«Համացանցն առաջարկում է գաղափարների համաշխարհային փոխանակման և տեղեկատվության ազատ հոսքի աննախադեպ միջոցներ: Մեր տեղեկատվական հասարակությունում ազատ համացանցը նպաստում է գործի դնել ազատ արտահայտման հիմնական իրավունքը և ԶԼՄ-ների ազատության իրավունքը: Համացանցի հասանելիությունը և իր բոլոր ծառայությունների օգտագործումը 21-րդ դարում համարվում է մարդու իրավունք»,- նշված է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի պաշտոնական էջում:
Համաձայն նույն աղբյուրի` համացանցը միավորում և լրացնում է ավանդական ԶԼՄ-ները և տեղեկատվության տարածման նոր ուղիներ է ստեղծում, որոնցից շատերը պարզապես մի քանի տարի առաջ հնարավոր չէր պատկերացնել, իսկ շատերն էլ դեռ հայտնվելու են, որոնց մասին այսօր հնարավոր չէ պատկերացնել:
«Համացանցը գնալով դառնում է ավելի անհրաժեշտ գործիք բոլոր քաղաքացիների համար տեղեկատվություն ստանալու, փնտրելու և հաղորդելու համար:
Կառավարությունները պարտավորություն ունեն իրենց քաղաքացիներին թույլ տալ անարգել մուտք գործել համացանց: Ժողովրդավարական կառավարությունների պարտավորությունն է իրականացնել օրենսդրություն և կանոններ, որոնք թույլ կտան ունենալ անկախ և բազմակարծիք ԶԼՄ-ներ, տեղեկատվության ազատ հոսք առանց սահմանների, անարգել մուտք համացանց և համացանցային գրագիտության զարգացում:
Համացանցի կառավարում
«Համացանցն առաջարկում է գաղափարների համաշխարհային փոխանակման և տեղեկատվության ազատ հոսքի աննախադեպ միջոցներ: Մեր տեղեկատվական հասարակությունում ազատ համացանցը նպաստում է գործի դնել ազատ արտահայտման հիմնական իրավունքը և ԶԼՄ-ների ազատության իրավունքը: Համացանցի հասանելիությունը և իր բոլոր ծառայությունների օգտագործումը 21-րդ դարում համարվում է մարդու իրավունք»,- նշված է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի պաշտոնական էջում:
Համաձայն նույն աղբյուրի` համացանցը միավորում և լրացնում է ավանդական ԶԼՄ-ները և տեղեկատվության տարածման նոր ուղիներ է ստեղծում, որոնցից շատերը պարզապես մի քանի տարի առաջ հնարավոր չէր պատկերացնել, իսկ շատերն էլ դեռ հայտնվելու են, որոնց մասին այսօր հնարավոր չէ պատկերացնել:
«Համացանցը գնալով դառնում է ավելի անհրաժեշտ գործիք բոլոր քաղաքացիների համար տեղեկատվություն ստանալու, փնտրելու և հաղորդելու համար:
Կառավարությունները պարտավորություն ունեն իրենց քաղաքացիներին թույլ տալ անարգել մուտք գործել համացանց: Ժողովրդավարական կառավարությունների պարտավորությունն է իրականացնել օրենսդրություն և կանոններ, որոնք թույլ կտան ունենալ անկախ և բազմակարծիք ԶԼՄ-ներ, տեղեկատվության ազատ հոսք առանց սահմանների, անարգել մուտք համացանց և համացանցային գրագիտության զարգացում:
Համացանցի կառավարում
Կառավարությունները մեծ դերակատարություն ունեն, երբ խոսքը համացանցային բովանդակության և երեխաների պաշտպանության, ռասիզմի դեմ պայքարի, ատելության և կիբերհանցագործության հրահրման մասին է: Հարցն այն չէ, թե, արդյոք, կառավարությունները պետք է, թե պետք չէ կարգավորեն համացանցը: Հարցերը հետեւյալն են` ինչպե՞ս, ի՞նչ և ի՞նչ ծավալի բովանդակություն պետք է կարգավորվի: Արդյոք, պետական կարգավորումն արդյունավետ է, եթե ոչ, ապա կան, արդյոք, այնպիսի մեթոդներ, որոնք կարող են ավելի արդյունավետ լինել:
Համացանցի օգտագործման ցանկացած սահմանափակում օրինական է, եթե այն համապատասխանում է միջազգային նորմերին և ստանդարտներին, որոնք անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակության համար և սահմանված են օրենքով: Պարտադիր զտումը և արգելափակումը համարվում են գերսահմանափակում: Շահագրգիռ բազմակողմ մոտեցումը, որը քննարկվում է ՄԱԿ-ի Համացանցի կառավարման ֆորումում, որը ներառում է քաղաքացիական հասարակությունը, կարող է լավ գործնական օրինակ ծառայել ԵԱՀԿ տարածաշրջանի համար համացանցի կառավարման տեսանկյունից:
Բազմակարծություն
Թվային լրատվամիջոցներն ավելի շատ բազմազանության և բազմակարծության հնարավորություն են տալիս, քան ավանդականները. հաճախականությունների կամ այլ ռեսուրսների սակավություն չի նկատվում: Համացանցն, այնուամենայնիվ, զերծ չէ գրաքննությունից և ազատ չէ ոչ բնույթով, ոչ դիզայնով: Կառավարությունները պետք է մտապահեն սա համացանցի համար այնպիսի կանոններ ընդունելիս, որոնք նույնիսկ կարող են կողմնակի ազդեցություն ունենալ: Այսօր ոչ միայն կառավարություններն են ձևավորում համացանցային իրականությունը: Քաղաքացիական հասարակությունը, արդյունաբերությունը, մեդիա ընկերությունները, լրագրողները և բլոգերները իրենց հասանելիք դերակատարությամբ ձևավորում են ապագայի համացանցը: Անհատների իրավունքների դիտարկումը` ներառյալ ազատ արտահայտման իրավունքը, պետք է լինեն հավաքական պատասխանատվության մի մաս, և, միևնույն ժամանակ, օգտատերերի տվյալների գաղտնիությունը և անհատական հաղորդակցությունը պետք է ապահովվեն ընկերությունների և կառավարությունների կողմից:
Հասանելիություն
ԵԱՀԿ մասնակից երկրները պետք է վստահեցնեն, որ համացանցը մնում է բաց և հանրային հարթակ` ԵԱՀԿ-ի` ԶԼՄ-ների ազատությանը վերաբերող հանձնառություններին և արտահայտման ազատությանը վերաբերող այլ միջազգային պայմանագրերին համահունչ: Պետք է անարգել, ոչ խտրական մուտք լինի թվային ցանցերին և ծառայություններին: Պետք է ապահովված լինի ցանցի չեզոքությունը: Առցանց տեղեկատվությունը և թրաֆիկը պետք է մատուցվի հավասարապես` անկախ սարքավորումից, բովանդակությունից, հեղինակից, ծագումից և նշանակությունից: ԵԱՀԿ-ի տարածաշրջանում դեռևս հասանելի չէ մուտքը մատչելի, լայնաշերտ համացանց: Կառավարությունները պետք է աշխատեն փակելու այս «թվային բաժանումը», խթանելու մուտքը համացանց և վերացնել խոչընդոտները բոլոր մակարդակներում` լինեն դրանք տեխնիկական, կառուցվածքային, թե կրթական:
Չնայած երկրներն օրենսդրական հետաքրքրություն ունեն պայքարելու ցանցահենության դեմ` օգտատերերի համար համացանցի հասանելիության սահմանափակումը կամ արգելումը (երեք հարվածի մոտեցում) անհամաչափ պատասխան է, որն անհամատեղելի է ԵԱՀԿ-ի հանձնառությունների հետ: Հանրային դոմեյնի հասանելիությունը կարևոր է և տեխնիկական, և մշակութային նորարարության համար և այն չպետք է վտանգվի արտոնագրի և հեղինակային իրավունքին առնչվող ավելորդ դրույթների ընդունմամբ:
Ցանցային գրագիտություն
Ցանցային գրագիտությունը մեդիա կրթության արդյունք է, որը հնարավորություն է տալիս օգտատերերին համացանցի իրենց օգտագործման վերաբերյալ կայացնել գիտակից որոշումներ, գնահատել առցանց տեղեկատվության ճշգրտությունը և հնարավոր շեղվածությունը և անչափահասներին պաշտպանել հնարավոր վնասակար բովանդակությունից:
Մասնագետներն էական դեր ունեն կամրջելու ավադական մեդիա կրթությունը և ցանցային գրագիտությունը, հատկապես, որ հասարակությունը գնում է դեպի մեդիա հարթակների միավորման: Ոչ պաշտպանողական մոտեցումը էական նշանակություն ունի ուսանողներին մեդիա գրագիտության ապահովման գործում ներգրավելու համար: Երիտասարդությունը պետք է հզորանա ցանցում սեփական գործողությունների մասին խելամիտ դատողություններ անելու կարողությունները: Կրթված ուղեղը լավագույն զտիչն է:
Սոցիալական մեդիա
ԶԼՄ-ների ազատությունը պաշտպանված չէ մեդիա ընկերությունների կամ խմբագրական գրասենյակների համար: Այս իրավունքը վերաբերում է լրագրության բոլոր ձևերին, որը նախատեսված է հանրային բաշխվածության համար` լինի դա մասնագետ կամ «քաղաքացի»: Դա մարդու հիմնարար իրավունք է և չի կարող բաժանվել ավանդական և նոր մեդիայի: Այսօրվա նորությունը սոցիալական է: Սոցիալական մեդիան և սոցիալական ցանցերը փոխում են նորության ստեղծման և տարածման ձևը: Նրանք ազդում են ԶԼՄ-ների վրա երեք ձևով` որպես բովանդակության ստեղծման, տեղեկատվության բաշխման և հաղորդման, տեղեկատվության փնտրման, ստացման և հասանելիության գործիք: Սոցիալական մեդիան և սոցիալական ցանցերը գնալով ավելի են նպաստում ԶԼՄ-ների ազատության և արտահայտման ազատության իրավունքների կիրարկմանը:
Հ.Գ. ԵԱՀԿ մամուլի ազատության հարցով ներկայացուցիչը Դունյա Միյատովիչն է, ով ընտրվել է 2010 թ-ի մարտին: Գրասենյակը տեղակայված է Վիեննայում: Նրան է աջակցում 15 հոգուց բաղկացած միջազգային աշխատակազմը: Գրասենյակը մնում է աշխարհի միակ միջկառավարական հաստատությունը, որը մանդատ ունի պաշտպանելու և խթանելու ԶԼՄ-ների ազատությունը:
Համացանցում ազատության և անվտանգության վերաբերյալ Միյատովիչը նշել էր հետևյալը.
«Չկա անվտանգություն առանց ազատ ԶԼՄ-ների և ազատ արտահայտման, և չկա ազատ արտահայտում և ազատ ԶԼՄ առանց անվտանգության: Այս երկու հասկացությունները պետք է ձեռք ձեռքի տված առաջ գնան և ոչ թե պայքարեն միմյանց դեմ, ինչպես մենք ականատես ենք լինում աշխարհի շատ մասերում, և չկա ավելի լավ հարթակ քննարկելու և պայքարելու այս երկուսի համար, քան ԵԱՀԿ-ն է: Անվտանգությունը և մարդու իրավունքները Հելսինկյան գործընթացի, Աստանայի գագաթաժողովի, ինչպես նաև ԵԱՀԿ-ի սկզբունքների և հանձնառությունների հիմքում են: Համացանցն արտառոց ռեսուրս է, որը հիմնովին փոխել է մեր հասարությունները դեպի ավելի լավը: Այն կշարունակի դրական ազդեցություն ունենալ, եթե մենք դա թույլ տանք: Դասը պարզ է` համացանցը պետք է մնա ազատ»:
Թեմային վերաբերող այլ մանրամասներ հասանելի են հետևյալ հասցեով` www.osce.org/fom :
Պատրաստեց Հասմիկ Փայտյանը
Սույն հրապարակումը պատրաստվել է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ կողմից հրատարակվող «Համացանց և Իրավունք» հատուկ տեղեկագրի շրջանակում` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ֆինանսական աջակցությամբ:
«Համացանց և Իրավունք» տեղեկագրի բոլոր նյութերին ծանոթացեք այստեղ:
Աղբյուր` JNews.am