Վաշինգտոնում ռեստորանատեր Ռենե Բերտագնան դատի է տվել Գուգլ ընկերությանը քարտեզի վրա սխալ տեղանշման համար, որի պատճառով ռեստորանը զրկվել է հաճախորդներից և փակվել: 40 տարի շարունակ գործող սերբական «Crown» ռեստորանը տեղակայված էր Վիրջինիայի հարուստ արվարձաններում և հայտնի էր իր էկզոտիկ ճաշացանկով, այդ թվում` առյուծի մսով պատրաստված ուտեստներով:
Theguardian.com-ը հայտնում է, որ 2012 թ-ին այն հանկարծակի կորցրեց իր հաճախորդների 75%-ին: Բերտագնան ստիպված եղավ աշխատակազմը կրճատել, իսկ 2013 թ-ի ապրիլին՝ փակել ռեստորանը: Նա, բացարձակապես, տեղյակ չի եղել Google Maps-ի տեղանշման մասին: Եվ պատահական տեղեկանալով այդ մասին` պարզել է, որ քարտեզում իր ռեստորանը սխալ տեղ էր նշված, և, բացի այդ, գրված էր ռեստորանի ոչ աշխատանքային օրերը` շաբաթ, կիրակի և երկուշաբթի: Այն ինչ Ռենեն պնդում է, որ հենց այդ օրերին էր ռեստորանն առավել մեծ թվով հաճախորդներ ունենում:

Գուգլը թույլ է տալիս իր օգտատերերին քարտեզի վրա կատարել ցանկացած տիպի փոփոխություն՝ ներառյալ հասցեի, հեռախոսահամարի, կայքի, տեղանվան: Բերտագնան մեղադրում է Գուգլին հետևողական չլինելու և քարտեզի վրա կատարվող փոփոխություններին չհետևելու համար: Սակայն քիչ հավանական է, որ դատը որևէ ազդեցություն ունենա Գուգլի վրա, քանի որ Google Maps-ն աշխատում է քրաուդսորսինգի մեխանիզմով, այսինքն՝ յուրաքանչյուր ոք կարող է որպես աղբյուր հանդիսանալ՝ բարելավելով Գուգլի քարտեզը:
Յութուբի 2013 թ-ի եկամուտը 3.5 միլիարդ դոլար է կազմում
[[wysiwyg_imageupload:238:]]Ինչպես հաղորդում է Gigaom.com-ը` Յութուբ վիդեոսերվերի անցյալ տարվա եկամուտը կազմում է 3.5 միլիարդ ԱՄՆ դոլար: Սակայն վերլուծաբանները պնդում են, որ, իրականում, եկամուտն ավելի բարձր է` 5-5.6 միլիարդ դոլար:
Յութուբի նախկին տնօրեն Սալար Կամանգարը նպատակ է դրել 2016 թ-ին սերվերի ամսական դիտումների ժամերը հասցնել 1 միլիարդի, այն դեպքում, երբ ներկայում դիտումների ժամաքանակը տատանվում է ամսական 300 միլիոնի սահմաններում:
Թվիթերը պատկերել է Աշխարհի առաջնության գոլերի արձագանքը թվիթների տեսքով
Թվիթերը վերլուծություն է կազմել այն մասին, թե Ֆուտբոլի աշխարհի առաջնության գոլերն ինչպիսի արձագանք են գտել սոցցանցում: Վերլուծության մեջ հաշվարկվել են բոլոր այն թվիթները, որոնք որևէ կապ են ունեցել Աշխարհի գավաթի խաղերի հետ: Որպես օրինակ վերցվել է հունիսի 28-ին կայացած Բրազիլիա-Չիլի խաղը, որի վերջին տուգանային հարվածով որոշվեց խաղի ելքը: Այդ ժամանակ Թվիթերում 1 րոպեում կատարվել է 388.985 թվիթ:
[[wysiwyg_imageupload:242:]]Հետաքրքիր է, որ յուրաքանչյուր գոլից առաջ Թվիթերում, կարծես, լռության րոպե է տիրում. բոլորը շունչները պահած սպասում են հարվածին, և երբ այն իրականանում է, սոցցանցը կրկին ողողվում է բազմահազար թվիթներով՝ թե՛ ուրախության, թե՛ անսպասելիության, և թե՛ հիասթափության: Օրինակ` Բրազիլիա-Գերմանիա խաղի ընթացքում Թվիթերում կատարվել է 35.6 մլն թվիթ:
«Բզել»-ը խթանեց կանադացի զույգի ամուսնությանը
[[wysiwyg_imageupload:241:]]
Կանադացիներ Սթիվ Կավալիտի և Նաֆիս Ջունի համար Ֆեյսբուքի հայտնի «բզել» (անգլ. poke) կոճակը ամուսնության առաջարկի խթան հանդիսացավ: Ամեն ինչ սկսվեց 7 տարի առաջ, երբ Սթիվը ֆեյսբուքյան իր էջով «բզեց» Նաֆիսին: Արդյունքում նրանք ընկերացան սոցցանցով, պատմում է Mashable.com-ը:
Իսկ այս տարի զույգը Ֆեյսբուքի գլխավոր գրասենյակ այցելելու տոմսեր շահեց, որն էլ առիթ հանդիսացավ Սթիվի համար իր սիրելիին ամուսնության առաջարկ անել հենց գրասենյակում: Նաֆիսի զարմանքը կրկնապատկվեց, երբ նրանց շնորհավորելու նպատակով մոտեցան նաև Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը և գլխավոր գործադիր տնօրեն Շերիլ Սանդբերգը: Տեսանյութն այստեղ:
Պատրաստեց Աննա Խաչատրյանը
Աղբյուր՝ JNews.am