Նրա սեղանին դրված են ոսկեզօծ թելեր, մետաքս, մատնոց և ասեղներ: Ասեղնագործությունը Անահիտ Կարապետյանի առաքինությունն է: Նրա ստեղծագործություններում կա գույների, տրամադրության, մաքրության և պարզության ներդաշնակություն: Պատրաստում է վարագույրներ, թագեր, վակասներ, արտախուրակներ, գոտիներ, սրբիչներ, թաշկինակներ և նվիրում հայկական եկեղեցիներին:
Հոգևոր թեմաներով ասեղնագործում է 1990 թվականից: Բայց ասեղնագործել է նաև Շվեցարիայի թագուհու, բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնի, Եգիպտոսի շեյխերի համար, աշխատանքներից մեկն էլ նվիրել է Մոսկվայի կոնսերվատորիային` հարյուրամյակի կապակցությամբ: Իր ինքնատիպ աշխատանքների համար 2006 թ-ին արժանացել է Հայաստանի ասեղնագործության ժողովրդական վարպետի կոչման:
Անահիտը խոստովանում է, որ մանկուց է ստեղծագործում: «Շատ էի նկարում, քանդակում ու զբաղվում երաժշտությամբ: Բայց հետաքրքիր է, որ նկարներումս հիմնական թեման եկեղեցին էր: Այլ թեմա ինձ չէր հետարքրքում», – ասում է նա:
Ասեղնագործությունը նրան հետաքրքրել է ավելի հասուն տարիքում:
[[wysiwyg_imageupload:174:]]«Քսանհինգ տարեկան էի, երբ հասկացա, որ հոգևոր ծարավ ունեմ: Սկսեցի այցելել եկեղեցի և աղոթել: Ես գալիս էի եկեղեցի և ինքս ինձ հարց տալիս` ո՞վ է Աստված, որտե՞ղ է նա: Աստծուց խնդրում էի, որ իմ հոգուն հարազատ շնորհ տա»:

Անահիտը համոզված է, որ ասեղնագործությունը Աստծո տված շնորհն է: «Ես երբեք ասեղ ու թել ձեռքս չէի վերցրել»: Խորապես ուսումնասիրելով Աստվածաշունչը, պատմական բոլոր կարևոր իրադարձություններն ու փաստերը` Անահիտն այդ ամենը կարողացավ ներկայացնել իր ձեռագործ աշխատանքներում:
Հոգևոր թեմայով նրա առաջին ասեղնագործ աշխատանքը կոչվում է «Խաչքար»:
«Քսան տարի առաջ «Խաչքարը» փոխանցել եմ կաթողիկոս Վազգեն I-ին, ով այդ ժամանակ մահամերձ վիճակում էր: Երկու տարի առաջ ցանկացա այդ աշխատանքս ներկայացնել ցուցահանդեսներից մեկում, սակայն այդպես էլ չկարողացա պարզել, թե որտեղ է այն այժմ»,- ասում է Անահիտը:
Ստեղծագործելուն զուգահեռ Անահիտը սիրում է նաև կիսվել իր գիտելիքներով: Ցանկություն ունի եկեղեցուն կից դպրոց հիմնել` առանց տարիքային սահմանափակման: Դպրոցի այցելուները բացի ասեղնագործական հմտություններից կստանան նաև հոգևոր դաստիարակություն: Արդեն գիտի նաև դպրոցի անունը` Սուրբ Շուշանիկ:
«Այդպես է Աստծո կամքը: Բայց գիտեմ, որ նման դպրոց ստեղծելու համար համբերություն է պետք»,- ասում է նա:
Աղբյուր` JNews.am