Skip to content

Շաբաթվա ցանցահոս. Ֆեյսբուքը ինֆորմացիայի գաղտնիությունը պահելու խնդիր ունի

Mashable.com-ը տեղեկացնում է, որ ֆեյսբուքյան ընկերների ցուցակը հնարավոր չէ լիովին գաղտնի պահել: Եթե ցուցակը սահմանափակել եք «Միայն ես» (Only me) կոճակով, դա դեռ չի նշանակում, թե ոչ ոք այն չի կարող տեսնել: Կա հատուկ ձև, որը յուրաքանչյուրին հնարավորություն է տալիս իմանալ, թե ովքեր են ձեր ընկերները:

Յուրաքանչյուր ոք կարող է տեսնել երկու այլ անձանց ընդհանուր ընկերներին, եթե նրանցից մեկի ընկերների ցուցակը բաց է բոլորի համար (Public): Հետևաբար, եթե ձեր ընկերների ցուցակը գաղտնի եք պահում, սակայն ձեր ընկերներից մեկը՝ ոչ, ապա երրորդ անձի համար դժվար չէ տեսնել ձեր և ձեր ընկերոջ ընդհանուր ընկերների ցանկը:

Ֆեյսբուքը սա խնդիր չի համարում և զգուշացնում է օգտատերերին, որ իրենց ընկերների ցուցակի գաղտնիությունը կախված է հենց իրենց ընկերներից:

Սակայն CyberInt առցանց պաշտպանության խումբը Ֆեյսբուքի աշխատակիցներին հակառակն ապացուցելու համար անցյալ շաբաթ խմբի կողմից ստեղծված նոր ծրագրի միջոցով բոլորի համար հասանելի դարձրեց Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի և նրա ընկերներից Քրիս Քոքսի (Ֆեյսբուքի երկարաժամկետ աշխատակից, արտադրության ղեկավար) ընդհանուր ընկերների ցուցակը:

Զարմանալին ոչ թե այն էր, որ Ցուկերբերգի ընկերների ցանկում կան Սիլիկոնյան հովիտների ամենահայտնի տեխնո-դեմքեր, այլ այն, որ ընկերների ցանկում են, օրինակ, Baidu չինական որոնողական համակարգի հիմնադիրը, Mozilla Firefox-ի համահիմնադիրը, Foursquare-ի գործադիր տնօրենը, Twitter-ի համահիմնադիրը, eBay-ի գործադիր տնօրենը, Microsoft-ի փոխնախագահը և այլոք:

Ֆեյսբուքն առայժմ չի արձագանքել:

Instagram-ն արգելել է մերկ նկարներ ներբեռնել

Վերջերս Instagram լուսանկարների փոխանակման ծրագիրն իրավունք է վերապահել ջնջել բոլոր այն նկարները, որոնք պատկերում են մերկ, կիսով չափ մերկ տեսարաններ, բռնություն կամ պոռնոգրաֆիա: Ընկերությունը քննադատության արժանացավ, երբ ջնջեց մի քանի կանանց նկարներ, ովքեր առանց շապիկի էին: Ինչպես հաղորդում է Bbc.co.uk-ը՝ սոցիալական ցանցի գործադիր տնօրեն Քեվին Սիսթրոմն ասում է, որ կարգավորումները կատարվել են նրա համար, որ Instagram-ն ապահով վայր դառնա թե՛ դեռահասների և թե՛ չափահասների համար:

Instagram-ի նոր կարգավորումների դեմ բողոքել է Սքոութ Ուիլիսը՝ դերասաններ Բրյուս Ուիլիսի և Դեմի Մուրի աղջիկը, քանի որ նրա լուսանկարներից մեկը նույնպես հեռացվել է սոցցանցից: Իսկ երգչուհի Ռիհաննան, ով 13 միլիոն հետևող ուներ Instagram-ում, մինչև այս ծրագրում իր հաշիվը փակելը՝ Թվիթերում աջակցել է Սքոութ Ուիլիսին՝ միանալով բողոքի ակցիային: Սակայն, ինչպես նշում է Սիսթրոմը, Instagram-ում կանոնները նույն են թե՛ հայտնիների և թե՛ մյուս օգտատերերի համար:

Ջորջ Բուշի մերկ նկարները տարածողը բանտում է[[wysiwyg_imageupload:215:]]

«Guccifer» անվամբ ռումինացի հաքերը, ով համացանցում հրապարակել էր ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ Կրտսերի մերկ ինքնանկարները, 4 տարվա ազատազրկմնան է դատապարտվել: 42-ամյա հաքեր Մարսել Լազար Լեհելը նախկինում աշխատել է Ռումինիայում իբրև տաքսու վարորդ: Նրա «զոհերի» ցանկում, բացի Ջորջ Բուշից, եղել են նաև BBC-ի լրագրող, հաղորդավար Ջերեմի Փաքսմանը, Լորդերի պալատի 3 անդամներ և ռումինական գաղտնի ծառայության ղեկավարը:

Ինչպես հաղորդում է Theguardian.com-ը՝ հաքերը գողացել էր Բուշի անձնական նկարները, աշխատանքները և նամակագրությունները, ներառյալ նրա՝ լոգարանում և հիվանդանոցում արված ինքնանկարները, որոնք էլ հրապարակել էր: Նա կարողացել էր մուտք գործել Բուշի ընտանիքի տասնյակ անդամների հասցեների, հեռախոսահամարների, էլեկտրոնային հասցեների գաղտնի պահոցները:

@Everyword: 7-ամյա թվիթերյան նախագիծն ավարտին մոտեցավ

[[wysiwyg_imageupload:217:]]Այս շաբաթ թվիթերյան օգտատեր @Everyword-ը հրապարակեց իր վերջին թվիթը. ենթադրաբար այն անգլերենի վերջին բառն էր, հաղորդում է Mashable.com-ը: @Everyword-ի հաշիվը Թվիթերում ստեղծել էր Նյու Յորքի համալսարանի դասախոս Ադամ Փարիշը, ով, սկսած 2007 թվականի նոյեմբերի 30-ից, յուրաքանչյուր 30 րոպեն մեկ թվիթ էր անում մեկ բառարանային բառ: Հունիսի 1-ին նա հասավ Z տառով սկսվող բառերին:

@Everyword-ն ունի 101.000 հետևող և ընդհանուր առմամբ կատարել է 109.000 թվիթ: Նրա օրինակով Թվիթերում ստեղծվել էին այլ հաշիվներ նույնպես, ինչպես օրինակ @everynumber-ը կամ @everyletter-ը, սակայն նրանք այդպիսի հաջողություններ չգրանցեցին, ինչպես Ա. Փարիշը:

The Guardian-ին տված հարցազրույցի ժամանակ Փարիշն ասել էր. «Ես Թվիթերին թերահավատորեն էի մոտենում: Մարդիկ անիմաստ բաներ էին հրապարակում՝ ամբողջությամբ համատեքստից դուրս: Ի սկզբանե ես ուզում էի ծաղրել Թվիթերի կարճ հաղորդագրությունների ֆունկցիան՝ հրապարակելով առանձին բառեր: Բայց հիմա ես Թվիթերն այլ կերպ եմ ընկալում: Այն գրելու կախարդական հնարավորություն է, և հիանալի է, որ այդքան շատ մարդիկ են մասնակցում սրան»:

Փարիշն առաջարկում է չտխրել @Everyword-ի փակման պատճառով, այլ սկսել հետևել @iederwoord-ին և @everyunicode-ին, որը նույնպես նրա հիմնած հաշիվներն են: Առաջինում Փարիշը տեղադրում է բոլոր հոլանդերեն բառերը, իսկ երկրորդում` յունիկոդի յուրաքանչյուր մասնիկ: Նախնական հաշվարկով @everyunicode նախատեսում է ավարտել 2076 թվականին:

Պատրաստեց Աննա Խաչատրյանը

Աղբյուր` JNews.am