Skip to content

Գողին և տգետին լրագրող մի անվանեք. Մարկը պիտի լավանա, իսկ հավայի հաչողները թող սատկեն

Մարկ Սաղաթելյանի, կամ ճշմարիտ է ասել մեր Մարկի վերաբերյալ տարածված ապատեղեկատվությունը բողոքի մի մեծ ալիք բարձրացրեց սոց.ցանցերում և այլ կերպ չէր կարող լինել, քանի որ Մարկը այն եզակի անձանցից է, ում որևէ առիթով հիշատակելիս չես ասում «շոումենը», «պրոդյուսերը» կամ «հաղորդավարը»: Ամենաշատը կասենք кавеэншик Մարկը, բայց դա կոչում չէ, այլ նրա ապրելակերպը,  որը դարձել էր նաև մեր ապրելակերպը` ցրտի և մթի տարիներին հեռուստացույցով ժպիտի և հումորի միջոցով ջերմացնելով մեր բնակարանները: Դրա համար էլ նա մեր Մարկն է: Իր հմայիչ ժպիտով, հումորով և ինտելեկտով նա միշտ կարողանում է գրավել հեռուստադիտողի և հանդիսատեսի համակրանքը և բոլորիս կողմից շատ սիրված և հարազատ անձնավորություն է:

Ու հիմա, երբ նրա կյանքը գտնվում է նման ճակատագրական իրավիճակում, մի քանի անպատասխանատու հարթակներ (չգիտեմ` այլ կերպ ոնց անվանեմ) տարածում են նրա մասին ապատեղեկատվություն և հերթական անգամ սև բիծ թողնում լրատվական դաշտի վրա` հեռվացնելով և նվազեցնելով հանրության վստահությունը մասնագիտական կանոնները հետևողականորեն պահպանող պրոֆեսիոնալ լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ:

Սոցցանցերում հերթական անգամ ամենավերջին բառերով օգտատերերը պիտակավորեցին լրագրողական դաշտը, լրագրողին ու այն, ինչ կապված է լրագրության հետ:

Այս պահին չեմ ցանկանում խոսել ապատեղեկատվություն տարածող կայքերի մտավոր, մասնագիտական կամ ֆինանսական կարողությունների մասին, հատկապես, երբ շատերս ձեռքերը բռունցք արած աղոթում ենք, որ Մարկը ուժ գտնի և հաղթահարի իր կյանքի հերթական փորձությունը:

Ես, ինչպեսև համոզված եմ յուրաքանչյուր օգտատեր, ով տեղեկացավ Մարկի առողջական ծայրահեղ ծանր վիճակի մասին, այլայլվեց և շատերը, հավանաբար նրան օգնելու անկարողությունից, շտապեցին տվյալ լուրը տարածել նաև իրենց ընկերների շրջանում` մեկնաբանության հատվածում Աստծուց խնդրելով Մարկի շուտափույթ ապաքինում:

Բայց, երբ առաջին լուրից շատ կարճ ժամանակ անց հետևեց հաջորդ` սարսափազդու լուրը, շատ քչերը կասկածեցին դրա հավաստիությանը, չփորձեցին փնտրել նյութում լուրը հավաստիացնող վստահելի աղբյուր և նույն արագությամբ տարածեցին այն համացանցում` փաստացի մասնակից դառնալով ապատեղեկատվության տարածմանը: Իսկ երբ արդեն պարզվեց, որ դա սուտ է, այդ լուրը տարածող և չտարածող օգտատերերը սկսեցին իրենց անեծքը թափել ողջ լրատվական դաշտի վրա:

Բայց, փոխարենը յուրաքանչյուրս պետք է.

1) Unlike տանք հիմարություն տարածող կայքերին և չհիմնավորենք, թե like-ել ենք դա մասնագիտական նպատակներով,

2) չտարածենք ամեն մի հիմարություն, անգամ եթե դա անում ենք մեր ընկերներին տեղեկացնելու, թե տեսեք ինչ հիմարություն են գրել` դրանով իսկ ապահովելով նրանց անհրաժեշտ լայքերի քանակը,

3) ինչպես ոմանք հեռուստատեսության պարագայում են անում, բոյկոտենք այն կայքերը, որոնք ապատեղեկատվությամբ, տգիտությամբ և գրագողությամբ են զբաղված և ոչ թե հիմար կայքերին լայք տված շարունակենք ապրել` նյարդերը քայքայելով,

4) ամեն մի գողի, տգետի և հիմարություն տարածողի չանվանենք լրագրող և լրատվամիջոց,

5) ամեն մի տեղեկություն անմիջապես չբացենք, մինչև չհամոզվենք, թե ինչ կայք է, այնպես ինչպես տանը` ամեն դուռ թակողի առջև դուռ չենք բացի մինչև դիտանցքով չհամոզվենք, որ թակողը ծանոթ է,

6) մի քիչ էլ լրագրություն ու ապատեղեկատվություն տարածողներին իրարից կարողանանք տարբերել, ինչպես թացը չորից կամ ինչպես պահապան հաչող շներին` հավայի հաչող շներից,

Իսկ Մարկը պիտի լավանա: 

Աղբյուր` JNews.am