Երևանի Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանը մարտի 28-ին հյուրընկալել էր Ժողովրդական արտիստ Վարդուհի Վարդերեսյանին և ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին: Նրանք այստեղ էին իրենց մասնակցությունը ցուցաբերելու «Կլարա Բարտոն. նաև մեր հրեշտակը» գրքի շնորհանդեսին:
Շուրջ 40 մանուկների ներկայությամբ Վարդուհի Վարդերեսյանը և դեսպան Հեֆերնը ընթերցեցին գրքից հատվածներ: «Թե ասեին երեխա էլ չէ, դատարկ մի տեղ է՝ պիտի կարդաս, ես կկարդայի. մանավանդ, որ մեր ազգի վերաբերյալ է»,- նշեց Վարդուհի Վարդերեսյանը:
Կլարա Բարտոնը Ամերիկյան Կարմիր խաչի հիմնադիրն էր և նախագահը, ով 1894-96 թթ. ժամանել էր Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիս` կոտորածների զոհ դարձած հազարավոր հայերի օգնություն ցուցաբերելու համար:
Բարտոնին համարում էին իմաստուն առաջնորդ և հերոս, ով իր համառ աշխատանքի շնորհիվ արժանացավ միջազգային ճանաչման: Բարտոնը անձնվիրաբար պայքարում էր նաև կանանց իրավունքների պաշտպանության համար:
«Ամերիկյան դուստր, աշխարհի դուստր և, ինու չէ, Հայաստանի դուստր Կլարա Բարտոնի մասին է այս գիրքը: Մարդ, որ ամբողջ կյանքը նվիրեց բարեգործությանը, բոլորին օգնեց անխտիր՝ չճանաչելով ազգություն », – իր խոսքում նշեց Վարդուհի Վարդերեսյանը:

Դեսպան Հեֆերնը, գրքից մի հատված ընթերցելուց առաջ, նախընտրեց խոսել գրքի վերնագրի ընտրության մասին. «Ամերիկյան ժողովուրդը Կլարային համարում է Ճակատամարտի հրեշտակ, որովհետև նա այնքան շատ բան է արել մեզ համար շատ դաժան քաղաքացիական պատերազմի ժամանակ՝ 1860-ական թվականներին: Այսպիսով նա մեր հրեշտակն է՝ ամերիկան ժողովրդի հրեշտակը, և ես հուսով եմ,որ այս պատմությունը լսելուց հետո դուք նրան կհամարեք նաև ձեր հրեշտակը»,- ասաց դեսպանը:
ԱՄՆ դեսպանատունը «Կլարա Բարտոն. նաև մեր հրեշտակը» գիրքը անվճար տրամադրելու է գրադարաններին և դպրոցներին:
Իսկ այս միջոցառմամբ ԱՄՆ դեսպանատունը եզրափակեց իրենց կողմից անցկացվող կանանց պատմությանը նվիրված մեկամսյա միջոցառումների շարքը, որով նպատակ ունեին նշանավորել կանանց մեծ ներդրումը աշխարհի տարբեր մասերում:
Աղբյուր` JNews.am