Skip to content

Ամփոփ Մեդիայի լրագրողը հայկական պատվիրակության կազմում Սերբիայում

Մայիսին «Ամփոփ Մեդիայի» տվյալների վերլուծաբան, լրագրող Կարինե Դարբինյանը հայկական պատվիրակության կազմում ուսումնական այցով Սերբիայում էր։

Պատվիրակության այցի նպատակն էր ուսումնասիրել Սերբիայի առաջատար փորձը թափոնների կառավարման ոլորտում։ Այցը կազմակերպվել էր Շվեդիայի ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի շրջանակում։

Հայկական պատվիրակության կազմը բաղկացած էր Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն ծրագրի, ՀՀ շրջակա միջավայրի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, Սևանի քաղաքապետարանի աշխատակազմի, ինչպես նաև Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ–ի ներկայացուցիչներից։

Պատվիրակության կազմում էին նաև «Խթանելով Հայաստանում արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրումը» հանրային իրազեկման մրցույթի հաղթողներ՝ Կարինե Դարբինյանը և Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» ծրագրի լրագրող Հերմինե Բաղդասարյանը։

Թե ինչպես են Սերբիայում նվազեցնում աղբի քանակը, խթանում տեսակավորումը, վերամշակումը և օպտիմալացնում ծախսերը, կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։

Իսկ հաղթող նյութը կարող եք ընթերցել այստեղ։

«Ամփոփ Մեդիան» (Ampop.am) «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագիծն է։ Այն 2016թ․–ից տրամադրում է փաստահեն և մատչելի վերլուծություններ՝ նպաստելով քաղաքացիների տեղեկացվածության բարձրացմանը, խթանելով պետական կառավարման թափանցիկությունն ու հաշվետվողականությունը և զարգացնելով մեդիագրագիտությունը հանրության շրջանում։

Լուսանկարները՝ Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականության ծրագրի ֆեյսբուքյան աջից