Լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքի առնչությամբ: Հայտարարության մեջ մասնավորապես նշված է.
«Սեպտեմբերի 19-ին Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում, ուր ընթանում էր «Հայաստան-Սփյուռք» համաժողովը, ապա նաև թատրոնին հարող տարածքում խոչընդոտվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակից Թագուհի Հովհաննիսյանի մասնագիտական գործունեությունը: Ղազախստանի հայկական համայնքի «Նաիրի» ընկերակցության ղեկավար Արտյուշա Կարապետյանը, որին լրագրողը մոտեցել է իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով, քաշքշել է նրան, խլել ձայնագրիչը և շպրտել, ապա հրահանգել իրեն ուղեկցող անձանց՝ «սրան ստեղից կորցրեք»:
Քիչ ուշ, արդեն Կարապի լճի մոտ, «ՀԺ» թղթակիցը փորձել է հեռախոսով նկարել Արտյուշա Կարապետյանին, սակայն վերջինիս ուղեկցողները խլել են հեռախոսը և սպառնացել այն նետել ջուրը: Նրանցից մեկը ջնջել է նկարահանածը և վերադարձրել հեռախոսը:
Մենք՝ ներքոստորագրյալներս, ողջունելով համաժողովի կազմակերպիչների դատապարտող գնահատականները կատարվածին, այնուամենայնիվ հերթական անգամ հարկ ենք համարում նշել, որ լրագրողական գործունեությանը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է, և դրան պետք է հետևի իրավապահ մարմինների համարժեք արձագանքը։

ՀՀ դատախազությունից պահանջում ենք սույն հայտարարությունը, ինչպես նաև մամուլի հրապարակումները դիտել որպես հաղորդում հանցագործության մասին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»:
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ (ՆԱԽԿԻՆ «ԻՆՏԵՐՆՅՈՒՍ»)
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ