Skip to content

Հալեպահայ քահանա. «Դեռևս խրթին է սիրիահայերի և տեղի հայերի միջև կապը»

Սիրիահայ երիտասարդ հոգևորական Տեր Պարգև Պալգևորգյանը յուրաքանչյուր ուրբաթ Երեւանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում հանդիպում է վերջին տարիներին Սիրիայից Հայաստան գաղթած հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ովքեր գալիս են  նրա քարոզախոսությունը լսելու: 

Տեր Պարգևը ծնունդով Հալեպից է, ամուսնացյալ քահանա է և ունի մեկ դուստր: 2001-2008թթ. սովորել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դպրեվանքում: 2013թ. դեկտեմբերին Տեր Պարգևը նշանակվել էր Հալեպի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ: 2016 թ. օգոստոսից Հալեպից տեղափոխվել է Հայաստան:  

Մինչև Տեր Պարգևի Հայաստան գալը, սիրիահայ համայնքի հետ հանդիպումներն անցկացնում էր Տեր Հայկազ Մասոյանը, ով նույնպես սիրիահայ հոգևորական է եւ այժմ ծառայում է Ջրվեժի եկեղեցում:

Տեր Պարգև քահանան ծառայում է Մրգավան գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում: Քահանան ասում է, որ համայնքի  բնակիչները խանդավառությամբ են ընդունել նրան:

«Մանկութունես արդեն սեր ունեի կրոնի ու հայերենի դասերի հանդեպ, այդ էր պատճառը, որ մղեց զիս երթալու դպրեվանք և ուսանելու ու հոգևորական դառնալու, որպեսզի ծառայեմ Աստուծոյ և մարդկանց»,- ասում է Տեր Պարգևը:

Հայրենիքից խոսելիս, նա Հայաստանը չի զատում Սիրիայից` ասելով՝  մեկը մեր հայրենիքն է, մյուսը՝ մեր ծննդավայրը: «Մենք, որ Հայաստանեն դուրս կապրեինք, միշտ հայրենիքի հանդեպ կարոտով կտոչորեինք:  Հայաստանը մեզի համար սուրբ հող է, մեր պապերուն արյունով շաղուած հայրենիքն է, միշտ մեզի համար վերացական էր զայն, հիմա այլևս շոշափելի իրականություն դարձած է, որովհետև կապրինք մայր հողին վրա, մեծ ուրախություն է մեզի համար և փա՜ռք Աստուծոյ»,- ասում է նա:

[[wysiwyg_imageupload:271:]]Ըստ նրա, դեռևս խրթին է սիրիահայերի և տեղի հայերի միջև կապը. նրանք, ովքեր ուսանող են Հայաստանում և աշխատանք ունեն, շփվում են միմյանց հետ: «Եթե սիրիահայը չի մոտենար, տեղին հայը թող փորձե շփվիլ և հակառակը, քանի որ մեր հայրենքին մեջ եկած ենք»,- սրտացավ ավելացնում է նա:

Իսկ երբ հարկ է լինում համեմատել հոգևոր ծառայությունը Հայաստանում և Սիրիայում, նա առանց երկար-բարակ մտածելու պատասխանում է. «Ծառայության նպատակը միշտ ալ նույնն է, ուր որ ալ գտնվինք, միշտ մենք Աստուծո սպասավորներն ենք, ուր ալ, որ ըլլանք մեր պարտականութիունն ու պարտավորութիունն է ծառայել Աստուծո և  ժողովուրդին, անշուշտ»: 

Արդ, նա այսպես է արտահայտում իր  ցանկությունն ու բարեմաղթանքը՝ ուղղված Հայաստանին և Սփյուռքին․

«Որպես պարզ, աշխարահական մարդ` ըսեմ, որ բոլորիս մաղթանքն էլ կարծեմ նույնը պիտի ըլլա, որ հայութիունը բոլորն ըլլան միասնական, մեկ բռունցք, մեկ ձեռք, որպեսզի կարենան պայքարել իրենց հավատքի և հայութեան պահպանման համար»,- ասում է Տեր Պարգևը, իսկ իբրեւ հոգեւորական մաղթում է, որ բոլորը լինեն եկեղեցասեր, աստվածասեր անձնավորություններ:

«Ինչպես որ ըսավ Քրիստոս՝ Ես եմ ճանապարհը, ճշմարտութիունը և կեանքը.  Քրիստոս գլուխն է եկեղեցվո, և մենք ալ Քրիստոսի մարմնի անդամներն ենք, հետևաբար մենք պետք է դառնանք եկեղեցվո այն հավատացյալ անդամները, որ կարենանք, իրապես, հոգևորապես աճիլ, բարոյապես զորանալ և շարունակել մեր կյանքին ընթացքը»,- այսպես է ավարտում իր  միտքը Տեր Պարգևը:

Հեղինակ՝ Նարինե Նահապետյան

Աղբյուր՝ Jnews.am

Սույն հոդվածը պատրաստվել է Հայկական Կարմիր խաչի «Երիտասարդների կայուն զարգացում» ծրագրի շրջանակներում կազմակերպված մեդիա ուսուցում-վարժանքների ընթացքում: