Սեպտեմբերի 26-ին «Ամփոփ Մեդիա»–ի տվյալների վերլուծաբան Կարինե Դարբինյանը Միջին Ասիայից ժամանած լրագրողներին ներկայացրեց Հայաստանում տվյալների կիրառման փորձը լրագրության մեջ։
«Ամփոփ Մեդիա»–ի գործունեությունը ներկայացնելիս՝ նա խոսեց բաց տվյալների հետ աշխատանքում ունեցած մարտահրավերներից։ Դարբինյանը անդրադարձավ նաև պետական կառույցների կողմից հանրության և լրատվամիջոցների հետ հաղորդակցման բացերին, լրագրողների համար տվյալների հասանելիությանն ու դրանց տեխնիկական մատչելիությանը։
Հարցուպատասխանի ընթացքում մասնակիցները համեմատեցին Հայաստանի փորձը Ղազախստանի և Ուզբեկստանի տվյալների հասանելիության պրակտիկայի հետ՝ ընդգծելով տարածաշրջանային ընդհանուր մարտահրավերները։

