«Փոփոխությունների թատրոն» հասարակական կազմակերպության հիմնադիր տնօրեն Հայկ Սեկոյանը ասում է, որ այս յուրօրինակ թատրոնը ստեղծվել է պատահականության և զուգադիպության արդյունքում: Իսկ առիթ հանդիսացավ 2006 թ-ին Բրիտանական խորհրդի կողմից Հայաստանում իրականացվող ֆորում-թատրոնի ծրագիրը, որը մեկտեղել էր երիտասարդ դերասանների, և, կարծես, մնում էր գտնել համապատասխան սցենարիստ: Երեք թեկնածուներից ընտրությունը կանգնեց Հայկի թեկնածության վրա, ով արդեն հասցրել էր սցենարիստի փորձ կուտակել: Թիմն ամբողջացնելով՝ երիտասարդ ստեղծագործողները շտապեցին բեմադրել իրենց առաջին ներկայացումը, որը դարձավ «Մերօրյա մեծապատիվ մուրացկանները»:
Այսպես էլ ստեղծվեց Հայաստանում առաջին «Փոփոխությունների թատրոնը»: Մինչդեռ այսպիսի փորձարարական թատերական նախաձեռնություններ հայտնի են տարբեր երկրներում: Նմանատիպ ստեղծագործական խմբերն իրենց ներկայացումներում ունենում են հստակ ուղերձներ` հանուն հասարակական փոփոխությունների: Մեզ հետ զրույցում 30-ամյա Հայկ Սեկոյանը պատմում է հայկական «Փոփոխությունների թատրոնի» առանձնահատկությունների և ստեղծագործական խմբի հաջողությունների մասին:
– Իբրև գեղարվեստական ղեկավար` ինչպիսի՞ դժվարություններ կամ խոչընդոտներ կան աշխատանքի ընթացքում:
«Փոփոխությունների թատրոն» հասարակական կազմակերպության հիմնադիր տնօրեն Հայկ Սեկոյանը ասում է, որ այս յուրօրինակ թատրոնը ստեղծվել է պատահականության և զուգադիպության արդյունքում: Իսկ առիթ հանդիսացավ 2006 թ-ին Բրիտանական խորհրդի կողմից Հայաստանում իրականացվող ֆորում-թատրոնի ծրագիրը, որը մեկտեղել էր երիտասարդ դերասանների, և, կարծես, մնում էր գտնել համապատասխան սցենարիստ: Երեք թեկնածուներից ընտրությունը կանգնեց Հայկի թեկնածության վրա, ով արդեն հասցրել էր սցենարիստի փորձ կուտակել: Թիմն ամբողջացնելով՝ երիտասարդ ստեղծագործողները շտապեցին բեմադրել իրենց առաջին ներկայացումը, որը դարձավ «Մերօրյա մեծապատիվ մուրացկանները»:
Այսպես էլ ստեղծվեց Հայաստանում առաջին «Փոփոխությունների թատրոնը»: Մինչդեռ այսպիսի փորձարարական թատերական նախաձեռնություններ հայտնի են տարբեր երկրներում: Նմանատիպ ստեղծագործական խմբերն իրենց ներկայացումներում ունենում են հստակ ուղերձներ` հանուն հասարակական փոփոխությունների: Մեզ հետ զրույցում 30-ամյա Հայկ Սեկոյանը պատմում է հայկական «Փոփոխությունների թատրոնի» առանձնահատկությունների և ստեղծագործական խմբի հաջողությունների մասին:
– Իբրև գեղարվեստական ղեկավար` ինչպիսի՞ դժվարություններ կամ խոչընդոտներ կան աշխատանքի ընթացքում:
– Գրեթե չկան այնպիսի գործեր, որ խոչընդոտներ չունենան: Բայց եթե քո գործը հաճույքով ես կատարում, այդ խոչընդոտները հաղթահարելու գործընթացը վերածվում է հաճույքի մի մասի: Փառք Աստծո, մեր փոքրիկ Հայաստանում այնքան շատ են տաղանդավոր մարդիկ, որ դերասանի ընտրության խնդիր չի առաջանում: Իսկ լուրջ խոչընդո՞տ…Լավ հարց է, որովհետև որպես լուրջ խոչընդոտ` կարող է պատահել այն, որ հնարավոր է` թատրոնի գործունեությունը մի պահ դադարի: Նման երևույթը առաջադրում է մի շարք հարցականներ. կլինի՞ նոր ներկայացում, ե՞րբ կլինի, ինչպիսի՞ ձև կունենա և այլն: Չնայած` այն ավելի շատ մտածմունքի առարկա է, քան խոչընդոտ: Եվ ավելի շուտ ոչ թե խոչընդոտ, այլ` հնարավորությունների քչություն:
– Հա´յկ, ինչու՞ ես նախընտրում չափերով փոքր բեմերն ու կոմպակտ դահլիճները:
– Դա հենց թատրոնի ինտերակտիվության (փոխներգործության) սկզբունքներից մեկն է, որի շնորհիվ բեմի և հանդիսատեսի միաձուլումն ավելի հեշտ է ստացվում: Նույնը պատկերացնել մեծ դահլիճներում դժվար է:Բացի փոքր դահլիճներից՝ շատ հետաքրքիր են նաև անսպասելի տեղերը` փակ կամ բացօթյա վայրեր, որտեղ աշխատող և ապրող մարդիկ չեն էլ մտածել, որ իրենց այդ հասարակ անկյունում կարող է տեղի ունենալ ինչ-որ հետաքրքիր իրադարձություն: Նման մոտեցումն իր հետ բերում է անմիջականություն, ինչը շատ կարևոր է մեզ համար:
Բնականաբար փոքր դահլիճներում էլ է հանդիսատեսը սկզբնական պահին քիչ թե շատ լարված սպասում, թե ինչ է տեղի ունենալու, բայց գալիս է մի պահ, և այդ հոգեվիճակն անմիջապես փոխվում է` ստեղծելով անմիջական մթնոլորտ: Մարդիկ սկսում են բարձրաձայնել իրենց տեսակետը, ազատ բանավիճել, մոռանալ իրենց բարդույթների մասին: Այսինքն` դա միջավայրի խնդիր է: Ուստի լավ, ինտերակտիվ շփման հիմքն անկաշկանդ մթնոլորտն է:
– Ովքե՞ր են թատրոնի գործընկերները:
[[wysiwyg_imageupload:209:]]
– Իրականում գործընկերների ցանկը բավական մեծ է` սկսած անհատ բարեկամներից և ընկերներից, վերջացրած տեղական և միջազգային կազմակերպություններով, որոնք առողջապահական, մշակութային և այլ բնույթի բազմաթիվ ծրագրեր են այստեղ իրականացնում: Հետևաբար մենք մեծ ուշադրություն ենք հատկացնում նրանց հետ համատեղ ծրագրեր կազմակերպելուն: Մի կողմից դրանց մատուցման ձևն է կարևոր, իսկ մյուս կողմից ոչ պակաս, հաճախ նաև շատ ավելի կարևոր է բուն թեմայի ընտրությունը: Այդ իմաստով հարկավոր է ընտրել այնպիսի թեմա, որի մասին իսկապես անհրաժեշտ է խոսել, և որը թեկուզ փոքրիկ, բայց դրական փոփոխություն կբերի:Հատուկ նախապատվություն չկա, թե ինչպիսին պետք է լինի մեր գործընկերը, որովհետև առավել կարևոր է այն խնդիրը, որը մենք արծարծում ենք:
– Օրինակ` «Ինչու՞ է բողոքում արագիլը…» արդեն ավարտված ներկայացումն իր ասելիքը փոխանցե՞ց հանդիսատեսին:
– Հույս ունեմ, որ այն դեռ ավարտված չէ (ծիծաղում է- հեղ.): Միանշանակ փոխանցեց, որովհետև չփոխանցել չէր կարող: Հատկապես եթե հաշվի առնենք, որ ներկայացման վերջում բժշկուհին տալիս էր կարճ, բայց շատ կարևոր խորհուրդներ: Թեև ներկայացումն ինքնին շատ հասկանալի կերպով փոխանցում էր տվյալ թեման: Երբեմն հանդիսատեսը ներկայացումը տեղափոխում էր զվարճանքի դաշտ, բայց վստահ եմ` ով ներկա է եղել, ընկալել է ներկայացման բուն ասելիքը:
Այլ հարց է, թե որքան է եղել ներկայացման ասելիքի ազդեցությունը: Մեկի դեպքում այն կարող է ուժեղ լինել, իսկ մյուսը` դուրս գա և պարզապես մոռանա` չնայած շատ դժվար է մոռանալ Արագիլի վառ կերպարը (կրկին ծիծաղում է- հեղ.): Ամեն դեպքում, եթե նույն ներկայացումը լիներ որպես սոսկ դասախոսություն, կլոր կամ քառակուսի սեղանի շուրջ քննարկում, անշուշտ, նույնչափ ազդեցություն չէր թողնի: Ինչ խոսք, կուզեի մարդկանց տպավորության սանդղակը ինչ-որ հրաշքով չափել կարողանալ: Սակայն եթե հանդիսատեսն այդ պահին իսկապես ոգևորված է, ուրեմն ամեն ինչ արդյունավետ է անցել: Եվ եթե յուրաքանչյուր հանդիսականի նայենք` իբրև հողի, ապա մենք այդ հողի մեջ կարևոր սերմը ցանողն ենք: Թե արդյոք այդ սերմը ծիլ կտա, կախված է հենց այդ հանդիսականից:
– Ո՞րն է եղել «Փոփոխությունների թատրոնի» պատմության ընթացքում ամենածիծաղաշարժ դրվագը կամ ակնթարթը:
– Հմմ… Ամենադժվար հարցն է: Իրոք դժվարանում եմ ինչ-որ դեպք առանձնացնել բազմության միջից, բայց ինչպես էլ լինի, կապված կլինի Վահագի` Արագիլի դերակատարի հետ (ծիծաղում է- հեղ.): Ասենք երբ խմբի ներսում նա հումոր է անում, իսկ հետո նույնը բեմում` հանդիսատեսի առջև: Պարզ է, որ հանդիսատեսը դա չի հասկանում այնպես, ինչպես որ մենք, բայց միևնույն է զգում է, որ դրա տակ ինչ-որ հետաքրքիր պատմություն կա թաքնված:
– Եկող տարի «Փոփոխությունների թատրոնը» դառնում է տասը տարեկան. ու՞ր է նա գնում:
– Թատրոնը գնում է դեպի այն տեսլական, երբ մեր երկրում փոքրից մեծ բոլորը կօգտվեն նրա ընձեռած դրական հնարավորություններից` դառնալով նրա, այսպես ասած, շահառուն: Հետաքրքիր է, որ մեզանից առաջ ոչ մի կազմակերպություն նման գործունեությամբ այսպես համակարգված չի զբաղվել, չնայած որ ինտերակտիվ թատրոններ եղել են նախկինում և կան այսօր նույնպես: Այնպիսի տպավորություն է, որ մեր առջև մշտապես մութ անտառ է, ուստի մեր դրած ամեն մի քայլը նոր բացահայտում է:
Այսքան տարիների ընթացքում մեր նվաճումները բազմաթիվ են եղել` ի տարբերություն ոչ շատ մեծ, բայց հիանալի, գործի նվիրյալ անհատներից բաղկացած աշխատանքային թիմի, որը թատրոնի ամենամեծ նվաճումն է: Կցանկանամ, որ մի օր թատրոնի վարչական հնարավորությունները փոքր-ինչ ընդլայնվեն: Ահա այսպիսի փոքր (ցուցադրում է սենյակը- հեղ.), երեքը հինգի վրա չափսերով սենյակում, որն իբրև թատրոնի գրասենյակ է ծառայում, մեծ ծավալի աշխատանք է կատարվել: «Փոփոխությունների թատրոնը» այսօր իր տեսակի մեջ Հայաստանում դարձել է առաջատար բառի երկու իմաստներով` թե´ որպես լիդեր, թե´ նաև առաջ տանող: Անկախ նրանից, թե ուր է գնում թատրոնը, պետք է անընդհատ թարմացնել նրա տեսլականը: Անհնար է ներկա աշխարհում մնալ քարացած: Նույնիսկ այժմ, երբ տալիս ես այս հարցը, հասկանում եմ, որ այն կարիք ունի վերանայման:
Հարցազրույցը՝ Վահե Սալահեանի
Աղբյուր` JNews.am
Սույն հոդվածը պատրաստվել է Հայկական Կարմիր խաչի «Երիտասարդների կայուն զարգացում»ծրագրի շրջանակներում կազմակերպված մեդիա ուսուցում-վարժանքների ընթացքում: