Մարտի 12-ին «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում բացվեց Սահակ Պողոսյանի «Մեծ մորս աչքերի լռությունը» ցուցահանդեսը, որի հիման վրա երկու օր անց մեկնարկեց «Հիշողության քարտեզ» հանդիպումների շարքը:
Սահակ Պողոսյանի աշխատանքի ցուցադրությունը նվիրված է Ցեղասպանության 100-ամյա տարելիցին: «Մեծ մորս աչքերի լռությունը» նախագիծը արվեստագետի երկու տարվա աշխատանքի արդյունք է, որն ամփոփում է մոտ 50 տարվա պատմություն: Հեղինակը ներկայացնում է 11 աշխատանք, որոնցից տասը կտավներ են՝ Արևմտյան Հայաստանից բերված, մոմաշերտով պատված վերմակներ: Նախագծի կենտրոնական աշխատանքը փիրուզե ականջօղերն են՝ ստեղծված հեղինակի մեծ մոր ականջօղերի նմանությամբ: Ցուցադրությունը կտևի մինչև մայիսի 30-ը:
Սահակ Պողոսյանի «Մեծ մորս աչքերի լռությունը» նախագծի վրա հիմնված «Հիշողության քարտեզ» հանդիպումների շարքը բաղկացած է Ցեղասպանությունը վերապրածների ժառանգների հետ 11 հանդիպումից: Մարդիկ 11 մասունքների միջոցով ներկայացնում են իրենց ընտանեկան պատմությունները: Ինչպես նշում է «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի կրթական ծրագրերի համակարգող Լիզա Շիրինյանը, հանդիպումների թիվը պարզապես համընկել է նախագծի աշխատանքների թվի հետ, հնարավոր է, որ հանդիպումները տասնմեկը չլինեն:
Հանդիպումները տեղի են ունենում ամեն շաբաթ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի «Արծիվ» սրահում, նախատեսվում է, որ դրանք ևս կշարունակվեն մինչև մայիսի 30-ը:

«Հիշողության քարտեզ» ծրագրի յուրաքանչյուր հանդիպում բաղկացած է երկու մասից: Նախ բոլորը հավաքվում են «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի «Արծիվ»ցուցասրահում, ուր ներկայացված է Սահակ Պողոսյանի նախագիծը: Լիզա Շիրինյանը ներկայացնում է նախագիծը, պատմում հեղինակի կատարած աշխատանքի մասին: Մոմաշերտով պատված վերմակներից նա առանձնացնում է մեկը, ուր վերմակի մի կտորի վրա պատկերված է «Է» տառը, որը այբուբենի 7-րդ տառն է և խորհրդանշում է էություն և շարունակականություն: Ապա Լիզան անդրադառնում է ցուցահանդեսի կենտրոնական գործին՝ ձյութի մեջ մխրճված փիրուզե ականջօղերին:
«Այս ականջօղերը նա (մեծ մայրը) երբեք չէր կրում, այլ պահում էր մի լաթի մեջ: Ցեղասպանությունից հետո շատ կանայք, կորցնելով իրենց ընտանիքները, ստեղծեցին նոր ընտանիքներ, և այս ականջօղերը, թերևս, նախորդ ընտանիքի իր երազանքների, հիշողությունների խորհրդանիշն էին»,- պատմում է Լիզա Շիրինյանը:
Նախագծի կարևոր մաս է նաև արվեստագետի ընտանեկան լուսանկարը, ուր Սահակ Պողոսյանի հորաքույրն ու հայրն են:
Ցուցասրահում շրջելուց և «Մեծ մորս աչքերի լռությունը» նախագծին ծանոթանալուց հետո խումբը աստիճաններով բարձրանում է «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի ստեղծագործական սրահ և ծանոթանում այդ շաբաթվա հյուրի հետ, որն իր հետ բերած առարկայի միջոցով ներկայացնում է իր նախնիների պատմությունը:
Լիզա Շիրինյանն ասում է, որ հերոսներին պատահական սկզբունքով են ընտրել, փնտրել են ընկերների շրջապատում: Նախագծի շրջանակում շատերը կարող էին պատմել իրենց նախնիների պատմությունը, բայց ոչ բոլորն ունեն այն իրը, առարկան, որի միջոցով կկարողանային ներկայացնել իրենց ապուպապերի անցած ճանապարհը «Հիշողության քարտեզի» վրա:
«Կարևոր է, թե ինչպես են երիտասարդները վերաբերվում այդ պատմություններին, ցավոք, չեն հնչում շատ հարցեր, բայց ակնկալվում է քննարկում»,- ասում է Լիզան:
Նախագծի նախորդ շաբաթների հյուրերն էին Սահակ Պողոսյանը, Անահիտ Թաշչյանը, Նարեկ Աշուղաթոյանը, Վարդան Ջալոյանը, Արմեն Դավթյանը և Մայտա Պոշկեզենեանը: Նրանք, իրենց հետ բերելով «վախի» քար և կրակայրիչ, ժամացույց, «Վասպուրականի արծիվ» արձանիկ, Սասնա Ծռեր պատումներից մի օրինակ և 100-130 տարվա հնության բոխչա՝ ներկայացրին իրենց նախնիների պատմությունը:
Նկարը՝ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի
Սույն նյութը պատրաստվել է ԵՊԼՀ-ի «Լրագրության վարպետություն» առարկայի շրջանակներում