Նոյեմբերի 24-25-ը Աղվերանում անցկացվեց «Տվյալների լրագրության հմտություններ» խորագրով սեմինար-դասընթաց, որը կազմակերպվել էր «Ամփոփ մեդիայի» կողմից Հայաստանում Ֆրիդրիխ էբերտ հիմնադրամի (FES) հետ համագործակցությամբ: Դասընթացը վարում էին Ampop.am տվյալների լրատվության կայքի խմբագիր Սուրեն Դեհերյանը եւ նույն կայքի լրագրող Աստղիկ Գեւորգյանը:
Տարբեր կազմակերպություններ ու լրատվամիջոցներ ներկայացնող մասնակիցները դասընթացի սկզբում ծանոթացան՝ սովորականից տարբեր ձեւաչափով: Նրանց առաջարկվեց տասը րոպեում պատկերել իրենց մասին պատմող ինֆոգրաֆիկա՝ օգտագործելով հնարավորինս քիչ խոսք եւ շատ պատկեր:
Աստիճանաբար մոտենալով սեմինարի բուն թեմային՝ Սուրեն Դեհերյանը բացատրեց տվյալների լրագրության անհրաժեշտությունը եւ կարեւորությունը ժամանակակից աշխարհում:

«Ամեն օր, ամեն վայրկյան ամբողջ աշխարհում տարբեր ոլորտներից մեգաբայթերով տվյալներ են ավելանում: Մենք այդ տվյալների թե՛ կրողն ենք, թե՛ ստեղծողը: Բայց մեծ տվյալները սովորաբար ստեղծվում են հատուկ կենտրոնների կողմից, որոնք հենց թվերի հետ են աշխատում: Դրանք տրամադրվում են շատ ավելի նեղ մասնագիտական շրջանակների, որոնք պարզ ու մատչելի ներկայացնելու դեպքում, կարող են հետաքրքրել ավելի մեծ լսարանի», – նշեց Դեհերյանը:
Սուրեն Դեհերյանի խոսքով՝ լրագրողները փորձում են միջնորդ լինել այդպիսի տվյալների վերամշակման եւ դրանք պարզ ձեւաչափով հասարակությանը ներկայացնելու գործում, ինչն անհրաժեշտ է հասարակական կարծիքի ճիշտ եւ հիմնավոր ձեւավորման համար:
Աստղիկ Գեւորգյանը միջազգային եւ տեղական օրինակներով ցույց տվեց, թե որոնք են գրագետ գրաֆիկաները, եւ ինչպես կարելի է ստանալ այդպիսիք:
«Կախված թեմայից եւ մեր նպատակից՝ մենք կարող ենք օգտագործել տարբեր տեսակի գրաֆիկներ: Սակայն ամենից առաջ պիտի հասկանանք՝ ինչ ենք ուզում դրանցով ցույց տալ. համեմատությո՞ւն, բաշխո՞ւմ, դինամիկա՞, թե՞ մեկ այլ բան», – պարզաբանեց Աստղիկը:
Մասնակից Արուսյակ Կապուկչյանը, ով սովորում է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում, կարեւորեց վիճակագրական տվյալների հետ աշխատանքի ընթացքում ձեռք բերած գործնական հմտությունները՝ նշելով, որ դրանք կարող են պետք գալ իրեն ամենուր, հատկապես իր լրագրողական նյութերում:
Սոցիալական փիլիսոփայության մասնագետ, ԵՊՀ դասախոս Արման Ղարագուլյանի կարծիքով՝ փիլիսոփաներն ու լրագրողները զբաղվում են նույն գործով. նրանք հետազոտում են հասարակությունը՝ այն ավելի լավը դարձնելու ակնկալիքով: Դասախոսը նշեց, որ իր ստացած գիտելիքների հիման վրա արդեն իսկ պատրաստում է փոքրիկ հետազոտական հանձնարարություններ, որոնք կտրվեն ուսանողներին մեթոդաբանական առարկաների ուսումնառության ընթացքում:
Մասնագիտությամբ քաղաքագետ, erit.am կայքի լրագրող Գայանե Մելիքյանն էլ նշեց, որ տեղեկատվություն հավաքագրելով՝ մարդն ինքը ստեղծում է տեղեկատվության ամփոփ մի տարբերակ՝ մեխանիկորեն դառնալով դրա նոր աղբյուրը: Նա անկեղծացավ. «Եթե երկու տարի առաջ տիրապետեի ինֆոգրաֆիկա պատրաստելու հմտություններին, մագիստրոսական թեզումս անպայման կկիրառեի, բայց իհարկե, հիմա էլ ուշ չէ: Ասպիրանտուրայում եւս կարող է պետք գալ»:
Դասընթացի ավարտին մասնակիցներն առաջարկեցին թեմաներ, որոնց շուրջ լուսաբանված նյութերը կտեղադրվեն ԼՀԱ-ի հեղինակած Ampop.am տվյալների լրատվության կայքում:
Դասընթացի ֆոտոպատմությունը` այստեղ:
Նյութի եւ լուսանկարների հեղինակ՝ Միլենա Խաչիկյան
Աղբյուր՝ ԼՀԱ