Skip to content

Կարո՞ղ է մեդիան ունենալ քաղաքական ուղղվածություն․ քննարկում Հանրային ռադիոյում

Հանրային ռադիոյի «Հանրամեդիա» հաղորդման ընթացքում մեդիա համայնքի ներկայացուցիչները հաղորդման հեղինակ Լևոն Սարդարյանի հետ քննարկեցին մեդիա դաշտում առկա խնդիրները՝ առանցքում ունենալով հետևյալ հարցը՝ արդյոք լրատվամիջոցները կարո՞ղ են ունենալ քաղաքական ուղղվածություն, թե՞ ոչ։

Հաղորդման հյուրերն էին Hraparak.am-ի խմբագիր Զառա Մարգարյանը, «Մեդիամաքս» գործակալության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը և «Ամփոփ Մեդիա»–ի հիմնադիր Սուրեն Դեհերյանը։

Սուրեն Դեհերյանի կարծիքով՝ լրատվամիջոցը կարող է ունենալ իր քաղաքական ուղղվածություն, բայց երբեք չպետք է դառնա որևէ կուսակցության կամ առաջնորդի շահերը սպասարկող։ Նույնիսկ եթե այն ֆինանսավորվում է որևէ քաղաքական ուժի կողմից, լրատվամիջոցը պարտավոր է գործել հանուն հանրային, ոչ թե պատվիրատուի շահի։

«Կարևոր է, որ լրատվամիջոցն իր լսարանին ազնվորեն ներկայացնի իր քաղաքական ուղղվածության մասին և նյութերը կառուցի փաստերի, ոչ թե կարծիքների կամ կողմնակալ դատողությունների հիման վրա», — նշում է նա։

Դեհերյանը նաև ընդգծում է, որ մասնագիտական գործունեության ընթացքում պետք է առաջնորդվել լրագրողական էթիկայի կանոններով՝ հասարակությանը տեղեկացնելով և բացատրելով, ոչ թե մանիպուլացնելով կամ պառակտելով նրան։

Քննարկումն ամբողջությամբ հասանելի է Հանրային ռադիոյի հրապարակած տեսանյութում։