Skip to content

Կողմ չկա. խմբագիրները դեմ են ցանցային ԶԼՄ-ներին առնչվող օրինագծին

Մարտի 31-ին` «Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծի խորհրդարանական լսումների ժամանակ, օրինագծի համահեղինակ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հարցի քննարկման փուլում հայտարարել էր, թե օրենքում նման փոփոխություն կատարելու խնդրանքով իրենց դիմել են լրագրողները` կոնկրետ անուններ չտալով:

«Ինձ` որպես նախկին լրագրողի, դիմել են իմ կողմից շատ հարգարժան, շատ հարգված լրագրողներ (կարծում եմ, եթե իրենք այստեղ են, կխոսեն եւ կասեն, ես չեմ տա իրենց անունները) եւ խնդրել են մեզ՝ պատգամավորներիս, որ տեսնում եք նման անհրաժեշտություն կարգավորելու այս դաշտը»,- ասել էր պատգամավորը:

Սակայն ոչ լսումներին և ոչ էլ դրանից հետո որևէ լրագրող կամ ԶԼՄ ներկայացուցիչ օրինագծի վերաբերյալ այդպես էլ դրական խոսքեր չհնչեցրեց: Իսկ պատգամավոր Զոհրաբյանը շարունակում է անուններ չտալ: 

Ինչևէ, ԱԺ այս նստաշրջանի պատգամավորները նախորդ տարի ունեցել են ԶԼՄ-ների հետ համագործակցության դրական փորձ: Մի շարք տպագիր և առցանց լրատվամիջոցների ղեկավարներ դիմել էին ԱԺ պատգամավորներին` այդ թվում այս օրինագծի հեղինակ Արփի Հովհաննիսյանին, համացանցում հեղինակային իրավունքի պաշտպանությունը օրենսդրորեն կարգավորելու համար: Պատգամավորներն էլ օրինագիծը մշակել էին` ԶԼՄ առաջարկները հաշվի առնելով և արագացված ընթացակարգով 110 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով լրացումներ կատարել «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքում:

Մարտի 31-ին` «Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծի խորհրդարանական լսումների ժամանակ, օրինագծի համահեղինակ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հարցի քննարկման փուլում հայտարարել էր, թե օրենքում նման փոփոխություն կատարելու խնդրանքով իրենց դիմել են լրագրողները` կոնկրետ անուններ չտալով:

«Ինձ` որպես նախկին լրագրողի, դիմել են իմ կողմից շատ հարգարժան, շատ հարգված լրագրողներ (կարծում եմ, եթե իրենք այստեղ են, կխոսեն եւ կասեն, ես չեմ տա իրենց անունները) եւ խնդրել են մեզ՝ պատգամավորներիս, որ տեսնում եք նման անհրաժեշտություն կարգավորելու այս դաշտը»,- ասել էր պատգամավորը:

Սակայն ոչ լսումներին և ոչ էլ դրանից հետո որևէ լրագրող կամ ԶԼՄ ներկայացուցիչ օրինագծի վերաբերյալ այդպես էլ դրական խոսքեր չհնչեցրեց: Իսկ պատգամավոր Զոհրաբյանը շարունակում է անուններ չտալ: 

Ինչևէ, ԱԺ այս նստաշրջանի պատգամավորները նախորդ տարի ունեցել են ԶԼՄ-ների հետ համագործակցության դրական փորձ: Մի շարք տպագիր և առցանց լրատվամիջոցների ղեկավարներ դիմել էին ԱԺ պատգամավորներին` այդ թվում այս օրինագծի հեղինակ Արփի Հովհաննիսյանին, համացանցում հեղինակային իրավունքի պաշտպանությունը օրենսդրորեն կարգավորելու համար: Պատգամավորներն էլ օրինագիծը մշակել էին` ԶԼՄ առաջարկները հաշվի առնելով և արագացված ընթացակարգով 110 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով լրացումներ կատարել «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքում:

JNews-ը փորձեց պարզել` արդյոք, հեղինակային իրավունքի խնդրով ԱԺ պատգամավորներին դիմած խմբագիրներից որևէ մեկը կրկին դիմել է` այս անգամ անհայտ աղբյուրների կարգավորման հարցով և ինչ կարծիք ունեն այս օրինագծի վերբերյալ:

 «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը նշեց, որ պատգամավորներին չի դիմել եւ չի լսել, որ որեւէ խմբագիր դիմած լինի:  Սակայն նա հիշեցրեց, որ ամիսներ առաջ անձամբ է նախաձեռնել գրագողության դեմ պայքարին ուղղված քննարկումներ՝ լրատվամիջոցների ղեկավարների մասնակցությամբ, եւ եկել են այն եզրակացության, որ բացի ինքնակարգավորման մեխանիզմից, խնդիրը կարգավորելու համար անհրաժեշտ է նաեւ օրենսդրական փոփոխություն:

«Խնդիրը հեշտությամբ կարգավորվեց, քանի որ լրագրությամբ զբաղվող մարդիկ էին խնդիր դրել փոփոխության, եւ հավելյալ վտանգներ մեր գլխին չփաթաթվեց: Հիմա իրավիճակը միանգամայն այլ է. պատգամավորները որոշել են ինքնուրույն կարգավորել մի ոլորտ, որի հետ առնչություն չունեն»,- նշում է Թագուհի Թովմասյանը:

Նա պնդում է, որ այս օրինագիծն ամենեւին չի հետապնդում այն նպատակը, ինչը շարադրված է հիմնավորման մեջ: «Փոփոխությունների այդ տարբերակը ոչ թե վիրավորանքի եւ զրպարտության դեմ պայքարի միջոց կդառնա, այլ՝ լրատվամիջոցների դեմ հեշտ կիրառելի մահակ»,- կարծում է խմբագիրը` հիմնավորելով, որ օրինագծում առկա հասկացությունները չունեն հստակ ձևակերպումներ: Խմբագրի կարծիքով՝ առկա ձևակերպումներով կխախտվի ինֆորմացիայի գաղտնիության սկզբունքը:

«Աբսուրդ է նաեւ լրատվամիջոցների սահմանումը: Ըստ այդ օրենքի`անգամ ֆեյսբուքյան օգտատերը լրատվամիջոց կարող է համարվել եւ հավասարապես պետք է պատասխանատվություն կրի: Արդյունավետ չէ նաեւ օրենքում ամրագրված պահանջը, որ եթե լրատվամիջոցում հայտնվել է վիրավորանք կամ զրպարտություն պարունակող մեկնաբանություն, 12 ժամվա ընթացքում այն պետք է հեռացնեն»,- նշում է գլխավոր խմբագիրը:

Ըստ նրա՝ 12 ժամը բավարար է «վերջնականապես վարկաբեկվելու համար», և այս առումով օրենսդրական փոփոխությունը որեւէ դերակատարում չի կարող ունենալ:

«Հիմա, երբ ԶԼՄ-ների կողմից դիմադրության են հանդիպել, «հետին թվով» ինչ-որ խումբ են ձեւավորել եւ ցանկանում են արդյունքի հասնել: Էլի չի ստացվելու, քանի որ լրատվամիջոցների ղեկավարներից որեւէ մեկը չի կարող ողջունել նման անպտուղ նախագիծը»,- ասում է Թովմասյանը և ավելացնում. «լրատվական դաշտին առնչվող օրենսդրությունը պետք է փոխոխության ենթարկվի բացառապես գործող պրոֆեսիոնալ լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ: Իսկ Արփինե Հովհաննիսյանն, այս անգամ, գործել է բացարձակ ինքնուրույն, ինչը անընդունելի է»:

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը եւս բացասական կարծիք ուներ օրինագծի վերաբերյալ եւ ժխտեց, որ ինքը նման առաջարկով դիմեր պատգամավորներին:

«Փորձը ցույց է տվել, որ լրատվամիջոցների շահերը պաշտպանելուն ուղղված օրենքներն ու օրենսդրական փոփոխությունները ի վերջո պտտվում են անկախ ԶԼՄ-ների դեմ: Հիշենք «Ա1+»-ի օրինակը, զրպարտությունը ապաքրեականացնելը եւ այլն»,- ասում է Հակոբյանը: Ըստ նրա` այս օրինագիծը որեւէ կապ չունի խմբագիրների առաջարկությամբ «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրինքում լրացումներ կատարելու նախագծի հետ եւ դրա շարունակությունը չի կարող լինել:

««Ընդդեմ գրագողության» օրինագիծը վերաբերում է հեղինակային իրավունքի պաշտպանությանը եւ լրատվական դաշտում ազնիվ մրցակցությանը եւ ընդհանրապես, մեր դիրքորոշումն այն է, որ ԶԼՄ-ների գործունեոթյունը «կանոնակարգող», «կարգավորող», «վերահսկող», «խթանող», «աջակցող» … օրենքները պետք է լինեն հնարավորինս  քիչ, եւ այդ դաշտում պետությանը միջամտելու հնրավորությունները պետք է հասցվեն նվազագույնի»,- ասում է ՀԺ-ի խմբագիրը:

«Հնարավոր չէ կյանքի բոլոր իրավիճակների համար օրենսդրական կարգավորումներ նախատեսել: Լրատվամիջոցների գործունեության կարգավորումը  պետք է ավելի շատ հիմնված լինի պրոֆեսիոնալիզմի, փոխադարձ հարգանքի, արդար մրցակցության, թափանցիկության ապահովման չգրված կանոններով, քան պետության կողմից ընդունված օրենքերով»,- համոզված է Աննա Հակոբյանը:

Նրա կարծիքով՝ ԶԼՄ-ների շահերի պաշտպանության տեսանկյունից շատ ու շատ ավելի կարեւոր է անկախ ու արդար դատական իշխանության առկայությունը, որտեղ լրատվամիջոցները կարող են պաշտպանություն գտնել իշխանությունների ոտնձգություններից: Բայց քանի դեռ Հայաստանի համար անկախ ու արդար դատարանը անհասանելի երազանք է, ցանկացած «լավ ու «բարի» օրենք օգտագործվելու է ազատ խոսքը ոտնահարելու համար: 

Իսկ «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը վստահ է, որ լրատվական դաշտը կարգավորելու կարիք ընդհանրապես չկա, «մանավանդ՝ գործող խորհրդարանի եւ այս պատգամավորների կողմից»:

201«Ոչ, ես չեմ դիմել որեւէ մեկին: Ավելին, երբ հարցրել են իմ կարծիքը, դեմ եմ արտահայտվել: Չնայած «ֆեյքերի» գործունեությունից, կարելի է ասել, «տուժածների» թվում եմ՝ պարբերաբար անանուն «հեղինակներ» տարբեր զրպարատագրեր են տարածում իմ ու «Հրապարակ»-ի հասցեին համացանցում»,- ասում է «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը:

«Կարգավորելու շատ բան կա մեր կյանքում, եւ այդ ցանկում ամենավերջինը ԶԼՄ-ներն են: Մեզանում ազատության պակաս կա, այլ ոչ թե ավելցուկ, որ այն սահմանափակելու, կարգավորելու խնդիր առաջանար»,- կարծում է նա:

Իսկ ինչ վերաբերում է մամուլում առկա խնդիրներին, ապա Օհանյանը նշում է, որ դրանք բոլորովին այլ բնույթի են, եւ դրանց խնդիրները բոլորովին այլ տեղում է հարկավոր փնտրել:

«Այն պետությունը, որն ուզում է նպաստել ազատ մամուլի գոյությանը, պետք է մտածի այդ մամուլի համար գործունեության նպաստավոր դաշտ ստեղծելու մասին, ԶԼՄ-ների ֆինանսատնտեսական վիճակը բարելավելու մասին, ԶԼՄ-ների նկատմամբ հասարակության մեջ հարգանք, պետական պաշտոնյաների կողմից՝ լրագրողների աշխատանքին օժանդակելու ավանդույթներ սերմանելու մասին»,- հավելում է Արմինե Օհանյանը:

Հետգրություն. JNews-ի խմբագրությանը չհաջողվեց գտնել ԶԼՄ ներկայացուցիչ, ով դրական կարձագանքեր տվյալ օրինագծի վերաբերյալ: Սակայն հաշվի առնելով ոլոտում լրատվական գործունեություն իրականացնողների մեծաքանակ թիվը` չենք բացառում, որ այդպիսիք լինեն: Ուստի, տվյալ հարցի շուրջ բազմակարծությունը ապահովելու համար,  այն ԶԼՄ ներկայացուցիչները, ովքեր օրինագծի վերաբերյալ կողմ արտահայտվելու ցանկություն և հիմնավորում ունեն, խնդրում եմք դիմել Jnews-ի խմբագրություն` info@jnews.am էլ.հասցեով: 

Սույն հրապարակումը պատրաստվել է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ կողմից հրատարակվող «Համացանց և Իրավունք» հատուկ տեղեկագրի շրջանակում` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ֆինանսական աջակցությամբ: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետները և կարծիքները պատկանում են հեղինակին, և հնարավոր է` չհամընկնեն ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ: «Համացանց և Իրավունք» տեղեկագրի բոլոր նյութերին ծանոթացեք այստեղ:

Աղբյուր` JNews.am  

Լուսանկարների աղբյուրներ` Aravot.am, Nikolpashinyan.com, Slaq.am