Skip to content

Անժելիքի պատմությունը՝ սիրիական պատերազմից

13 տարեկան սիրիահայ Անժելիքին հանդիպեցի Հայկական Կարմիր Խաչի երիտասարդական բաժնի կազմակերպած սիրիահայ երեխաների կայուն զարգացման ծրագրի շրջանակներում։ Հաճախ էի շփվում Անժելիքի հետ: Հանդիպումներից մեկի ժամանակ նա ինձ պատմեց այն ամենի մասին, ինչի միջով անցել էր իր ընտանիքը սիրիական պատերազմի առաջին իսկ օրվանից։

Անժելիքի ընտանիքը Սիրիայի Հալեպ քաղաքից է: Այստեղ են ապրել նաև նրա տատիկն ու պապիկը, որոնց տանը սիրում էր լինել Անժելիքը: Այցելություններից մեկի ժամանակ, երբ ընտանիքի անդամները սենյակներից մեկում ջերմորեն զրուցելիս են եղել, հանկարծ խլացնող ձայն է լսվել, լուսամուտը կոտրվել է, և հրազենի գնդակը, հայտնվելով սենյակում, սկսել է այս ու այն կողմ նետվել։

«Այդ մի քանի վայրկյանները հավերժություն էին թվում, կարծես, քարացել էինք, շունչներս պահած սպասում էինք, թե երբ պետք է գնդակը ընկնի», – հիշում է Անժելիքը:

Գնդակը, բարեբախտաբար, չի դիպչում Անժելիքի ընտանիքի անդամներից և ոչ մեկին, բայց մտահոգության պատճառ է դառնում բոլորի համար: «Սա անսպասելի հարված էր մեզ համար: Սրան հաջորդեցին հաջորդ կրակահերթերը», – ասում է Անժելիքը:

Այս դեպքից հետո 13-ամյա աղջնակը մոտ մեկ շաբաթ դպրոց չի գնում: Փակվում է սենյակում և անկողնուց դուրս չէի գալիս։ Իրեն անպաշտպան ու ընկճված է զգում։ Սակայն երբ  հայրիկը սենյակ է մտնում, կարծես մի ակնթարթ ամեն ինչ մոռանում է, թեպետ հաջորդ հարվածը երկար չի սպասեցնում։ 

Անժելիքը պատմում է, որ տանից բացակայելիս տան լույսերը միշտ վառ էին թողնում, որ դրսից տեսնողները կարծեին, թե տանը միշտ մարդ կա, և կողոպուտի փորձ չանեին։ Սակայն մի օր, վերադառնալով տուն, տեսնում են, որ տան բոլոր լուսամուտները կոտրված են, և կահույքի վրա բազմաթիվ հրազենային կրակի հետքեր կան։

«Ստացվում է, որ մեր ընտանիքի անդամներին ցանկացել են սպանել, բայց ինչո՞ւ»։

Այդ օրվանից Անժելիքի ընտանիքը տեղափոխվում է տատիկի և պապիկի մոտ: Նրանց տան դիմաց մի գետակ է լինում: Ահա թե ինչպիսին է մնացել այն Անժելիքի հիշողություններում.  «Ես այլևս չեմ հիշում, թե ինչպիսինն էր այդ գետակը պատերազմից առաջ, բայց երբեք չեմ մոռանա այն գարշահոտը և այն բոլոր դիակները, որ հոսում էին նրա միջով պատերազմի օրերին»:

Տատիկի տանը Անժելիքի ընտանիքը երկար չմնաց։ Շուտով բոլորով տեղափոխվեցին Հայաստան, որտեղ շնորհիվ հոգատար մարդկանց բարի վերաբերմունքի՝ հաջողվեց նոր կյանք սկսել։

Անժելիքը որոշ ժամանակ ապրեց Երևանում մայրիկի, հայրիկի և զույգ քույրիկների հետ, սակայն, ցավոք, կարճ ժամանակ անց նա ընտանիքով մեկնեց Կանադա՝ մշտական բնակություն հաստատելու։

Մեր վերջին զրույցի ընթացքում Անժելիքն անկեղծացավ, որ կկարոտի Հայաստանը, մասնավորապես, Կարմիր Խաչի մեր խմբակը, ուր հաճախում էին Անժելիքի նման Սիրիայից ժամանած բազմաթիվ հայ երեխաներ: Նրանցից յուրաքանչյուրն ուներ իր պատմությունը Սիրիայի պատերազմի մասին: Թեև այժմ նրանք գտնվում են ապահով և անվտանգ երկրներում՝ շրջապատված հարազատներով, բայց սիրիական արհավիրքի դաժան օրերը մոռանալու համար դեռ երկար ժամանակ կպահանջվի:

Հեղինակ՝ Քրիստինա Ալեքսանյան

Աղբյուրը՝ Jnews.am

Սույն հոդվածը պատրաստվել է Հայկական Կարմիր խաչի «Երիտասարդների կայուն զարգացում» ծրագրի շրջանակներում կազմակերպված մեդիա ուսուցումվարժանքների ընթացքում: