«Մարդը կարիքի մեջ» չեխական հասարակական կազմակերպությունը Երևանի և Հայաստանի մարզերի 15 լրագրողների համար սեպտեմբերի 6-8-ը կկազմակերպի եռօրյա դասընթաց, հետևյալ թեմաներով.
- Ինչպես խուսափել նյութերում ատելության խոսքի և զրպարտանքի կիրառումից
- Փաստերի ստուգման, տվյալների լրագրության և հեղինակային իրավունքի օգտագործման տրամաբանությունը և անհրաժեշտությունը
Դասընթացից հետո մասնակիցների շրջանում կկազմակերպվի փոքր դրամաշնորհներ հայաստանյան ներկա համատեքստում սուր թեմաներով լուսաբանումներ թողարկելու համար` դասընթացից ստացած հմտություններն ու քաղած դասերը կիրառելով։
Դասընթացը տեղի կունենա Երևանից դուրս։ Բոլոր ծախսերը՝ ճանապարհածախս, սնունդ և կեցություն, կհոգա «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ը։
Դասընթացին դիմելու համար խնդրում ենք ուղարկել Ձեր CV-ն և մոտիվացիոն նամակը (ոչ ավել քան 1 էջը) pin.journalists@gmail.com էլեկտրոնային հասցեին։
Մոտիվացիոն նամակը պետք է ներառի տեղեկություններ դիմողի աշխատավայրի մասին, դիմողի կողմից պատրաստվող նյութերի թեմաների հակիրճ նկարագրություն-առաջարկը, մասնակցության դիմելու պատճառը և ակնկալիքները դասընթացից։

Թերի հայտերը չեն դիտարկվի։ Խնդրում ենք Ձեր դիմումը ուղարկել անգլերենով կամ ռուսերենով։
Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2018թ-ի օգոստոսի 31-ն է։ Ընտրության արդյունքների վերաբերյալ մասնակիցները կտեղեկացվեն մինչև 2018թ-ի սեպտեմբերի 2-ը։
Աղբյուրը՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ