Skip to content

Վնասված արձաններն ու անտեղյակ պահապանները

Ազգի երկու նվիրյալները՝ Հովհաննես Թումանյանն ու Ալեքսանդր Սպենդիարյանը, վաղուց Ազատության հրապարակում իրենց բազկաթոռների վրա հանգիստ նստած փորձում են դիմակայել անհանգիստ կյանքին: Սակայն մեր որոշ քաղաքացիներ նրանց «նեղացնում են»: Անհայտ «հերոսները» լատինատառ գրություն էին թողել Սպենդարյանի արձանի պատվանդանի վրա ու մնացել անպատիժ: Շաբաթներ շարունակ գրությունը չէր անհետանում պատվանդանից և միայն Էրեբունի-Երևանի տոնի կապակցությամբ վերջապես մաքրվեց, բայց մաքրվեց ոչ ամբողջությամբ՝ գրության հետքերը դեռ պարզ երևում են:

Ի դեպ, այս արձանի վրա գրություններ առաջին անգամը չէ, որ հայտնվում են: Սպենդարյանի արձանի պատվանդանից անպակաս են լատինատառ գրությունները, որոնք ամեն անգամ յուրովի թարմացվում են, իսկ Թումանյանի արձանի պատվանդանի քարերի մի մասն ամիսներ շարունակ տեղում չէ: Պատվանդանի վերին հարթակը եզրագծող քարերի կեսն իրականում չի պակասում, պարզապես դրանք իրենց տեղում չեն: Օպերայում աշխատող պահակներից մեկը մեզ հայտնեց, որ քարերն այժմ դրված են արձանի ոտքերի մոտ: Ամիսներ են անցել այն օրից, երբ քարերը թափված են եղել գետնին․ պահակները, վտանգելով իրենց կյանքը, բարձրացել են աստիճանի վրա և քարերը դրել պատվանդանի վրա, որից հետո ահազանգել են տարբեր պաշտնյաների ու մինչև օրս սպասում են նրանց գալուն:

Հավանաբար «հերոսության» հեղինակները չգիտեն, որ իրենց արածը համարվում է վանդալիզմ և պատժվում է. «Շենքերը կամ այլ կառույցներն անպարկեշտ գրագրություններով կամ պատկերներով պղծելը, հասարակական տրանսպորտում կամ այլ հասարակական վայրերում գույքը վնասելը, եթե բացակայում են առավել ծանր հանցագործության հատկանիշները՝ պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, կամ կալանքով`առավելագույնը երկու ամիս ժամկետով» ( ՀՀ քրեական օրենսգիրք, հոդված 260):[[wysiwyg_imageupload:6:]]

Ինչո՞ւ են քաղաքի սրտում գտնվող հուշարձանների վրա հայտնված գրությունները մնում օրեր, շաբաթներ և նույնիսկ ամիսներ, ո՞ւր են ոստիկաններն ու հուշարձանների պահապանները: Այս հարցով դիմեցինք Ազատության հրապարակում աշխատող ոստիկաններին, որոնք ասացին, որ, այո, նման երևույթները համարվում են հանցագործություն, բայց այս «գլուխգործոցների» հեղինակները չեն պատժվել: Պատճառաբանեցին, որ իրենք ամբողջ օրը չէ, որ տվյալ վայրում են աշխատում, և հետո քաղաքում շատ արձաններ կան, ո՞ր մեկին հետևեն:

Մայրաքաղաքի տարբեր վայրերում աշխատող մի քանի ոստիկան հրաժարվեց պատասխանել հարցերին, մի քանիսն էլ խորհուրդ տվեցին այցելել Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալություն: Գործակալության պետի տեղակալ Սամվել Մուսոյանն ասաց, որ տարիներ առաջ՝ Օպերայի տակ ավտոկանգառ կառուցելու ժամանակ, քարերն ապամոնտաժվել են, պահպանվել, ապա նորից տեղադրվել են: Հիմա նույն քարերը նորից ընկել են ու մի քանի ամիս է՝ չեն վերականգնվում, ինչի մասին նա տեղյակ չէր:

«Հուշարձանների մի մասը Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ է, իսկ հուշարձանները, որոնք ընդգրկված են Երևանի պատմության և մշակույթի հուշարձանների պետական ցուցակներում, միայն դրանք են մեր հսկողության տակ: Ազատության հրապարակի երկու արձանները գտնվում են քաղաքապետարանի հաշվեկշռում, պարզապես մենք դրանց հսկողությունն ենք իրականացնում»,- ասաց Սամվել Մուսոյանը, ապա հավելեց, – «Ի վիճակի չենք՝ ոչ պետը, ոչ ես, գնալ հսկել բոլոր հուշարձանները. 25 000 հուշարձան ունենք պետական ցուցակներում: Դա քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող գույք է, մենք ո՞նց կարող ենք մաքրել. մենք զգուշացնում ենք իրենց, մինչև իրենք մասնագետ են գտնում, հետո նյութաբանն է գալիս, որ տեսն՝ ինչ նյութով են արել․․․ Պետք է, որ այդ ամբողջ գործընթացն արվի, մենք չունենք նման միջոցներ, ոչ էլ նման մասնագետներ, մենք ահազանգում ենք, որ գան շտկեն»:

Մեր այցից մի քանի օր հետո նկատեցինք, որ գրությունը մաքրվել է, բայց, ցավոք, այն դեռ նկատելի է ու նույնիսկ բավական հեռվից: Ինչ վերաբերում է պատվանդանի քարերին՝ հուշարձաններ պահպանողները տեղյակ չէին, որ դրանք իրենց տեղում չեն: Նրանց գործը քաղաքապետարանին տեղյակ պահելն է, բայց ինչպե՞ս և ե՞րբ ահազանգեն, եթե նոր են իմանում քարերի բացակայության մասին:

Նկարները՝ հեղինակի

Աղբյուր՝ JNews.am