Skip to content

Ամերիկացի հետաքննող լրագրողը Երևանում. «Երբեք չպետք է ընդունել «Ոչ» պատասխանը»

Հետաքննական լրագրությունը վերջինիս կարևորագույն ճյուղերից է, որն առանցքային նշանակություն ունի հասարակությանը հուզող խնդիրները վեր հանելու և դրանց լուծում տալու տեսանկյունից: Իրենց առաքելության իրագործման ճանապարհին հետաքննող լրագրողները, սակայն, ստիպված են լինում բազում խոչընդոտներ հաղթահարել` ստանալու իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը: 

Ամերիկացի հետաքննող լրագրող, «Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման ծրագրի» Հարավային Կովկասի տարածաշրջանային խմբագիր Դեյվիդ Բլոսը JNews-ի հետ զրույցում նշում է, որ հետաքննող լրագրողները բոլոր երկրներում հանդիպում են խնդիրների. ամենուրեք նրանց համար կան դժվարություններ:

Նրա կարծիքով, օրինակ, Հայաստանում խնդիրներից մեկն այն է, որ խորհրդարանի պատգամավորներն օրենքով սահմանված գույքի և եկամուտների հայտարարագրում չեն արտացոլում  իրականությունը: «Ես հանդիպել եմ այնպիսի մարդկանց փաստաթղթերի, ովքեր, ակնհայտորեն, ավելի մեծ գումար ունեն, քան ներկայացված է փաստաթղթում: Կամ նրանք նշում են, որ ունեն մեկ բնակարան, ավտոմեքենա չունեն»,- նշում է Բլոսը` հավելելով, որ, իհարկե, լավ է, երբ կարելի է այդ փաստաթղթերի միջոցով ստանալ տեղեկատվություն, սակայն վերջիններս անօգուտ են, քանի որ դրանցում տեղ գտած ինֆորմացիան ճշգրիտ չէ:  

Նա հույս է հայտնում, որ ժամանակի ընթացքում այդ խնդրին լուծում կտրվի և իրավական առումով կորոշվի, որ այդ տեղեկատվությունը պետք է լինի ճշգրիտ:

«Սակայն դա չի նշանակում, որ ես այդ խնդիրը տեսնում եմ միայն Հայաստանում. Աշխարհում չկա մի այնպիսի երկիր, որտեղ ցանկանում են լրագրողներին տեղեկատվություն տրամադրել»,- շեշտում է հետաքննող լրագրողը` իր աշխատանքային փորձից ներկայացնելով մի դեպք, երբ ամերիկյան թերթերից մեկում աշխատելու տարիներին ստիպված են եղել 500,000 ԱՄՆ դոլար ծախսել իրավաբանական ծառայության համար իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը տեղական կառավարությունից դատական կարգով ստանալու համար:

Նրա խոսքով` Հարավային Կովկասի տարածաշրջանը հետաքննող լրագրողների համար դժվարությունների առումով առաձնահատուկ չէ` համեմատած Արևմուտքի հետ. ամենուր առկա են խոչընդոտներ:  

Դեյվիդ Բլոսը սկսնակ հետաքննող լրագրողներին խորհուրդ է տալիս անդրադառնալ այնպիսի թեմաների, որոնցով, իսկապես, հետաքրքրված և մտահոգված են: Ըստ նրա` պետք է լինել քաղաքավարի, երբեք չզայրանան, բայցևայնպես չընդունեն «Ոչ» պատասխանը:

«Պետք է մեկընդմիշտ հիշել, որ տեղեկատվությունը պատկանում է հասարակությանը: Բիզնես ունեցողներն, օրինակ, կարող են տեղեկատվություն չտրամադրել` համարելով դա իրենց մասնավորը, սակայն ոչ երբեք կառավարությունը: Տեղեկատվությունը նրանց չի պատկանում: Մենք ենք վճարում նրանց, նույնիսկ վճարում ենք այն մարդկանց համար, ովքեր մերժում են տեղեկատվություն տրամադրել»,- շեշտում է լրագրողը` հավելելով, որ խոսքն, իհարկե, ազգային անվտանգությանը վերաբերող տեղեկատվությանը չի վերաբերում:

Ըստ նրա` 21-րդ դարում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը մեծ հնարավորություններ է ստեղծել հետաքննող լրագրողների համար:

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությունը, պարզապես, անհավատալի է: Եթե 10 տարի առաջ ինչ-որ փաստեր ճշտելու համար անհրաժեշտ էր գնալ-հասնել ազգային գրադարան, ապա այսօր կարելի է համացանցում գտնել ամեն ինչ »,- նշում է Բլոսը:

Նշենք, որ Դեյվիդ Բլոսը Հայաստանում էր անցկացնելու «Ինչպես օգտագործել տվյալների բազաները հետաքննական լրագրությունում» թեմայով եռօրյա դասընթաց Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում, որը կազմակերպվել էր համալսարանի «Միջազգային լրագրություն» գիտաուսումնական կենտրոնի կողմից` Հայաստանում ԱՄՆ դեսպանության ֆինանսական աջակցությամբ:

Սույն հրապարակումը պատրաստվել է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ կողմից հրատարակվող «Համացանց և Իրավունք» հատուկ տեղեկագրի շրջանակում` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ֆինանսական աջակցությամբ: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետները և կարծիքները պատկանում են հեղինակին, և հնարավոր է` չհամընկնեն ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ: «Համացանց և Իրավունք» տեղեկագրի բոլոր նյութերին ծանոթացեք այստեղ:

Աղբյուր` JNews.am