Հյուսիսային պողոտայի անցորդները հավանաբար նկատել են այն մի քանի երիտասարդ նկարիչներին, ովքեր իրարից քիչ հեռու` 15-20 րոպեում թղթին են հանձնում իրենց առջև նստած մարդկանց դիմա-կամ ծաղրանկարները:
Նրանցից է նաև 25-ամյա Հունան Ավետիսյանը, ով դրսում նկարելը պայմանավորում է մարդկանց հետ շփվելու հնարավորությամբ: «Արվեստանոցում մենակ մնալն ինձ օգնում է մուսա ստանալ, բայց մարդկանց հետ շփումն ավելի է ինձ լիցքեր հաղորդում», – ասում է Հունանը, բայց նաև ավելացնում, – «այսպես կատարելագործվում եմ արվեստիս մեջ»:
Հունանն արդեն մի քանի տարի է ինչ ստեղծագործում է Հյուսիսային պողոտայում: Պողոտայի իր արվեստակից ընկերներին է միացել Մանկավարժական համալսարանն ավարտելուց անմիջապես հետո:
Ամեն ինչ սկսվել է դեռևս 2006 թվականին, երբ Մանկավարժական համալսարանի գեղարվեստի ֆակուլտետի 2 ուսանող որոշեցին իրենց համար որպես արվեստանոց ընտրել պողոտան և ստեղծագործել բաց երկնքի տակ: Տարիների ընթացքում նրանց միացան ևս մի քանի ուսանողներ:
Երբ օրերը տաքանում են, ու անցուդարձը շատանում է պողոտայում, տղաներն անցնում են գործի: Հունանը կարծում է, որ մարդու նմանությունը ստանալու համար դիմանկարի մեջ ամենակարևորը աչքերն են, հայացքը: Եթե հաջողվում է աչքերը ճիշտ պատկերել, աշխատանքը հաջողված է:
[[wysiwyg_imageupload:180:]]

«19-րդ դարի իտալացի նկարիչ Մոդիլիանին մի անգամ կնոջն ասել է, թե «Երբ ճանաչեմ քո հոգին, կնկարեմ քո աչքերը»: Իհարկե, Մոդիլիանիի ասածի մեջ ճշմարտություն կա փիլիսոփայական տեսանկյունից: Բայց երբ մարդ ցանկանում է նկարվի, ես չեմ պատրաստվում ճանաչել նրա հոգին և հետո նոր աչքերը նկարել»,– կատակում է Հունանը:
Երիտասարդ նկարիչը խոստովանում է, որ Հյուսիսային պողոտայում կա մրցակցություն գործընկերների մեջ. «Այստեղ բոլորս էլ իրար ճանաչում ենք, ընկերներ ենք, բայց գործի մեջ չի կարող մրցակցություն չլինել»:
Նկարչի ընտրությունը կատարում է հաճախորդը` յուրաքանչյուրի ցուցադրած աշխատանքների հիման վրա: Արժեքը նույնն է. դիմանկարն արժե 5000 դրամ, ծաղրանկարը՝ 2000: «Տարիներ առաջ գները համեմատած ավելի էժան են եղել, բայց ինչքան փորձ ենք ձեռք բերում, վարպետանում ենք, այնքան դրանք բարձրանում են»,– ասում է Հունանը:
[[wysiwyg_imageupload:181:]]
Հունանը դիմանկարը նկարում է մոտ 20-25 րոպեում: Եթե հաճախորդը լավ աշխատանք է ուզում, ուրեմն պետք է պատրաստ լինի 10 րոպե անշարժ նստել: Եղել են հաճախորդներ ովքեր չեն հավանել աշխատանքը: Հունանը ասում է, որ դա արդեն ճաշակի հարց է և նանատիպ դեպքերում պարզապես նկարն անվճար նվիրում է «բծախնդիր» հաճախորդին:
Ի դեպ, երիտասարդ նկարիչը մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների, այդ թվում Նարեկացի արվեստի կենտրոնում ունեցել է երկու խմբակային և մեկ անհատական ցուցահանդես՝ ներկայացնելով յուղաներկով կատարված իր ստեղծագործությունները: Ապագայում պլանավորում է ևս մեկ ցուցահանդես ունենալ, սակայն այս անգամ հիմնական թեմատիկան կլինի ծաղրանկարչությունը:
Նկարների աղբյուր` Hunanstudio.com
Աղբյուր` JNews.am