Դեմքեր, դեմքեր, դեմքեր… Մարդկային դեմքերը՝ հայտնի թե անհայտ, խոսուն են: Կարևոր չէ, թե ձեռքիդ տակ ինչ առարկաներ կան՝ գրիչ ու թուղթ, մատիտներ կամ վրձին, երբ ասելիք ունես ու ուզում ես, որ խոսքդ հասանելի դառնա: Ասում են՝ առաջին գործը ոգեշնչման առիթ է դառնում և ուզում ես նորից ու նորից ստեղծագործել…
21-ամյա Ռոբերտ Նիկողոսյանն ունի իր սիրելի նյութերը՝ ներկեր, սուրճ, աղ, սփրեյ: Երբ երեխաները թաքուն ամանորյա երազանք էին պահում և սպասում իրականանալուն, Ռոբերտի ցանկությունը մեկն էր՝ դառնալ նկարիչ: Ռոբերտն ամոթխած ասաց, որ իրեն նկարիչ չի կարող անվանել, զարգանալու շատ տեղ ունի…
«Վեց տարեկանից սկսել եմ նկարել: Պատանեկան տարիներին սովորել եմ Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցում: Ավարտել եմ Գեղարվեստի պետական ակադեմիան և զբաղվում եմ ինքնազարգացմամբ»,- պատմում է Ռոբերտը:
Ռոբերտին ճանաչել կարելի է Երևանում արած Մհեր Մկրտչյանի, Սոս Սարգսյանի, Պարույր Սևակի, Եղիշե Չարենցի և այլ հայ մեծերի գրաֆիտի դիմանկարներով, որոնք կարելի է տեսնել Թումանյան, Խանջյան, Կենդանաբանական այգու հարակից փողոցներում: Փողոցային արվեստը (Street Art) Ռոբերտի միակ նախասիրությունը չէ, դիմանկարներ նկարում է աղով, սուրճով, այժմ նաև քանդակներ է պատրաստում:

[[wysiwyg_imageupload:126:]]Մեծ դիմանկարներ անելու գաղափարը նոր չէր Ռոբերտի համար, սակայն սփրեյով նկարել նոր է սկսել և արդյունքը մի շարք դիմանկարներն են: Սկզբում Ռոբերտը նկարում էր դեմքեր պարզապես իր նկարչական ցանկությունները բավարարելու համար, իսկ հետո սովորական դիմանկարները վերածվեցին հայ մեծերի գրաֆիտի դիմանկարների՝ հայտնվելով քաղաքի տարբեր փողոցների պատերին:
«Առաջնային նպատակս մեծ դիմանկարներ անելն էր, միտք չկար հայ մեծերի շարք ստեղծելու: Գրաֆիտին իմ նախասիրություններից մեկն է, սակայն ինպես ես, այնպես էլ մնացած հայերը, պետք է իմանան հայ մեծերին, ինչին էլ ծառայում են իմ դիմանկարները»:
Ռոբերտին խորհուրդներով ոգեշնչել է իր ուսուցիչ Ստեփան Մինասյանը, որի շնորհիվ երիտասարդն այսօր զբաղվում է սիրելի գործով: Ռոբերտը ժպիտով է հիշում, որ դպրոցում նկարչությունը «բավարար» է եղել, սակայն սերը դեպի նկարչությունն ավելի մեծ էր:
«Ինձ տաղանդավոր չեմ համարում, աշխատասեր էլ չեմ, սակայն հնարամտությանս շնորհիվ առաջ եմ գնում: Եթե ինձ տաղանդավոր են համարում, ապա շնորհս Աստծուց է, և եթե իմ կյանքում կա ինչ-որ լավ բան, նրա շնորհիվ է: Աստված քեզ տալիս է շնորհ, դու պետք է այն ճիշտ օգտագործես»,- ասում է երիտասարդ նկարիչը:
[[wysiwyg_imageupload:125:]]
Չնայած նրան, որ փողոցային արվեստն ավելի շատ դիտարկում են որպես բողոք արտահայտելու միջոց, Ռոբերտի դեպքում այն նախ և առաջ իր երազանքի իրականացումն է՝ նկարել մեծ դիմանկարներ: Վախի, իշխանությունների հետ բախման պատճառով փողոցային արվեստով զբաղվում են վաղ առավոտյան, ինչպես սկզբում անում էր նաև Ռոբերտը: Նրա կարծիքով Street Art-ով զբաղվելու համար համարձակություն է պետք:
«Փողոցային արվեստն անվանում են բողոք, սակայն իմ դեպքում այն ուսուցողական բնույթ է կրում: Սկզբում ես նկարում էի միայն Նոր Նորքում, այնտեղ, ուր մարդիկ քիչ էին՝ սովորելու, ինքնազարգանալու համար: Հետո եկավ մի պահ, երբ հասկացա,
որ դիմանկարներս կարելի է տեղափոխել կենտրոնական մաս՝ ավելի նկատելի դարձնելու համար»:
Ռոբերտի կարծիքով միայն լավն ու վատը ներկայացնելը չէ փողոցային արվեստ, այն իրական է, երբ ասելիքդ նշանակալից է մարդկանց համար:
[[wysiwyg_imageupload:135:]]Երեկոյան, երբ գրաֆիտիներն արդեն պատրաստ են, Ռոբերտը գիրք է կարդում: Իր փոքրիկ պայուսակում Աստվածաշունչ կար, ասում է, որ հաճախ գիրք կարդալն ավելի կարևոր է, քան նկարելը: Աստվածաշնչից շատ խոսքեր կան, որ առաջնորդում են Ռոբերտին կյանքում, սակայն նա առանձնացնում է Պողոս Առաքյալի խոսքը. «Բայց Աստծո շնորքով եմ, ինչ որ եմ»:
Սիրում է երաժշտությունը: Երիտասարդի նախասիրություններն այս ոլորտում սահմանափակ չեն: Գրաֆիտիներ նկարելիս նրան օգնության է գալիս Deep House ոճը, քանի որ, Ռոբերտի կարծիքով, երաժշտության ռիթմից է կախված արագ կամ դանդաղ աշխատելը:
Ռոբերտ Նիկողոսյան. երիտասարդ ում համար նկարչությունը և՛ սիրելի գործ է, և՛ նախասիրություն, և՛ աշխատանք: Ամեն դեպքում այն պետք է լինի սիրելի, ոգեշնչի, առաջնորդի և նկատելի ու հասանելի լինի մարդկանց: Նա կողմ է քննադատությանը, շատ ավելի կողմ՝ ինքնաքննադատությանը:
Փողոցով քայլելիս, երբ պատահաբար կտեսնեք հայ մեծերի դիմանկարները, հիշեք, որ դրանք հայտնի Banksy-ի կամ Futura-ի գրաֆիտիները չեն: Դրանք երիտասարդ Ռոբերտ Նիկողոսյանի գործերն են, ինչպես ինքն է ստորագրում իր դիմանկարների տակ՝ Ռ.Ն:
Լուսանկարները` Ռոբերտ Նիկողոսյանի ֆեյսբուքյան էջից
Սույն նյութը պատրաստվել է ԵՊԼՀ-ի «Լրագրության վարպետություն» առարկայի շրջանակներում