Skip to content

Արցախն՝ ինչպես տեսա. Լրագրողի նոթեր

Նախքան Արցախ մեկնելը տագնապ կար, որ կուտակվել էր վերջին մեկ-մեկուկես ամսվա ընթացքում: Տեսնես իրականում ի՞նչ է կատարվում այնտեղ, արդյո՞ք ժողովուրդը տագնապած է, ի՞նչ է մտածում պատերազմի մասին… Եվ այս բոլոր հարցերը ես ըստ էության տանում էի Արցախ՝ պատասխանները Երեւան բերելու ակնկալիքով:

Սակայն պարզվեց, որ Արցախում ոչ միայն տագնապներ չկան, այլեւ՝ ցանկացած տիպի տագնապ այնտեղ բուժվում է: Արցախը գոտեպնդում է, զինվորի, ռազմիկի կամք տալիս:

Ֆրանսիայի Նիցցա քաղաքի հայ համայնքի կողմից Ստեփանակերտի զինվորական հոսպիտալին ժգուտներ եւ զոհված զինծառայողների մի քանի ընտանիքներին ֆինանսական օժանդակություն հատկացնելու նախաձեռնությունը առիթ էր՝ մայիսի սկզբին առաջին անգամ լինել Արցախում:

Այն, որ ազատամարտիկներն ու երիտասարդ տղաները վերքերը դեռ չապաքինված, ընտանիքի սոցիալական խնդիրները չլուծած՝ շտապում են ետ, սահման, դա ամենեւին էլ ադրենալինի պակասը լրացնելու համար չէ, ինչպես թվում է շատերին: Ասածս, թե Արցախը յուրահատուկ է, ապացուցելու համար նշեմ, որ երբեւէ չեմ տեսել, որ Երասխում, Իջեւանում, Նոյեմբերյանում կամ այլ տեղ ռազմական ուղի անցած որեւէ մեկը խոսի այնտեղ վերադառնալու, կարոտի մասին: Իսկ ահա Արցախին չսիրահարվել հնարավոր չէ:

Նախքան Արցախ մեկնելը տագնապ կար, որ կուտակվել էր վերջին մեկ-մեկուկես ամսվա ընթացքում: Տեսնես իրականում ի՞նչ է կատարվում այնտեղ, արդյո՞ք ժողովուրդը տագնապած է, ի՞նչ է մտածում պատերազմի մասին… Եվ այս բոլոր հարցերը ես ըստ էության տանում էի Արցախ՝ պատասխանները Երեւան բերելու ակնկալիքով:

Սակայն պարզվեց, որ Արցախում ոչ միայն տագնապներ չկան, այլեւ՝ ցանկացած տիպի տագնապ այնտեղ բուժվում է: Արցախը գոտեպնդում է, զինվորի, ռազմիկի կամք տալիս:

Ֆրանսիայի Նիցցա քաղաքի հայ համայնքի կողմից Ստեփանակերտի զինվորական հոսպիտալին ժգուտներ եւ զոհված զինծառայողների մի քանի ընտանիքներին ֆինանսական օժանդակություն հատկացնելու նախաձեռնությունը առիթ էր՝ մայիսի սկզբին առաջին անգամ լինել Արցախում:

Այն, որ ազատամարտիկներն ու երիտասարդ տղաները վերքերը դեռ չապաքինված, ընտանիքի սոցիալական խնդիրները չլուծած՝ շտապում են ետ, սահման, դա ամենեւին էլ ադրենալինի պակասը լրացնելու համար չէ, ինչպես թվում է շատերին: Ասածս, թե Արցախը յուրահատուկ է, ապացուցելու համար նշեմ, որ երբեւէ չեմ տեսել, որ Երասխում, Իջեւանում, Նոյեմբերյանում կամ այլ տեղ ռազմական ուղի անցած որեւէ մեկը խոսի այնտեղ վերադառնալու, կարոտի մասին: Իսկ ահա Արցախին չսիրահարվել հնարավոր չէ:

Առաջին տպավորությունս հետեւյալն էր. Լեռնային Արցախն ամենեւին էլ նման չէ լեռնային Հայաստանին: Ինձ հետ Արցախ մեկնած իմ ընկերները նույնպես առաջին անգամ էին և ասում էին Արցախը կարծես թե ոչ Հայաստանին է սահմանակից, ոչ Իրանին, ոչ էլ Ադրբեջանին: Արցախն առանձին աշխարհագրական ու հոգեւոր միավոր է:

[[wysiwyg_imageupload:203:]]

Նիցցայի հայ համայնքի ներկայացուցիչներ Սամվել եւ Լալա Խալաթյանների հետ ուղեւորվորվեցինք Երեւանից: Կեսգիշերն անց հասանք Ստեփանակերտ, որը մեզ դիմավորեց խիտ ու թանձր մառախուղով: Մայրաքաղաքի փողոցներում հատուկենտ մարդիկ կային՝ պատանիներ ու զինվորական համազգեստով տղամարդիկ: Չնայած Արցախում բոլորն էլ զինվոր են ու զինվորական: Նրանք, ովքեր զինվորական համազգեստ էին կրում, կարծես թե շատ կարեւոր առաջադրանք կատարելու մշտական վազքի մեջ լինեին: Մառախուղն ավելի խորհրդավոր էր դարձնում նրանց տեղաշարժը:

Տեղավորվեցինք մայրաքաղաքի հյուրանոցներից մեկում: Ամենուր խաղաղություն էր: Պատերազմող երկրին ոչ հատուկ խաղաղություն: Եվ այդ խաղաղ իրականության մեջ անսովոր ու ավելորդ թվացող բանը հայկական հեռուստաալիքներով հեռարձակվող սերիալներն էին: Եթե այստեղ՝ Երեւանում, դրանց գոյությանը համակերպվել ենք, ապա Արցախում դրանք այնքա՜ն ավելորդ են թվում:

Ստեփանակերտի ճարտարապետությունը ինքնատիպ է, քաղաքաշինական մոտեցումները նույնպես: Թվում է թե ուրիշ է քաղաքային իշխանությունների վերաբերմունքը ԼՂՀ մայրաքաղաքի հանդեպ: Այստեղ որոշ շենքերի վրա կիսակառույցներ են ավելացվել, սակայն, ի տարբերություն Երեւանի, Ստեփանակերտում դրանք արվել են այնպես, որ հնարավորինս աննկատ լինեն: Հակառակը, այդ կցակառույցները Ստեփանակերտի տվյալ թաղամասերին եվրոպական շուք են հաղորդել:

…             

[[wysiwyg_imageupload:200:]]

Ստեփանակերտում է ապրում նահատակված ազատամարտիկ Նորայր Հաջյանի ընտանիքը: Հաջյանների բնակարանում ենք: Նորայրի կրտսեր որդին՝ 10-ամյա Արտակը, իր հյուրերին հպարտությամբ ասաց. «Էսա կռիվը պրծնի, քինալ դեմ պոստը: Դիվերսանտի պոստը դեմ քինալ»: Ու բութ մատն էլ վեր տնկեց:

Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում ապաքինման փուլում գտնվող վիրավոր զինվորները բարձր տրամադրություն ունեն: Նրանք սպասում են ապաքինման, որպեսզի շարք վերադառնան:

Արցախյան բառարաններից «զիջում» եւ «պարտություն» բառերն ասես դուրս են մնացել: 

Ավտոմեքենայով ուղեւորվում ենք դեպի Հադրութ: Ճանապարհին հանդիպում ենք մոտ տասը դպրոցականների՝ 7-8 տարեկան աղջիկների եւ տղաների: Նրանք տեսնելով ավտոմեքենան, իրենց ձեռքի անձրեւանոցները հրազենի նման պարզում են դեպի մեր կողմ եւ լայն ժպիտներով` իբր կրակահերթ տալիս:

Հադրութի Ազոխ գյուղում ենք: Ցանկանում ենք մեղր գնել: Պատկերացնում ենք, թե որքան անարատ պետք է լինի Հադրութի սարերի մեղրը: Հեռվից մի ձորում մեղվափեթակներ ենք տեսնում: Պետք է մոտենալ: Բայց ինչպե՞ս, ո՞ր ճանապարհով: Գյուղամիջում մի պատանուց հետաքրքրվեցինք, թե որտեղի՞ց կարելի է մեղր գնել: Երկար մտածեց, հետո էլ թե՝ «դեդոս ունի»: Պարզվեց, որ մեր տեսած փեթակները հենց Մարատի դեդոյին են պատկանում: Նադիր պարսկական անունով կապտաչյա պապը դիմավորեց ուրախությամբ: Իմանալով, որտեղից ենք ժամանել, հարցուփորձ էր անում, թե ինչ կա մայրաքաղաքում` նկատի ունենալով Երևանը:

Նադիրը Ազոխի ֆիզկուլտուրայի ուսուցիչն է եղել, հիմա անցել է թոշակի: Գյուղի ձորակներից մեկում՝ անտառով շրջապատված, ֆերմա է հիմնել: Ուրցով եւ սզնի տերեւով պատրաստված թեյի հետ մեղր հյուրասիրեց:

Հետաքրքիր է, որ արցախցիները չեն սիրում պատերազմի մասին խոսել: Կամ միգուցե նրանց համար պատերազմն այնքան էլ արտառոց բան չէ, որքան հայաստանցիներիս համար: Ամեն դեպքում, ավելի քան մեկ ժամ տեւած շփման ընթացքում Նադիր պապը գեթ մեկ անգամ պատերազմի թեման չշոշափեց:  

Միեւնույն ժամանակ ինքնապաշտպանության միջոցները արցախցիների համար առաջին տեղում են: Նադիրը հետաքրքրվեց՝ ինչու եմ լուսանկարում: Ու պատասխանիս չսպասելով, բացատրեց. «Դե ես ինչ իմանամ ով ես, ինչացու ես: Մեկ էլ տեսնում ես ռուսներ են գալիս՝ չըխկ հա չըխկ, նկարում են: Մենք հիմա ինչ իմանանք՝ կարող ա էստեղից մեր կոորդինատներն էլ են հաղորդում ում որ պետք է: Հազար անծանոթ է անցնում: Մեր անվտանգության մասին չպետք է մոռանանք»:

Նադիր պապի՝ անվտանգության թեմայով երկրորդ զրույցն արդեն թոռան՝ 12-ամյա Մարատի հետ է, ով չնայած պատանի տարիքին, բավականին ամրակազմ է, հողագործությունից էլ լավ է հասկանում: Նադիրը խրատում է Մարատին. «Մարատ ջան, եթե սպորտով զբաղվես՝ ուժեղ կլինես, եթե չզբաղվես՝ վախկոտ կմեծանաս: Մեզ հիմա խելացի մարդիկ չեն պետք, մեզ հիմա ուժեղ մարդիկ են պետք, ուժե՛ղ: Ա՛յ, դու ուժեղացի, էս հողերի հարցը լուծենք, իսկ հետո քո որդին ուսում կստանա»:

Զորամասերից մեկում ենք: Ֆրանսահայ բարեկամս տեսնելով ԼՂՀ եւ ՀՀ կառավարությունների ներկայացուցիչների եւ բարձրագույն հրամանատարական կազմի լուսանկարներով ստենդը, ասաց. «Ինձ լուսանկարիր մեր հերոսների հետ»: Մեզ ուղեկցող սպան շտկեց բարեկամիս. «Նրանք մեր հերոսները չեն: Նրանք մեր կառավարության անդամներն են», նկատի ունենալով, որ ԼՂՀ ազգային հերոսների լուսանկարներով ստենդը այլ տեղ է փակցված: Սակայն սպան, իր խոսքը զինվորականին անհարիր համարելով, շատ արագ շտկեց հիմա էլ ինքն իրեն. «Չնայած նրանց մեջ էլ հերոսներ կան»:

Ի դեպ, բարեկամիս նշած «հերոսների» ստենդին կար նաև ՀՀ ՊՆ արդեն նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանի լուսանկարը, ով ապրիլյան քառօրյա մարտերից հետո հեռացվեց բանակից, եւ՝ ոչ առանց պատճառի:

[[wysiwyg_imageupload:202:]]Վերադառնում ենք: Արցախի ճանապարհներին հատուկենտ մեքենաներ էին հանդիպում, բնակավայրերում հատուկենտ լույսեր էին վառվում: Անգամ քաղաքի կարգավիճակ ունեցող համայնքների փողոցներում մարդկանց շարժ չկար: Հասկանալի է, որ վերջին 20 տարիներին ԼՂՀ-ում բնակեցման ուղղությամբ, մեղմ ասած, շատ ջանք չի ներդրվել:   

Արցախ մեկնածներիս տրամադրությունը փոխում էին ցուցանակները, որոնք գրված էին բարբառով: «Ժենգյալավ հաց… Թուրնավ հաց… Խրաված»: Եթե Արցախի բնակեցման հարցում հետեւողական ու սրտացավություն ցուցաբերվեր այնպես, ինչպես արցախցիները սրտացավ են հարազատ բարբառի նկատմամբ, ապա հանրապետության շեներում վառվող լույսերն ավելի շատ կլինեին, զբոսնող երիտասարդներն ու մանուկները ավելի շատ կլինեին:

 

Լուսանկարները՝ Գագիկ Աղբալյանի

Աղբյուրը՝ JNews.am