Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ 8 հուլիսի, 2018թ.
Ծրագրի մասին
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտնում է, որ Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի Ժուռնալիստիկայի և մեդիա կառավարման կովկասյան դպրոցը կատարում է ՀՀ քաղաքացիների ընդունելություն մուլտիմեդիա լրագրության և մեդիա կառավարման մագիստրոսական ծրագրով:
Մուլտիմեդիա լրագրության և մեդիա կառավարման մագիստրոսական ծրագիրը լավ հիմքերի վրա է դնում ուսանողների քննադատական և նորարար մտածողությունը, ապահովում է լրագրողական և ղեկավարման գիտելիքներ ու հմտություններ մերօրյա մուլտիմեդիա միջավայրում հաջող գործելու համար: Այն նաև հիմնարար գիտելիքներ է տալիս նոր կոնցեպտների ու մեդիա տեսությունների մասին, որոնք ապագա լրագրողների և մեդիա դաշտի կառավարողների համար հույժ կարևոր են: Ուսումնական ծրագրի գերակշիռ մասն անցկացվելու է Մուլտիմեդիա կրթության նորաբաց կենտրոնում:
Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ 8 հուլիսի, 2018թ.
Ծրագրի մասին
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտնում է, որ Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի Ժուռնալիստիկայի և մեդիա կառավարման կովկասյան դպրոցը կատարում է ՀՀ քաղաքացիների ընդունելություն մուլտիմեդիա լրագրության և մեդիա կառավարման մագիստրոսական ծրագրով:
Մուլտիմեդիա լրագրության և մեդիա կառավարման մագիստրոսական ծրագիրը լավ հիմքերի վրա է դնում ուսանողների քննադատական և նորարար մտածողությունը, ապահովում է լրագրողական և ղեկավարման գիտելիքներ ու հմտություններ մերօրյա մուլտիմեդիա միջավայրում հաջող գործելու համար: Այն նաև հիմնարար գիտելիքներ է տալիս նոր կոնցեպտների ու մեդիա տեսությունների մասին, որոնք ապագա լրագրողների և մեդիա դաշտի կառավարողների համար հույժ կարևոր են: Ուսումնական ծրագրի գերակշիռ մասն անցկացվելու է Մուլտիմեդիա կրթության նորաբաց կենտրոնում:
Այս ծրագիրն առանձնանում է գործնական ուսուցման շեշտադրմամբ: Ուսանողների տրամադրության տակ է գտնվում ժամանակակից մուլտիմեդիա լաբորատորիա, ուր նրանք կարող են գործնականում կիրառել իրենց գիտելիքներն ու հմտությունները՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ պատրաստելով տպագիր և հեռարձակման նյութեր, այդ թվում՝ կարճ վավերագրական ֆիլմեր: Բացի այդ, ուսանողները կզարգացնեն իրենց լրագրողական և ղեկավարման հմտությունները՝ աշխատելով Ռադիո GIPA-ում, որը Վրաստանում բուհին կից գործող միակ ռադիոկայանն է: Դա ուսանողներին թույլ կտա ոչ միայն մասնագիտական փորձ կուտակել հետագա կարիերայի համար, այլ նաև հարթակ կհանդիսանա անկախ ու փորձարարական մեդիա բովանդակության մշակման համար:
Ծրագրի տևողությունը 4 կիսամյակ է՝ 2018թ. սեպտեմբերից մինչև 2020թ. մայիս և Հայաստանից կընտրվի առավելագույնը 6 մասնակից: 2018թ. սեպտեմբերից 2019թ. դեկտեմբեր ուսուցումը կլինի Վրաստանում, իսկ 4-րդ կիսամյակը որպես ինքնուրույն ծրագիր ուսանողները կանցկացնեն Հայաստանում, ապա 2020թ. մայիսին կվերադառնան Վրաստան իրենց թեզի պաշտպանության կամ ավարտական աշխատանքի հանձնման համար: Վրաստանի հանրային կապերի ինստիտուտում ուսանողները կկարողանան օգտվել համակարգիչներից, աուդիո և վիդեո սարքավորումներից, ինտերնետից և ժուռնալիստիկայի գրադարանից:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ընտրված մասնակիցներին կապահովի ֆինանսական օժանդակություն՝ ուսման վարձի հարցում և թոշակ՝ Վրաստանում ուսանելու ժամանակահատվածի համար:
Ովքեր կարող են դիմել
- Մինչ դրամաշնորհի տրամադրման պահը բակալավրի կոչում ստացած
- ՀՀ քաղաքացի և ՀՀ-ում մշտապես բնակվող անձինք, ովքեր
- լավ տիրապետում են անգլերենին, ինչը կստուգվի բանավոր հարցազրույցի և/կամ գրավոր քննության միջոցով.
- արական սեռի դիմողների դեպքում անհրաժեշտ է, որ անցած լինեն զինվորական ծառայություն կամ ունենան տարկետման իրավունք:
Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտը, ինչպես նաև նշել, թե ինչ հետազոտական ծրագիր եք պատրաստվում իրականացնել վերջին կիսամյակում: Անհրաժեշտ է նաև երեք երաշխավորագիր:
Դիմելու կարգը
Հայտը լրացնելու համար անցեք հետևյալ հղմամբ՝ https://www.usa.am/forms/site/view?id=cfebcbc59a8faaafc4265f5d1174f9da
Դիմելու գործընթացը սկսելուց առաջ նախապատրաստեք հետևյալը.
- հիմնավորում, թե ինչու եք ցանկանում սովորել Վրաստանի հանրային կապերի ինստիտուտում.
- երեք անձի տվյալներ, ովքեր պատրաստ են երաշխավորել ձեզ՝ ըստ ձեր ակադեմիական կարողությունների ու մասնագիտական նպատակների.
- անգլերենի քննության գնահատական, եթե ունեք, որը փաստում է, որ գրելու, լսելու ու քերականության մասով ունեք իմացության B2 մակարդակ:
Բոլոր հայտերը, այդ թվում երաշխավորագրերը կդիտարկվեն տեխնիկական ու ակադեմիական համապատասխանության տեսանկյունից և բոլոր չափանիշներին համապատասխանող թեկնածուները հարցազրույց կանցնեն այս ծրագրի նպատակով դեսպանատանը ձևավորված հանձնաժողովում: Հանձնաժողովի ընտրած թեկնածուների մասնակցությունը վերջնականապես կհաստատվի ԱՄՆ-ում Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի կողմից: Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն այդ մասին և նրանց հետ կստորագրվեն առանձին դրամաշնորհային պայմանագրեր:
Ընտրության չափանիշները
Հաշվի են առնվում հետևյալ գործոնները. մասնագիտական որակավորումներ, առաջարկվող հետազոտության թեմա (որակ, նպատակահարմարություն), ինչպես են օգտագործվելու ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները հետագայում և անգլերենի իմացություն: Նախապատվությունը կտրվի այն թեկնածուներին, ովքեր արդեն աշխատում են կամ ուզում են աշխատել որպես լրագրող և մեդիա կառավարման ոլորտում չեն: Նախապատվություն կտրվի նաև մարզերից դիմած անձանց և լրագրողական աշխատանքի քիչ փորձ ունեցող անձանց: Խրախուսելի են հայտերը բիզնեսի և տնտեսագիտության ոլորտում ուսանած կամ մասնագիտական փորձ ունեցող անձանցից:
Լրացուցիչ տեղեկություններ
Վրաստանի հանրային կապերի ինստիտուտը հիմնադրվել է 1994թ.-ին ԱՄՆ կառավարության և ԱՄՆ հանրային կառավարման ազգային ակադեմիայի աջակցությամբ: Այն շահույթ չհետապնդող ոչ-կառավարական կրթական հաստատություն է, որտեղ պատրաստվում են բարձրորակ քաղաքացիական ծառայողներ` նպաստելու Կովկասի ժողովրդավարական ու շուկայական տնտեսության բարեփոխումներին:
Ժուռնալիստիկայի ու մեդիա կառավարման կովկասյան դպրոցը հիմնադրվել է 2001թ. Վրաստանի հանրային կապերի ինստիտուտում` ժուռնալիստիկայի, մեդիա կառավարման և կապի ու հաղորդակցության ոլորտի կրթական ու վերապատրաստման ծրագրերի միջոցով նպաստելու արհեստավարժ լրատվամիջոցների զարգացմանը Կովկասում: Դպրոցի գաղափարախոսությունն այն է, որ արդարացի և ճշգրիտ լրատվության ապահովման համար անհրաժեշտ հմտություններով զինված լրագրողները բարձրացնում են լրագրողական գործունեության մակարդակը և լավագույնս ծառայում են հանրությանը ՝ ապահովելով հավաստի տեղեկատվություն և մասնագիտական էթիկայի ամենաբարձր ստանդարտներ:
Կոնտակտներ
Ժուռնալիստիկայի և մեդիա կառավարման կովկասյան դպրոց,
Վրաստանի հանրային կապերի ինստիտուտ.
հասցե` Վրաստան, ք. Թբիլիսի, Բրոս փողոց 2,
հեռ./ֆաքս` 99532 93-14-66, բջջային` 99599 50-24-46,
էլ. փոստ` jschool@gipa.ge, կայքէջ` www.gipa.ge
Հայտարարության աղբյուրը` Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն