Skip to content

Վ. Սարոյանի պատմվածքի հիման վրա Մոսկվայում անիմացիոն ֆիլմ է նկարահանվում

«Մոսկվայում՝ մի փոքրիկ սենյակում, մենք փորձում ենք վերստեղծել Հայաստանի «կոնցենտրատը»,- ասում է «Իմ սիրտը» լիամետրաժ անիմացիոն ֆիլմի ռեժիսոր, սցենարի հեղինակ ու բեմադրող նկարիչ Իլյա Յուդովիչը:

Պլաստիլինե տիկնիկներով այս ֆիլմը հիմնված է Վիլյամ Սարոյանի «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» պատմվածքի վրա: Այն պատմում է 20-րդ դարի սկզբին ապրող հայ տարագիրների ընտանիքից սերող  9 և 14 տարեկան երկու տղայի մասին: Նրանք երազում են ձի հեծնել սովորել, սակայն ձի չունեն: Իսկ հարևան ագարակատերն ունի: Մի առավոտ էլ ձին հայտնվում է ինքն իրեն, ինչպես մի բան, որ չի կարող լինել, բայց շատ ես ուզում, որ լինի:

«Այս ֆիլմը մեզ համար նույնպես մի սպիտակ ձի է, որը մենք գողացել ենք», – ասում է Իլյա Յուդովիչը: Նա և ֆիլմի[[wysiwyg_imageupload:16:]]
պրոդյուսեր Վլադիմիր Լապինը ֆիլմի նկարահանված աշխատանքային նյութը ներկայացրել են «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն փառատոնի՝ «Ընթացիկ նախագծեր» ծրագրի շրջանակում: Ֆիլմի վրա թիմն աշխատում է 5 տարի, արդեն նկարվել է ֆիլմի 50 %-ը (մոտ 30 րոպե): Իլյա Յուդովիչն ասում է, որ ֆիլմի կեսը նկարելու համար անհրաժեշտ էր միայն 2,5 տարի, մյուս 2,5 տարին հեղինակները միջոցներ էին փնտրում ֆիլմը նկարելու համար: Իլյան և Վլադիմիրը նախատեսում են «Իմ սիրտը» լիամետրաժ անիմացիոն ֆիլմն ավարտել 2015-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ: Նրանք ակնկալում են համախոհներ և գործընկերներ գտնել Հայաստանում:

Իլյան հատկապես կարևորում է ֆիլմի լեզվի հարցը, ասում է, որ լեզուն ազգային կոլորիտ է, և որ ֆիլմը լույս կտեսնի արևմտահայերենով: Այդ պատճառով նրանք հետաքրքրված են արևմտահայերենին տիրապետող կամավորներ գտնելու հարցով: Ֆիլմի ռեժիսորը սա բացատրում է նրանով, որ չի ցանկանում Սարոյանի պատմվածքի մեջ փոփոխություններ մտցնել և ուզում է վերստեղծել այն, ինչ [[wysiwyg_imageupload:17:]]կա պատմվածքում:

Ֆիլմի կերպարների վրա աշխատելիս՝ նա երկար ժամանակ ուսումնասիրել է մարդկանց մետրոյում, հարսանյաց հանդեսներին և այլուր ու իր տեսած մարդկանց արտաքինի հիման վրա հավաքական կերպարներ ստեղծել:

Պատմվածքի հայկական շունչը պահպանելու նպատակով ֆիլմում առկա են բազմաթիվ ազգային տարրեր՝ հայկական երաժշտություն, կահկարասի, գործվածքներ, նույնիսկ՝ ասեղնագործ աշխատանքներ:

Աղբյուր՝ JNews.am

Նկարները՝ «Իմ սիրտը» մուլտֆիլմի

Մուլտֆիլմի ֆեյսբուքյան էջի հասցեն՝ այստեղ