«Հայրս և նրա մանկության ընկերը սիրահարված էին մի գեղեցիկ աղջկա, ում անունը Հուռի էր, սակայն աղջիկը ուրիշին էր սիրում: Նրանք որոշել էին իրենց առաջնեկ դուստրերի անունը դնել Հուռի ու այդպես էլ արեցին»:
Հուռի Ելդիզյանը «Դեպի Հայք»-ի (Birthright Armenia) կամավոր է Նոր Զելանդիայից, Հայաստանում աշխատում է հանրային քաղաքականության վերլուծության և երկխոսության Ապելլա ինստիտուտում: Այստեղ նա իրազեկում է մարդկանց սահմանադրական փոփոխությունների մասին, բայց իրավաբանական գործունեությունից բացի Հուռին սիրում է պատրաստել, թխել, եփել ու տապակել:
«Ես այդքան էլ անբան չեմ», ծիծաղում է նա՝ ակնարկելով ժողովրդական հեքիաթի համանուն հերոսուհուն: Հեքիաթը իր սիրելիներից է: Իրական Հուռին շատ աշխատասեր է: «Մենք սիրում ենք բողոքել, որ ժամանակ չունենք: Իրականում, մենք պարզապես ծույլ ենք», ասում է նա: Ըստ Հուռիի՝ մարդը չպետք է կենտրոնանա միայն մեկ բանի վրա, այլ պետք է աշխատի իրականացնել իր ողջ ներուժը, հակառակ դեպքում չի կարողանա լիարժեք կյանքով ապրել, իրեն երջանիկ զգալ: Հենց այդ գաղափարով առաջնորդվելով, Հուռին փորձում է առանց գործի չնստել և հնարավորինս շատ բաներով զբաղվել:
Բացի խոհարարությունից նա սիրում է զբաղվել լուսանկարչությամբ, գեղանկարչությամբ, երգում է եկեղեցական երգչախմբում, բայց հիմնականում նա իր ժամանակը կիսում է իրավաբանության և խոհարարության միջև:

Հուռիի հետ ծանոթացանք «Հարթակ» փառատոնի շրջանակներում կազմակերպված իր «Խմորի պատրաստման գաղտնիքները հայկական խոհանոցում» դասընթացի ժամանակ, երբ թահինով հաց էր պատրաստում և հյուրասիրում ներկաներին:
Հուռին խոհարարական արվեստին նվիրված բլոգի հեղինակ է: Բանանով դառը շոկոլադե կեքսի, բանանի կրեմով թխվածքաբլիթների, դառը շոկոլադե պուդինգի, դարչինով փքաբլիթների, շոկոլադե թխվածքաբլիթների, նարնջով կարդամոնե տորթի և շատ այլ տեսակի խմորեղենի ու ուտեստների գաղտնիքները նա բացահայտում է իր «Մատներդ հետը կուտես» (Lick that Spoon with Hoory Yeldizian) բլոգում:
[[wysiwyg_imageupload:134:]]
Բլոգը Հուռին բացել է 2011թ., թեև մինչ այդ միշտ պատրաստել է և լուսանկարել իր պատրաստած կերակուրները: Բլոգ բացելու միտքը ծագել է այն բանից հետո, երբ Հուռիին հրավիրել էին թղթակցել համալսարանական թերթին: Թեև այժմ բլոգը ֆեյսբուքյան էջ է, ինչպես ասում է Հուռին, կայքի պատրաստումը ընթացքի մեջ է: Նա մտածում է ավելի լուրջ մոտենալ նաև Youtube-ին, ուր տեսանյութեր ունի տեղադրած: Ուտելիքի և պատրաստելու նկատմամբ սերը նրան փոխանցվել է տատիկից: Խոհարարությունը Հուռին կոչում է ոչ թե զբաղմունք,այլ «կողմնակի կարիերա»:
Հուռին յուրահատուկ կերպով է մեկնաբանում հայկական խոհանոցի բազմազանությունը, հայերի սերը ուտելիքի նկատմամբ և շատ ուտելու հակումը: Ասում է, որ գրքեր են գրվել այն մասին, որ հայերն ու հրեաները հակված են չափից շատ ուտելուն իրենց ծանր անցյալի պատճառով, քանի որ ենթագիտակցաբար վստահ չեն գալիք օրվա մեջ:
Հուռիի ընտանիքը Բաղդադից տեղափոխվել է Նոր Զելանդիա 1996թ., երբ ինքը 6 տարեկան էր: Պատերազմի տարիներին ընտրությունը կանգ է առել այս երկրի վրա, քանի որ Նոր Զելանդիան այն սակավաթիվ երկրներից էր, որ մարդկանց ընդունում էր ներգաղթյալների և ոչ փախստականների կարգավիճակով:
Ելդիզյանների տան ներսում խոսում են միմիայն արևմտահայերեն. անգլերենը և արաբերենը խստիվ արգելվում են: «Լեզուներս կկտրեին, եթե հայերենից բացի այլ լեզվով խոսեինք»,- կատակում է նա:
Հուռին պատմում է, որ հայրենիք վերադառնալու գաղափարը միշտ իր հետ էր: «Դեպի Հայք» ծրագրի մասին նա առաջին անգամ լսել էր 16 տարեկան հասակում, բայց դիմել է ուսումը ավարտելուց հետո: Ուզում է մշտապես հաստատվել Հայաստանում և անդրադառնում է տեղացիների հակասական արձագանքին, երբ իմանում են իր մտադրության մասին: «Երիտասարդները շատ են մտածում երկիրը լքելու մասին: Բայց ո՞վ պետք է կանգնեցնի մեր երկիրը, եթե ոչ մենք՝ հայերս»,- ասում է նա: Հուռին Հայաստանի ապագան տեսնում է հայ երիտասարդներ մեջ: Ըստ նրա՝ բոլոր սփյուռքահայերը պետք է վերադառնան և, ինտեգրվելով հայկական հասարակությանը, նպաստեն երկրի զարգացմանը:
Լուսանկարները` Հուռի Ելդիզյանի բլոգից
Սույն նյութը պատրաստվել է ԵՊԼՀ-ի «Լրագրության վարպետություն» առարկայի շրջանակներում