«Ցեղասպանություն» տերմինի հեղինակը հրեական արմատներով իրավաբան Ռաֆայել Լեմկինն է: Լեմկինը ՄԱԿ-ի՝ Ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժման մասին կոնվենցիայի հայրն է: Համաձայն իր մշակած սահմանման՝ ցեղասպանություն են ազգային, էթնիկական, ցեղական կամ կրոնական որևէ խմբի լրիվ կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ կատարած գործողությունները:
Համաձայն ՄԱԿ-ի Կոնվենցիայի` Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է: Այն տեղի է ունեցել մեկ դար առաջ՝ 1915 թվականին: Աշխարհի շուրջ 20 պետություն պաշտոնապես ճանաչել է երիտթուրքական կառավարության ծրագրած և իրականացրած կոտորածները որպես Ցեղասպանություն: Հայոց ցեղասպանությունից հետո այսպիսի ոճիր իրագործվեց այլ ազգերի նկատմամբ ևս, մասնավորապես՝ Կամբոջայում, Ռուանդայում, Եթովպիայում: Մեծ ճանաչում ունի հրեաների հոլոքոստը, որի կազմակերպիչ Ադոլֆ Հիտլերը, արդարացնելով իր գործողությունները, ասել է. «Ո՞վ է այսօր խոսում հայերի ոչնչացման մասին»:
Փորձենք համեմատել և հակադրել մարդկության դեմ կատարած երկու մեծ հանցագործությունները՝ Հայոց ցեղասպանությունը և հրեական Հոլոքոստը: Ի՞նչ քայլեր արեցին հրեաները, որոնց շնորհիվ Հոլոքոստը ճանաչվեց և դատապարտվեց ամբողջ աշխարհում, այդ թվում՝ ոճիրն իրականացրած երկրում:
Ողբերգության ընկալում և մատուցում
«Ցեղասպանություն» տերմինի հեղինակը հրեական արմատներով իրավաբան Ռաֆայել Լեմկինն է: Լեմկինը ՄԱԿ-ի՝ Ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժման մասին կոնվենցիայի հայրն է: Համաձայն իր մշակած սահմանման՝ ցեղասպանություն են ազգային, էթնիկական, ցեղական կամ կրոնական որևէ խմբի լրիվ կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ կատարած գործողությունները:
Համաձայն ՄԱԿ-ի Կոնվենցիայի` Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է: Այն տեղի է ունեցել մեկ դար առաջ՝ 1915 թվականին: Աշխարհի շուրջ 20 պետություն պաշտոնապես ճանաչել է երիտթուրքական կառավարության ծրագրած և իրականացրած կոտորածները որպես Ցեղասպանություն: Հայոց ցեղասպանությունից հետո այսպիսի ոճիր իրագործվեց այլ ազգերի նկատմամբ ևս, մասնավորապես՝ Կամբոջայում, Ռուանդայում, Եթովպիայում: Մեծ ճանաչում ունի հրեաների հոլոքոստը, որի կազմակերպիչ Ադոլֆ Հիտլերը, արդարացնելով իր գործողությունները, ասել է. «Ո՞վ է այսօր խոսում հայերի ոչնչացման մասին»:
Փորձենք համեմատել և հակադրել մարդկության դեմ կատարած երկու մեծ հանցագործությունները՝ Հայոց ցեղասպանությունը և հրեական Հոլոքոստը: Ի՞նչ քայլեր արեցին հրեաները, որոնց շնորհիվ Հոլոքոստը ճանաչվեց և դատապարտվեց ամբողջ աշխարհում, այդ թվում՝ ոճիրն իրականացրած երկրում:
Ողբերգության ընկալում և մատուցում
Ըստ ազգագրագետ Հարություն Մարությանի՝ հիշողության մշակույթում չափազանց կարևոր է ոսկե միջինի պահպանումը: Այսինքն՝ պետք է խոսել ոչ միայն կորուստների մասին, այլև այն պայքարի, որի շնորհիվ ժողովուրդը կարողացել է գոյատևել: Այս ամենն արտացոլված է նաև հիշատակի օրերի անվանումներում: Եղեռնը դեռևս միջնադարում նշանակել է չարիք, վտանգ, ոճիր, աղետ, պատահար, վնաս: Ապրիլի 24-ը կոչվում է «Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օր», այսինքն՝ այն ընկալվում է որպես միայն հիշատակի օր: Այս տարի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի մեջ, օրվա խորհուրդը վերասահմանվում է՝ դառնալով ոչ միայն հիշատակի, այլև պայքար մղած և նահատակված հերոսների առջև խոնարհման օր:
Հոլոքոստը ծագում է հունարեն բառից, որը նշանակում է ողջակիզում, այսինքն՝ ամբողջական կիզմամբ զոհաբերություն: Հոլոքոստ ասելիս աշխարհում հենց նկատի են ունենում հրեաների հանդեպ 20-րդ դարում իրականացված կոտորածները: Իսկ Եղեռն կամ Ցեղասպանություն բառեզրերը մարդկանց մոտ միայն Հայոց ցեղասպանության հետ կապված ասոցիացիաներ չեն առաջացնում: Սա ընդհանուր եզրույթ է: Պրոֆեսոր Վահագն Դադրյանը, համեմատելով Հայոց ցեղասպանությունն ու հրեաների Հոլոքոստը, գրել է. «Բառի ստույգ իմաստով հայկական ողբերգությունն ավելի մոտ է հոլոքոստին, քան հրեականը: Տասնյակ հազարավոր հայեր կենդանի այրվել են Թուրքիայի տարբեր շրջաններում: Եթե հրեաների դեպքում միշտ գազախցիկներն էին նախորդում վառարաններին, ապա հայերի դեպքում ձիանոցները, գոմերը, մարագները, կալատները, ջրհորներն էին անգթորեն փոխարինում նորաստեղծ խորամանկ հնարքներին»:
Էթնիկական որակումներ և գաղափարախոսության
Ըստ ազգագրագետ Հարություն Մարությանի «Թանգարան և Հուշարձան» գիտական հոդվածի՝ Հայ քաղաքագիտական միտքը 100 տարի Ցեղասպանության մեղավորների շարքում շեշտում է այն իրականացնողների էթնիկակական գործոնը: Հայոց ցեղասպանությանը նվիրված աշխատությունների զգալի մասում շեշտադրումներն առավելապես թուրք դահիճների կողմից հայերին՝ զոհերին, կոտորելու, զանգվածաբար ոչնչացնելու շուրջ են և, կամա թե ակամա, շեշտվում է մեկ էթնիկական հանրության կողմից մյուս էթնիկական հանրությանը ոչնչացնելու հանգամանքը: Հայոց ցեղասպանության հետազոտողները պատմագիտական և քարոզչական առումներով բավարար չափով չեն ուսումնասիրել ու շեշտադրել, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ երիտթուրքերին առաջնորդող պանթուրքիզմը բազմաթիվ գծերով նույնն էր, ինչ Երկրորդ համաշխարհային պատերազմը նախապատրաստած նացիզմը:
Հոլոքոստի պատճառները քննարկելիս՝ հրեա հետազոտողները շեշտում են ոչ թե գերմանացիների, այլ «ֆաշիզմի», «ռասիզմի», «նացիզմի» և այլ համարժեք գաղափարախոսությունների մեղքը: Նրանք հակամարտությանը չեն հաղորդում էթնիկական որակումներ և կատարվածը դիտում են իբրև հանցագործ բնույթ ունեցող գաղափարախոսության արդյունք:
Սփռում և միավորում[[wysiwyg_imageupload:75:]]
Հայոց ցեղասպանության ժամանակ զոհվեց ավելի քան 1.5 մլն մարդ կամ Օսմանյան կայսրության տարածքում բնակվող 2.4–2.5 մլն
հայության շուրջ 2/3-ը: Փրկված շուրջ կես միլիոն վերապրողները սփռվեցին աշխարհով մեկ: Մի քանի հարյուր հազարը ներգաղթեց Արևելյան Հայաստան: Հայերի սփռումը աշխարհով մեկ չափազանց լայն է դեռևս հին ժամանակներից, բայց այն ավելի սրվեց հենց 1915 թվականի Ցեղասպանությունից հետո: Աշխարհի տարբեր անկյուններում կան հայկական համայնքներ՝ ամբողջական համակարգով և կազմակերպություններով: Սփյուռքի կարևորությունն այնքան մեծ է, որ 2009 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվեց Սփյուռքի նախարարությունը:
Հրեաների Հոլոքոստի ժամանակ զոհվեց ավելի քան 6 մլն մարդ, ինչը կազմում էր եվրոպական հրեության շուրջ 2/3-ը կամ համաշխարհային հրեության 1/3-ը: Մի քանի հարյուր հազար հրեա վերապրողներ վերաբնակվեցին Երկրորդ համաշխարհայինից երեք տարի անց ստեղծված Իսրայելում: Հրեաները ներկայիս Իսրայելի տարածքում գնում էին հողեր և տեղափոխվում այնտեղ՝ ստեղծելով փոքրիկ համայնքներ: Հետագայում, ավելի ընդլայնելով հրեաբնակ տարածները, նրանք կարողացան ստեղծել Իսրայել պետությունը: Հրեաներն ակտիվորեն ներգրավվեցին իսրայելական նորաստեղծ հասարակության ձևավորման գործում, և շուրջ երկու տասնամյակ անց Հոլոքոստի հիշողությունը դարձավ Իսրայելի ազգային ինքնության կենտրոնական բաղադրիչներից մեկը:
Միջազգային ճանաչում և դատապարտում
Ինչ-որ երեւույթի ճանաչման, տարածման գործում մեծ ադեցություն ունեն թանգարանները, տարբեր ցուցադրությունները, լուսանկարները, ֆիլմերը, գրքերը: 2013թ. դրությամբ աշխարհում գործում է հրեաների Հոլոքոստին նվիրված 60–67 թանգարան և ցուցադրություն, մինչդեռ Հայոց ցեղասպանության պարագայում նման հաստատությունների թիվը չի անցնում 5-ից: Հոլոքոստին նվիրված ֆիլմը՝ «Շինդլերի ցուցակը» «Օսկար» մրցանակի է արժանացել 7 անվանակարգում:
Ինչ վերաբերում է դատապարտմանը՝ ժամանակին միջազգային համեմատաբար մեծ հնչեղություն է ստացել Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը Բեռլինում՝ 1921-ին: Սողոմոն Թեհլերյանը դարձավ աշխարհում միակ մարդասպանը, ով արդարացվել է դատարանում: Շվեյցարիան առաջին պետությունն է, որը քրեականացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը: Հետագայում Շվեյցարիայի օրինակին են հետևել Սլովակիան, Հունաստանը: Նույն փորձը կատարվեց նաև Ֆրանսիայում: 2011 թվականին Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը, Ազգային ժողովը ընդունեց որոշում՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ: Սակայն երկրի Սահմանադրական խորհուրդն այն սահմանադրությանը հակասող ճանաչեց և կասեցրեց: Հայտնի է, որ կասեցման վրա ազդեցություն են թողել հրեական ծագումով փաստաբանները:
Հոլոքոտ բառն այսօր ընկալվում է հանցագործություն, որը դատապարտվում է միջազգային օրենքներով: Գերմանացիների մի զգալի հատվածի համար հրեաների Հոլոքոստի իրողությունները պարզվեցին շնորհիվ 1950–1960-ականների դատական գործընթացների, որբ հրեաների նկատմամբ իրագործված դաժանությունները, պատերազմական և մարդկության դեմ ուղղված նացիստական հանցագործությունները դատապարտման արժանացան: Հոլոքոստն ընդամենը մեկ-երկու տասնամյակում ճանաչվեց թե՛ միջազգայնորեն, թե՛ այն իրականացնող գլխավոր երկրի նոր ղեկավարության կողմից:
Բացառիկության փիլիսոփայությունը
Ըստ Յաիր Արոնի, ով ազգությամբ հրեա գիտնական, հոլոքստագետ եւ ցեղասպանագետ է, հրեաները ոչ թե չեն ընդունում, այլ ժխտում են բոլոր ցեղասպանությունները: Որոշ գիտնականներ այն կարծիքին են, որ Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը՝ ապահովելու համար Հոլոքոստի բացառիկությունը: Ֆրանսիայում քրեորեն պատժելի է Հոլոքոստի ժխտումը: Հրեա հոլոքոստագետները չեն ուսուցանում կամ ուսումնասիրում այլ ազգերի ցեղասպանությունները:
Մեկ այլ դիտարկում. հրեա պատմաբանները հրեաների ողջակիզումն առանձնացնում են 20-րդ դարի մյուս ցեղասպանություններից իր բացառիկությամբ, հիմնավորելով, որ հայերին հնարավորություն էր տրված փրկվել՝ կրոնափոխության միջոցով, մինչդեռ հրեաներին փրկության որևէ հնարավորություն տրված չէր:
Նկարները՝ Genocide-museum.am-ի և En.wikipedia.org-ի
Սույն նյութը պատրաստվել է ԵՊԼՀ-ի «Լրագրության վարպետություն» առարկայի շրջանակներում