Skip to content

Կիթառի մի ուրիշ լարվածք. Վաչե Ղարիբյանի երգերը՝ կախված հանգամանքներից

25-ամյա երաժիշտ Վաչե Ղարիբյանի երգերը չեն հնչում ո՛չ հեռուստատեսությամբ, ո՛չ ռադիոյով, փոխարենը դրանք մեծ ճանաչում են վայելում համացանցում: Վաչեին համացանցում ճանաչում են հատկապես երիտասարդները, բայց ոչ իր անունով, այլ “Կավիճ” անվամբ, ինչը նրա ստեղծած չորս երաժշտական նախագծերից մեկի անվանումն է:

Վաչեն ինքն իրեն երաժիշտ է համարում, երբեմն` գուցե արտիստ: Երգելը, կարելի է ասել, նրա հոբբին է, ստեղծագործում է տարբեր ոճերում, դրա համար էլ ստեղծել է «VatChe», «Կավիճ», «My darkest secret» և «Սավարշավանա» նախագծերը, որոնցից յուրաքանչյուրում  մի ոճն է արտահայտված:

Նա նաև «The Beautified Project»-ի բաս-կիթառահարն է. երգիչ-երաժիշտը ասում է, որ կարողանում է մի տեղում լինել կենտրոն, մյուսում` մասնիկ, բայց իր կարծիքով «մենակ աշխատելը «դրախտ» է: Թեպետ իրենից ավելի հմուտները կան, սակայն իր հետ աշխատելու համար պիտի իրեն ու իր ճաշակը հասկանան:

Նրա երգերը պատահական են ծնվում: «Մտքիս գալիս է առաջին նախադասությունն, ու մնացածը կախված է հանգամանքներից. եթե ինչ որ կերպ սկսել եմ, դա դեռ չի նշանակում, որ այդպես էլ պիտի շարունակեմ»: Նա երգեր ունի, որ գրել է 2014-ին, բայց հրապարակել է ամիսներ առաջ՝ համարելով դրանք  արդեն ավարտուն:

[[wysiwyg_imageupload:156:]]Վաչեի երգերը նրա զգացողությունների արդյունքն են. «Կան երգեր, որ պարունակում են ինչ որ մեսիջ, բայց երգերը ինձ համար եմ գրում»,- ասում է նա և հավաստիացնում, որ երբեք չի ձգտել հայտնի լինել:

«Հեռուստատեսությամբ կամ ռադիոյով չեմ տարածում երգերս: Իհարկե, երբ ինչ որ բան ստեղծում ես, ուզում ես, որ լսեն, գնահատեն, բայց հեռուստատեսությունը իմ երգերը կդարձնի ապրանք, իսկ ես չեմ գրում փող աշխատելու համար, դա լավ կամ վատ զգացումներս արտահայտելու միջոց է»:

Նա իր երգերի հստակ թիվը չգիտի: Ասում է՝ հարյուրից ավելին են, և դրանք լսելը օդ շնչելու պես է իր համար, բայց հիմա աշխատում է նոր երգերի վրա, ու հներն իրեն այս պահին դուր չեն գալիս: «Մի զգացում ապրում եմ, հետո` արտահայտում դա երգով ու հետո՝ լսելիս՝ վերապրելը հաճելի չէ, պահ է գալիս, որ նորից սիրում եմ: Այն երգերս, որ կիսատ են՝ այ դրանց մեջ եմ ես»:

«Ինձ լսող մարդկանց ես չեմ հասկանում, մարդիկ սիրում են այն երգերս, որոնք ինձ ընդհանրապես դուր չեն գալիս: Չգիտեմ` ինչու են սիրում լսել իմ երգերը, բայց հենց դա է իսկականից սիրելը, եթե խորանան ու ինչ որ բանի համար սիրեն, արդեն իսկական չի լինի: Ամենաշատը մարդիկ «Կավիճ»-ին են սիրում, «Կավիճ»-ում ես ցույց եմ տվել միայն իմ դրական կողմերը, այն պարզ է լսելու ու հասկանալու համար: Այդ երգերն այնպես են գրված, որ բոլորն էլ իրենց հարազատ մի բան գտնեն այնտեղ»:

Վաչեն ասում է, որ արդեն պատասխանատու է զգում իրեն մարդկանց առաջ: «Անընդհատ գրում են, հարցնում են նոր երգերի մասին, կամ, թե ինչպես այս կամ այն երաժշտությունը նվագեն, բայց այդ դեպքում ասում եմ, որ իմ կիթառի լարվածքն ուրիշ է, իսկ դա պատահական է ստացվել»:

Հիմա աշխատում է նոր ալբոմի վրա և ասում է համերգներ էլի կլինեն: «Հիմա մարդիկ ինչ ուզում են` դա էլ լսում են, իսկ երաժշտության որակը բարձրացնելու համար պարտադիր չէ դա տարածել հեռուստատեսությամբ կամ ռադիոյով, որակով երաժշտություն փնտրող մարդիկ ինտերնետ ունեն, այդպես են լսում»:

Վաչեն վստահ է, որ մի օր «Կավիճ»-ը կամ իր մյուս 3 նախագծերը շարունակություն չեն ունենա, բայց ինքը երբեք չի դադարի ստեղծագործելուց:

Վաչե Ղարիբյանի նախագծերը հասանելի են այստեղ:

Լուսանկարները Վաչե Ղարիբյանի ֆեյսբուքյան էջից:

Աղբյուր՝ JNews.am