ հայ հաքերները հրապարակել են մի շարք ադրբեջանական լրագրողների նամակներ իրենց հակահայկական գործունեության մասին: Մանրամասն կարող եք ծանոթանալ vs.ananun.am կայքում:
– Որո՞նք են ամենահայտնի հայկական կիբերխմբերը
– Այս պահին ակտիվ են երկու խումբ․ «Հայկական Կիբեր Բանակ», որը հիմնականում հարձակվում է կայքերի վրա։ Եվ «Անանուն» խումբը, որը գործում է տեղեկատվություն կորզելու և հրապարակելու ուղղությամբ:
– Ինչպե՞ս եք գնահատում հայ և ադրբեջանցի հաքերների միջև շարունակական կիբերպատերազմները, ո՞ր կողմն է ավելի ուժեղ:
– Կողմերի ուժեղ լինելը դժվար է գնահատել, քանի որ հիմնական լուրջ մասնագետները համարյա չեն ներգրավվում արտաքին աղմուկ բարձրացնող գործողությունների մեջ, այլ ավելի շատ աշխատում են տեղեկատվություն կորզելու համար, ինչը, բնականաբար, գրեթե չի երևում։
– Ըստ Ձեզ, որո՞նք են վերջին շրջանում հայտնի և ամենամեծ հաքերային հարձակումները:
– Ամենամեծ բախումը եղել է 2012թ. սեպտեմբերին Սաֆարովի դեպքերից հետո։ Բացի դրանից, հայկական կողմը երեք անգամ ադրբեջանական քարոզչամեքենայի մեծ թվով ներկայացուցիչների ներքին նամակագրություն է հրապարակել։ Ադրբեջանական կողմին հաջողվել է երկու անգամ ներխուժել դոմենային ռեգիստրատի սերվերները և գողանալ տասնյակ գաղտնաբառեր։ Մնացած դեպքերը լուրջ ազդեցություն չեն ունեցել:
– Որքա՞ն ժամանակ է պահանջվում հաքերային հարձակման ենթարկված կայքի գործունեությունը վերականգնելու համար:
– Մեկ րոպեից մինչև անվերջություն, երբ տվյալները նախօրոք չեն պահպանվում, այլ կրիչի վրա:
– Եվ, վերջում, ի՞նչ խորհուրդ կտաք, ինչպե՞ս պաշտպանվել հաքերային հարձակումներից, վտանգավոր ծրագրերից, հատկապես սոց. ցանցերում և ինչպե՞ս տարբերել վիրուսային ծրագրերը:
– Վարձել մասնագետների։ Մնացածը մոտավորապես նույնն է, որ ասեք, թե խոլերայի ժամանակ տնային ինչ միջոցներով կարելի է բուժվել:
Շուշան Պողոսյանը ԵՊԼՀ-ի միջազգային լրագրության մագիստրատուրայի ուսանող է: Սույն հարցազրույցը պատրաստել է «Լրատվական հոսքերի ստեղծման տեխնոլոգիաներ» առարկայի շրջանակներում:
Աղբյուրը ` JNews.am