Սեպտեմբերի 28-ի երեկոյան, Վանաձորում մասնագիտական պարտականությունները կատարելիս ֆիզիկական բռնության է ենթարկվել «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանը։ Իր ֆեյսբուքյան էջում, Ավետիսյանը միջադեպի մասին գրառում է կատարել, նշելով, որ մեկնել էր նկարահանելու թե ինչպես են հորդառատ անձրեւի պայմաններում Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից կամրջի վրա ասֆալտապատում իրականացվում: Նկարահանումներ կատարելու պահին, ըստ Ավետիսյանի, «Շինպլյուս» շինարարական կազմակերպության ղեկավար Տիգրան Նազարյանն իր աշխատակիցների հետ հարձակվել է Ավետիսյանի վրա, ոլորել թևերը, նրան գցել գետնին ու խլել հեռախոսը։
Միջադեպի փաստով քրեական գործ է հարուցվել։
Դեպքի առնչությամբ մի շարք լրագրողական կազմակերպություններ հայտարարությամբ են հանդես եկել, մասնավորապես նշելով. «Ստիպված ենք արձանագրել, որ ըստ մեր բազմամյա դիտարկումների՝ տասնյակ այսօրինակ գործեր անարդյունք են մնացել, և մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվել։ Այս միջադեպն էլ նմանատիպ իրավախախտումների անհետևանք մնալու և ձևավորված անպատժելիության մթնոլորտի արդյունք է։ Ընդ որում, առաջին անգամ չէ, երբ իր աշխատանքը կատարելիս Նարինե Ավետիսյանը ճնշման է ենթարկվում»։

Հայտարարության տակ ստորագրողները պահանջում ենք ՀՀ քննչական կոմիտեի Վանաձորի ստորաբաժանումից՝ սկզբունքայնություն ցուցաբերել և անաչառ քննություն իրականացնել միջադեպի բոլոր հանգամանքներին համապատասխան գնահատականներ տալու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար, իսկ ՀՀ դատախազությունից՝ պատշաճ հսկողություն սահմանել նախաքննության օբյեկտիվությունն ապահովելու նպատակով։
«Մենք ուշադիր հետևելու ենք իրավապահ մարմինների գործողություններին և հանրությանն իրազեկելու ենք այս քրեական գործի ընթացքի և արդյունքների մասին»,- նշված է հայտարարության մեջ:
Հայտարարությունը ստորագրել են հետևյալ կազմակերպութունները.
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
Երեվանի մամուլի ակումբ
Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
Լրագրողների «Ասպարեզ» ակումբ
Բազմակողմանի տեղեկատվութան ինստիտուտ – Հայաստան
Հանրային լրագրության ակումբ
«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ
Գորիսի մամուլի ակումբ
Լուսանկարը` Khosq.am կայքից