Ազգային երաժշտությունը յուրաքանչյուրիս հարստությունն է, և դրա պահպանումն առանցքային նշանակություն ունի հատկապես մեր օրերում: Այս գործին առանձնահատուկ ուշադրությամբ է մոտենում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում շուրջ մեկ տարի գործող «Թմբա-թա» նվագախումբը:
«Խմբի ստեղծման մտահաղացումն առաջացավ այն ժամանակ, երբ անցած տարի ընդունվեցի Թումոյում աշխատելու: Այստեղ կային երաժշտական պրոյեկտներ, բայց ուզում էի, որ լիներ խումբ ու աշխատեինք հիմնականում ձայնի վրա»,- պատմում է խմբի գեղարվեստական ղեկավար Արիկ Գրիգորյանը: Ըստ նրա՝ երեխաների ընդունման հարցում չի գործել որևէ սկզբունք կամ տարիքային սահմանափակում: Այն համապատասխանում է ստեղծարար կենտրոնում գործող չափանիշին՝ 12-ից 18 տարեկան պատանիներ: Կարող են խմբին միանալ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են պարզապես երգել: Սա երաժշտական կարողություններն ու հմտությունը բացահայտելու լավ հնարավորություն է:

Նվագախմբի անվանումը ևս երաժշտական է: Այն բնորոշում է թմբուկից արձակած ձայն և երաժշտական ռիթմիկ պատկեր: Այժմ խումբը բաղկացած է 30 հոգանոց նվագախմբից և երգչախմբից: Նվագում են կիթառ, դաշնամուր, հարվածային գործիքներ, ֆլեյտա: Այս ամենով հանդերձ նվագախումբն առանձնանում է ազգային երաժշտության անհատական և ժամանակակից մատուցմամբ՝ նպաստելով դրա պահպանմանն ու տարածմանը: «Էծը արի», «Ծիրանի ծառ», «Գացեք տեսեք», «Բարի լուսո» և մի շարք այլ երգեր արդեն հասցրել են տեղ գտնել նվագախմբի երգացանկում, չնայած բացառություն չեն նաև արտասահմանյան գործերը:
[[wysiwyg_imageupload:178:]]Աշխատելով Թումոյում՝ տեխնոլոգիական նորարարությունները ևս «Թմբա-թա»-ի առօրյայի մի մասն են կազմում: Երեխաները ոչ միայն ձայնագրում, վերարատադրում են երաժշտությունը տեխնոլոգիայի միջոցով, այլ նաև նվագում են դրանց օգնությամբ՝ օգտագործելով iPad պլանշետներ: Սա նրանց հնարավորություն է տալիս համատեղել արվեստն ու տեխնիկան երաժշտության միջոցով:
Ինչևէ, մեկ տարվա գործունեության ընթացքում «Թմբա-թա»-ն հասցրել է ունենալ համերգներ ու ձեռք բերել բավականին լայն լսարան: Խմբում ավանդույթ է դարձել ամփոփել եռամսյակը համերգով: Երաժշտասեր պատանիների խոսքով համերգների որակը գնալով լավանում է: «Ամեն անգամ ավելի լավ է: Դա, իհարկե, Արիկի և մեր համատեղ աշխատանքի շնորհիվ: Մարդիկ հաճույքով են լսում մեր երաժշտությունը և համերգի կեսից դուրս չեն գալիս»,- նշեց խմբի վոկալիստ Թերեզա Ղուկասյանը:
Համերգներին հաջորդում են նոր ծրագրեր ու գաղափարներ, թարմացվում ու վերամշակվում են հները, քանի որ յուրաքանչյուր երաժշտասեր պատանի իր հետ բերում է նոր ձայն, նոր որակ: Նվագախումբը պլանավորում է նաև ձայնասկավառակ ունենալ:
Լուսանկարները Թմբա-թա խմբի ֆեյսբուքյան էջից
Աղբյուր` JNews.am