Մայրության և գեղեցկության տոնին ընդառաջ` Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան դահլիճում տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող 16-ից 45 տարեկան կանանց և աղջիկների «Միսս Հայք 2014» հաշմանդամ կանանց գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլն ու մրցանակաբաշխությունը:
Գլխավոր տիտղոսին արժանացավ Քրիստինե Փիրուզյանը` Լոռու մարզից: «Վիցե-Միսս Հայք» տիտղոսին արժանացավ Նոուր Սամոէլը` ծնունդով Հալեպից:
«Միսս Համակրանք» տիտղոսին արժանացավ Գոհար Նավասարդյանը` Վայոց Ձորից: Վերջինիս անակնկալ էր սպասվում լուսանկարիչ Վիգեն Մնոյանի կողմից, ով միջոցառման ժամանակ հայտարարեց, որ պատրաստ է Գոհարին ֆոտոսեսիայի հրավիրել: Մասնակիցներից Լիլիթ Պետրոսյանը` Երևանից, արժանացավ մրցույթի կազմակերպիչ «Ունիսոն» հասարակական կազմակերպության սահմանած «Միսս Ունիսոն» հատուկ մրցանակին:
Մրցույթի հիմնական հաղթողների անունները հնչեցնելուց առաջ, կազմակերպիչները բոլոր մասնակիցներին շնորհավորելով, հանձնեցին խրախուսական պատվոգրեր և նվերներ:
[[wysiwyg_imageupload:175:]]
Սա թվով 7-րդ մրցանակաբաշխությունն է` սկսած 2004 թ-ից, որը, սակայն, առաջին անգամ էր անցկացվում «Միսս Հայք» խորագարի ներքո: Ըստ կազմակերպիչների, մրցույթի անվանումը փաստում է, որ մասնակիցներն այլևս միայն Հայաստանից չեն, այլ նաև Ախալքալաքից, Ղարաբաղից և անգամ ԱՄՆ-ից:

«Մրցույթն ինքնին արդեն մարտահրավեր է հայ հասարակության մենտալիտետին, քանի որ մեր հասարակությունում հաշմանդամին դիտում են որպես պասիվ և հասարակության մեջ չներգրավված անձի»,- նշում է «Ունիսոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը:
Այս տարի ավանդական տասը մասնակցի փոխարեն եզրափակիչ փուլ էին անցել տասներկու մասնակից: Ժյուրիի անդամների խոսքով պատճառը չափազանց շատ գեղեցիկ մասնակիցների առկայությունն էր: Մրցույթի նախնական փուլին իրենց լուսանկարներն էին ուղարկել 58 թեկնածու: Ի դեպ, այս տարի ժյուրիի կազմն ամբողջովին փոխված էր: Ժյուրիի կազմկոմիտեն ղեկավարում էր քանդակագործ Դավիթ Մինասյանը, իսկ անդամներն էին` դերասան Վարշամ Գևորգյանը, լուսանկարիչ Վիգեն Մնոյանը և հաղորդավար Հրաչ Մուրադյանը:
«Ունիսոն» ՀԿ-ը 2002 թ-ից Հայաստանում աջակցում է հատուկ կարիքավոր անձանց ինտեգրմանը հասարակությանը և պաշտպանում նրանց շահերը: Գեղեցկության մրցույթը կազմակերպության բազմաթիվ նախաձեռնություններից մեկն է, որն արդեն սիրված միջոցառում է դարձել հասարակության կողմից:
[[wysiwyg_imageupload:177:]]Թեև Ալավերդյանն անկեղծանում է, որ ժյուրիի համար չափազանց բարդ է ընտրություն կատարել մասնակիցների միջև:
«Հատկապես առաջին փուլում մենք պետք է ընտրություն կատարենք` հիմնվելով միայն ուղարկված նկարների վրա»,- ասում է Ալավերդյանը:
Առավելագույն անաչառություն պահպանելու համար ժյուրիի անդամներն առանց միմյանց հետ խորհրդակցելու լավագույն թեկնածուներին ընտրել են տաս բալանոց համակարգով: «Մենք խնդրեցինք ժյուրիի անդամներին` ուշադրություն չդարձնել նկարի որակին, այլ գնահատել աղջիկների գեղեցկությունը»,-ասում է «Ունիսոն»-ի ղեկավարը:
Ըստ Ալավերդյանի` սա բացառապես գեղեցկության մրցույթ է, և մի կողմ են դրվում բարեգործությունն ու խղճահարությունը, այսինքն` ժյուրին գնահատում է միայն գեղեցկությունը:
«Մենք ուզում ենք ապացուցել, որ բոլորը հավասար են: Ուզում ենք հասարակությանը ապացուցել, որ հաշմանդամութունը չի խոչընդոտում նորմալ ապրելուն, որ նրանք էլ կարող են և մրցել, և պարտվել, և հաջողության հասնել ու չընկճվել ոչնչից: Մեր հայ հաշմանդամ կանայք կամ աղջիկները նույնպես կարող են ոչ պակաս գեղեցիկ լինել և ակտիվ գործունեություն ծավալել, կազմել ընտանիք, ունենալ երեխաներ»,- նշում է Ալավերդյանը:
Տասներկու գեղեցկուհիները եզրափակիչ փուլում հանդիսատեսին ներկայացան դասական գեղեցկության մրցույթների կանոններին համաձայն` բացառությամբ լողազգեստով հանդես գալու փուլից: Այս տարի առաջին անգամ գեղեցկուհիներից «Միսս Համակրանք»-ի ընտրությունը թողնված էր հանդիսատեսին, ովքեր քվեարկեցին նախապես բաժանված թերթիկների միջոցով:
[[wysiwyg_imageupload:176:]]
«Բոլորդ արդեն հաղթող եք, ես ձեր ցավը տանեմ: Իսկապես զգում եմ, որ շատ կարևոր միջոցառման եմ մասնակցում»,- ասաց ժյուրիի կազմկոմիտեի ղեկավար Դավիթ Մինասյանը:
«Միսս Հայք 2014» տիտղոսակիր Քրիստինե Փիրուզյանը, թեև արմատներով Ախթալայից է, այժմ ապրում է Երևանում և աշխատում Արտակարգ իրավիճակների նախարարությունում:
«Ընդհանրապես չէի սպասում, որ կհաղթեմ: Հուզմունքս մեծ է»,- ասաց Քրիստինեն:
Հաղթանակը խորհրդանշող թագը Քրիստինեին փոխանցեց նախորդ տարվա մրցույթի հաղթող Անահիտ Աբաջյանը:
Միջոցառման կազմակերպմանը աջակցել են Երևանի քաղաքապետարանը, «Փարոս հիմնադրամը» /ԱՄՆ/, «Զիգզագ» ընկերությունը, «Նուշիկյան ասոցիացիան, «Ռենուար» կանանց ակումբը, «Նոյան տապան» գրախանութը, ինչպես նաև «Բարսիս» ընկերությունը` «Մերի» օծանելիքի խանութների ցանցով:
Լուսանկարների հեղինակ` Ռասմիլա Ալավերդյան (մրցույթի ընթացքը լուսանկարներով այստեղ)
Աղբյուր` JNews.am