Շատերի համար ամառը հանգստի, ամեն ինչ մոռանալու և անհոգությանը հանձնվելու ժամանակ է: 2015-ի ամառն այդպիսինը չէր: Վերադառնալով Եվրոպայից և հայտնվելով հայկական իրականության մեջ՝ հասկացա, որ նախկին կյանքիս հանդեպ ունեցած կարոտախտի չափաբաժինը պետք է կրճատել ու գործնական քայլեր ձեռնարկել: Ոգևորությունը մեծ էր: Մեծ էր նաև մեկ տարվա ընթացքում ձեռք բերած փորձը: «Էրասմուս Մունդուս» ուսանողական փոխանակման ծրագրով մեկնել էի Լեհաստան՝ Լոձի համալսարանում մեդիա և հաղորդակցություն ուսանելու:Արդյունքում դարձել էի ավելի հասուն, ավելի, այսպես ասած, մեդիա գրագետ:
Գիտեի, որ Հայաստան վերադառնալս չպետք է շարունակվեր ծով կամ ամառանոց մեկնելու ամենամյա սովորությամբ: Ուզում էի, որ Լեհաստանում ձեռք բերած գիտելիքը դրսևորվեր, տեսականից մտներ գործնական փուլ, ու ես նույնպես բարձրանայի մեկ աստիճան վերև: Պետք էր աշխատել: Միանգամից բացառեցի այն խմբագրությունը, որտեղ նախկինում աշխատել էի: Վերադառնալ այնտեղ՝ նշանակելու էր մեկ քայլ հետ կատարել: Իսկ առաջ գնալու և մասնագիտական զարգացման համար նոր հարթակ էր հարկավոր:

Երկար չփնտրեցի ու ընկերոջս հուշմամբ դիմեցի «Սիվիլիթաս» հիմնադրամի լրագրողական կամավորության ծրագրին: Դիմեցի, որովհետև, իմ դիտարկմամբ, հայկական մեդիա դաշտում «ՍիվիլՆեթ» օնլայն հեռուստատեսությունը քչերից է, որի մոտեցումները, նյութը մատուցելու ձևերը տարբերվում են մնացած լրատվա-վերլուծական մեդիա հարթակներից: Բացի այդ, մեկ տարի հայրենիքից դուրս գտնվելով, երկու աղբյուր էի ընտրել Հայաստանում կատարվածի մասին տեղեկանալու համար՝ «ՍիվիլՆեթ» և «Ազատություն»:
Հայտ ներկայացնելուց հետո երկար չսպասեցի. խմբագրությունից ստացած զանգից հետո շտապեցի ՍիվիլՆեթ: Ամեն ինչ անմիջապես ինձ դուր եկավ: Մեծ էր շփոթմունքս ու նաև ուրախությունս, երբ խմբագիրներն առաջարկեցին անմիջապես աշխատանքի անցնել: Ծանոթանալով աշխատակազմի ու գրասենյակի հետ՝ անցա գործի: Կարծում եմ՝ նոր խմբագրություն շտապելուց առաջ պետք է գաղափարներ ունենալ: Ես ունեի գաղափարներ, իսկ ՍիվիլՆեթն ինձ հնարավորություն տվեց դրանք իրականացնել:
Հիմա ես պատրաստում եմ հեռուստատեսային ռեպորտաժներ մշակութային և հասարակական թեմաներով: Առաջին նյութս Թումո ստեղծարար տեխնոլոգիաների տարեկան ամփոփիչ ներկայացման մասին էր: Հետաքրքիր է, բայց բարդ բան չկար, ու միանգամից ստացվեց: Հետո եկան մյուսները, գնալով թեմաները լրջացան ու ես էլ սկսեցի ավելի շատ բան սովորել: Ռեպորտաժներ պատրաստելը երկար աշխատանք է, ու հարկավոր է գործնական փուլերի հստակ պլանավորում: Պետք է իմանալ՝ ինչպես թեման վերածել ձայնապատկերային շարքի: Սկզբում կարդում ես, ուսումնասիրում, զանգահարում մարդկանց, պայմանավորվում ու նկարահանում նրանց: Աշխատանքային հաջորդ փուլում ձևավորվում է տեքստը, որը խմբագրվում է և ապա դու ձայնագրում ես այն: Վերջում մոնտաժն է: Արդեն մոնտաժի մի մասը ես եմ անում:
Ինձ դուր է գալիս աշխատել ՍիվիլՆեթում: Ես այստեղ օրեցօր աճում եմ: Խմբագիրները, լրագրողները, ռեժիսորը, մոնտաժողները օգնում են միասին անցնել իմ այս ճանապարհը: Կարծում եմ՝ սա հրաշալի սկիզբ է պրոֆեսիոնալ լրագրության ոլորտում: Ես շարունակելու եմ սովորել ամեն օր:
Սույն նյութը պատրաստվել է ԵՊԼՀ-ի «Լրագրության վարպետություն» առարկայի շրջանակներում