«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ հրավիրում է լրագրողներին, վերլուծաբաններին, սյունակագիրներին, ինչպես նաեւ Վիքիպեդիայի ակտիվ խմբագիրներին մասնակցել նոր մեդիա նախագծում լրագրող-հետազոտողի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի:
Մեդիա նախագծի շրջանակներում լրագրող-հետազոտողները աշխատելու են խմբագրի, գրաֆիկ դիզայների եւ թվային պրոդյուսերի (digital producer) հետ համատեղ՝ ստեղծելով հոդվածներ բացատրական լրագրության ժանրում։ Նախագծի շրջանակներում ստեղծվող թեմատիկ բացատրական ամփոփագրերը տարբերվելու են ավանդական լրագրային հոդվածներից նախ եւ առաջ իրենց կառուցվածքով եւ բաղկացած են լինելու տարատեսակ թվային մեդիա էլեմենտներից, ինչպիսիք են ինտերակտիվ ինֆոգրաֆիկները, պատկերն ու ձայնը։

Տվյալ մասնագետը պետք է ունենա տեղեկատվությունը վերլուծելու, համադրելու եւ վերստուգելու կարողություն, տվյալների բաց ռեսուրսներից, տեղական եւ միջազգային կառույցների ամենամյա զեկույցներից օգտվելու հմտություն, ակտուալ թեմաներ առանձնացնելու եւ դրա վերաբերյալ ամփոփագրեր պատրաստելու ցանկություն, ճկունություն եւ թիմում աշխատելու ունակություն, հաղորդակցվելու հմտություններ, հայերենի գերազանց իմացություն, պատասխանատվության բարձր զգացում։ Իսկ առցանց գործիքներից օգտվելու հմտությունները, ինչպես նաեւ անգլերենի եւ/կամ ռուսերենի իմացությունը կդիտարկվի իբրեւ առավելություն:
Լրագրողի մասնագիտություն եւ փորձ ունենալը ամենեւին պարտադիր չէ։ Մենք ուզում ենք աշխատել նրանց հետ, ովքեր ուսումնասիրելով տարբեր խնդիրներ եւ ակտուալ իրադարձություններ ի զորու են հաղորդել այդ տեղեկությունը բացատրական ամփոփագրերում՝ հնարավորինս պարզ եւ մատչելի եղանակով։
Ընտրված թեկնածուները կանցնեն վերապատրաստման փուլ, որից հետո լավագույնները կհրավիրվեն աշխատանքի։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է PDF ձեւաչափով ուղարկել ձեր կենսագրականը (CV), ինչպես նաեւ նամակ-հիմնավորում (200 բառից ոչ պակաս) աշխատանքային փորձի մասին եւ թե ինչու եք ցանկանում մասնակցել սույն մրցույթին։ Նույն նամակ-հիմնավորման մեջ տեղադրեք ձեր հեղինակային նյութերի, աշխատությունների, վերլուծությունների, ուսումնասիրությունների, էսսեների ակտիվ հղումները։
Կենսագրականն ու նամակ-հիմնավորումը անհրաժեշտ է ուղարկել info@jnews.am էլհասցեին մինչեւ սույն թվականի սեպտեմբերի 5-ը՝ նամակի անվանումը (subject) նշելով «Լրագրող-հետազոտող»։ Արդյունքների մասին կտեղեկացվեն միայն հարցազրույցի համար ընտրված թեկնածուները:
Աղբյուր՝ «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ