Skip to content

Գերմանական փորձ․ ՏԻՄ ընտրական գործընթացները լուսաբանելու ուղեցույց

Գերմանիայում օրենքը լրատվամիջոցներին չի պարտադրում հավասարաչափ լուսաբանել ընտրություններում մասնակցող բոլոր թեկնածուներին, սակայն գերմանական  լրատվամիջոցներն այս հարցում փորձում են հնարավորինս ազնիվ լինել՝ զգալով թեկնածուների միջև հավասարություն պահպանելու բարոյական պարտավորվածություն։ Նախընտրական շրջանում գերմանական խմբագրություններն առաջնորդվում են ոչ միայն գերմանական ԶԼՄ-ների կոդեքսով, որը ստեղծվել է «Գերմանացի լրագրողների խորհրդի» կողմից, այլ նաև հետևում են ներքին ուղեցույցներին։ Ամեն անգամ ընտրություններից առաջ յուրաքանչյուր խմբագրություն իր աշխատակազմի համար պատրաստում կամ թարմացնում է իր ուղեցույցը՝ ապահովելու ընտրական գործընթացների հավասարակշիռ և անաչառ լուսաբանում։ Ստորև կարող եք ծանոթանալ այդպիսի մի ուղեցույցի, որը պատկանում է գերմանական մեդիա հոլդինգներից մեկին և նախատեսված է Գերմանիայի տեղական ինքնակառավարման ընտրությունների նախընտրական փուլը լուսաբանելու համար։ «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ իրավունք է ստացել ներկայացնելու այն հայ լրագրողական համայնքին։    

Ընտրական գործընթացները լուսաբանելու ներքին ուղեցույց

[[wysiwyg_imageupload:215:]]

Գերմանիայում օրենքը լրատվամիջոցներին չի պարտադրում հավասարաչափ լուսաբանել ընտրություններում մասնակցող բոլոր թեկնածուներին, սակայն գերմանական  լրատվամիջոցներն այս հարցում փորձում են հնարավորինս ազնիվ լինել՝ զգալով թեկնածուների միջև հավասարություն պահպանելու բարոյական պարտավորվածություն։ Նախընտրական շրջանում գերմանական խմբագրություններն առաջնորդվում են ոչ միայն գերմանական ԶԼՄ-ների կոդեքսով, որը ստեղծվել է «Գերմանացի լրագրողների խորհրդի» կողմից, այլ նաև հետևում են ներքին ուղեցույցներին։ Ամեն անգամ ընտրություններից առաջ յուրաքանչյուր խմբագրություն իր աշխատակազմի համար պատրաստում կամ թարմացնում է իր ուղեցույցը՝ ապահովելու ընտրական գործընթացների հավասարակշիռ և անաչառ լուսաբանում։ Ստորև կարող եք ծանոթանալ այդպիսի մի ուղեցույցի, որը պատկանում է գերմանական մեդիա հոլդինգներից մեկին և նախատեսված է Գերմանիայի տեղական ինքնակառավարման ընտրությունների նախընտրական փուլը լուսաբանելու համար։ «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ իրավունք է ստացել ներկայացնելու այն հայ լրագրողական համայնքին։    

Ընտրական գործընթացները լուսաբանելու ներքին ուղեցույց

[[wysiwyg_imageupload:215:]]

ա) Այս ուղեցույցը ընդունելի է տվյալ մեդիա հոլդինգի մաս կազմող հեռարձակվող ԶԼՄ-ների ու պարբերականների համար: Եթե նյութը նույնությամբ չի կարող օգտագործվել (օր.՝ ֆեյսբուքում կամ աշխատածրագրերում), ապա այն պետք է համապատասխան փոփոխության ենթարկվի: Թվային միջավայրում լուսաբանման ծավալը պետք է հավասարազոր լինի տպագրի ծավալին, նույնիսկ եթե այն հրապարակվում է ավելի շուտ, քան տպագիրը:

բ) Խմբագրության նպատակը հանրությանը տեղեկացնելն է: Խմբագրությունը չի իրականացնում կուսակցական քարոզչություն: Այդ իսկ պատճառով կուսակցական գրասենյակներից կամ կոմիտեներից ստացվող բոլոր զեկույցները, հայտարարությունները կամ առաջարկները պարտադիր ստուգվում են: Անընդունելի են բոլոր այն հրապարակումները, որոնք պարունակում են զրպարտանք, վիրավորանք կամ վարկաբեկում: Ընտրության օրվան նախորդող երկու շաբաթների ընթացքում հավասարաչափ լուսաբանումը պարտադիր է:  

գ) Նախկինում նախընտրական շրջանում կեղծ տեղեկատվություն էր տարածվում, մասամբ փակ կամ կեղծ էլհասցեներից և Թվիթերի հաշիվներից: Տարածվում էին նաև ասեկոսեներ կեղծ աղբյուրներից: Պետք է չափազանց զգույշ լինել ինչպես տպագիր, այնպես էլ թվային միջավայրում օպերատիվ լրատվություն մատուցելիս և լրատվական կայքում մեկնաբանություններին գնահատական տալիս:

դ) Մեդիա հոլդինգի անկախությունից եւ անկուսակցական դիրքերից չի բխում, երբ աշխատակիցները հրապարակավ իրենց դիրքորոշումն են հայտնում ի շահ որևէ կուսակցության, ցնծագին շնորհավորանքներ են հղում կամ աջակցում են կոնկրետ թեկնածուների ընտրվելուն: Սոցիալական ցանցերում անզգույշ կամ մասնավոր գրառումները կարող են անցանկալի վատ տպավորություն ստեղծել, ինչը կարող է անդրադառնալ նաև մեդիա ընկերության հեղինակության վրա: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է աչալուրջ լինել: Սա հատկապես կարևոր է այն աշխատակիցների համար, ովքեր զբաղեցնում են առաջատար պաշտոններ կամ գրում են քաղաքական թեմայով: 


Ընտրություններից առաջ հավասարաչափ լուսաբանում ապահովելու համար պետք է առաջնորդվել հետևյալ սկզբունքներով.

[[wysiwyg_imageupload:214:]]

 1. Կուսակցական հանրահավաքներ և ժողովներ

Նախարարների (դաշնային կամ նահանգային կառավարության) և հայտնի քաղաքական գործիչների (կուսակցությունների ղեկավարներ, ընդդիմության առաջնորդներ ու խոսնակներ, դաշնային կամ նահանգային խորհուրդների նախագահներ) լուսաբանումներին հատկացվում է 60-70 տող (մոտ 360-420 բառ), 2-3 սյունակ:

Մյուս բոլոր հավաքներին՝ մինչև 50 տող (շուրջ 300 բառ), կազմակերպություններ կամ վարչական գրասենյակներ կատարած այցերը լուսաբանվում են որպես կարճ ծանուցումներ (սովորաբար՝ ոչ ավել քան 10 տող՝ մոտ 60 բառ):

Այն դեպքում, երբ քաղաքական գործիչները տրամադրում են այնպիսի փաստեր, որոնք կարող են լուր հանդիսանալ, անհրաժեշտ է նախքան հրապարակումը դրանք քննարկել խմբագրի հետ: Նույնը վերաբերում է նաև հայտնի, սակայն պաշտոնաթող քաղաքական գործիչների և այլ հայտնի անձանց` երաժիշտների, մարզիկների, դերասանների կողմից տրամադրված փաստերին:

2. Նկարներ

Կուսակցական հավաքների ժամանակ հրապարակման ենթակա են նախարարների (դաշնային կամ նահանգային կառավարության) և հայտնի քաղաքական գործիչների (կուսակցությունների ղեկավարներ, ընդդիմության առաջնորդներ ու խոսնակներ, դաշնային կամ նահանգային խորհուրդների նախագահներ) նկարները։

Կուսակցական հավաքների հայտարարությունների հրապարակումները ներառում են 1 նկար,1 սյունակ։ Միջոցառումների լուսաբանումները՝ 1 նկար, 2-3 սյունակ: Եթե բացի հավաքից տեղի է ունենում նաև ընդունելություն, օր․՝ քաղաքապետարանում, ապա հրապարակվում է 1 նկար կամ հավաքից, կամ ընդունելությունից:

Քաղաքում, ինչպես նաև հարակից համայնքներում հայտնի քաղաքական գործչի հանրային նախաձեռնության պարագայում հրապարակվում է ընդամենը 1 նկար հիմնական թողարկման ընթացքում:

[[wysiwyg_imageupload:213:]]

3. Ժողովրդավարամետ կուսակցություններ

Լուսաբանման ենթակա են այն կուսակցությունների միջոցառումները, որոնք ներկայացված են համայնքային խորհուրդներում` Քրիստոնեա-դեմոկրատական, Սոցիալ-դեմոկրատական, Լիբերալների, Կանաչների, Ձախերի և «Այլընտրանք  Գերմանիայի համար» կուսակցությունները։

Ընդհանրապես չեն լուսաբանվում արմատական այնպիսի խմբավորումներ, ինչպիսիք են Գերմանիայի ազգային-դեմոկրատական (NPD) կամ Կոմունիստական կուսակցությունները(DKP): Նրանց ընտրական միջոցառումներին անդրադարձ չի արվում անգամ խմբագրական սյունակում:

4. Քաղաքական գործիչների այցերը, խոստումները, հանդիպումները

Նախընտրական քարոզարշավի մեկ այլ տեսակ է քաղաքական գործիչների այցելությունները (այդ թվում՝ հանդիպումները) համայնքներ ու քաղաքներ: Հիմնական էջում այս տիպի լուսաբանումներն ընդգրկում են 30 տողից ոչ ավել (180 բառ), համայնքային էջերում՝ 60 տողից ոչ ավել (360 բառ)։ Նկարներ թույլատրելի են, եթե դրանցում ներկայացվում է կուսակցությունը: Բացառություն․ հայտնի քաղաքական գործիչների դեպքում թույլատրելի է 1 նկար, 2-3 սյունակ:

5. Կուսակցությունների համայնքային գրասենյակներ և կոմիտեներ

Այսպիսի կուսակցական միավորների միջոցառումները/գործունեությունը լուսաբանվում է ոչ ավել քան 40 տողի (240 բառ), իսկ քաղաքական հանդիպումները 25-30 տողի (150-180 բառ) սահմաններում: Ամեն դեպքում կարևորն այն է՝ արդյոք նոր փաստեր, տեղեկատվություն մատուցվո՞ւմ է, թե՞ ոչ:

Ճեպազրույցները, որոնց ընթացքում քաղաքական գործիչները հնչեցնում են հայտարարություններ, լուսաբանվում են ընդամենը 25 տողով (150 բառ): Եթե թեման կարևոր է (տեղական կամ պետական մակարդակով), ապա լուսաբանումը կարող է մի քանի տողով ավել լինել:

6. Առցանց մեկնաբանություններ, ընթերցողների նամակներ

Սովորաբար կուսակցություններն իրենց քարոզչությունն ընթերցողների նամակների անվան տակ փորձում են խցկել լրատվամիջոցներ: Պետք է ուշադիր ստուգել, թե ում կողմից է ուղարկված յուրաքանչյուր նամակ: Նախկինում եղել են դեպքեր, երբ նամակ ուղարկողների ինքնությունը կեղծ է եղել:

Առցանց հոդվածների տակ արված մեկնաբանությունները հաստատվում են և սովորաբար չեն ջնջվում, քանի որ առցանց ծավալվող բանավեճը բաց է և ինքնակարգավորվող: Բացառություն են այն մեկնաբանությունները, որոնք վիրավորում են մարդկանց:

7. Ընտրությանը նախորդող օրը

Ընտրությանը նախորդող օրը ընտրություններին առնչվող միջոցառումներ այլևս չեն լուսաբանվում: Հարցազրույցներն անթույլատրելի են ընտրության օրվան նախորդող օրը: Եթե անհրաժեշտ է և հնարավոր, ապա կուսակցությունները տեղեկացվում են այդ մասին: Այս օրը հրապարակվում է միայն ընտրական գործընթացի վերաբերյալ տեխնիկական տեղեկատվություն և ցուցադրվում, թե ինչ տեսք ունի քվեաթերթիկը:

8. Հիմնական թողարկում/էջ

Քաղաքական գործիչների հետ հարցազրույցները, հայտարարություններն ու լուրերը հրապարակվում են սովորական ծավալով: Կարևոր է ուշադիր լինել քաղաքականապես հավասարաչափ լրատվության և հարցազրույցի մասնակիցների խելամիտ ընտրության մեջ:

Ընտրությունների օրվան վերաբերող միջոցառումները հիմնական թողարկման մեջ լուսաբանելիս տեքստերի չափերին և լուսանկարների քանակին վերաբերող վերը նշված սկզբունքները չեն կիրառվում:

9. Բացառություններ

Կասկած կամ հատուկ պատճառ ունենալու դեպքում անհրաժեշտ է խորհրդակցել խմբագրի հետ՝ այս ուղեցույցը շրջանցելու համար։

Լուսանկարները «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ պահոցից

Ուղեցույցը պատրաստվել է Բեռլինի լրագրության դպրոցի եւ «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Միջսահմանային դիտարկումներ. Ներքին Սաքսոնիայում եւ Հայաստանում ՏԻՄ ընտրությունների անաչառ լուսաբանում» թեմայով ծրագրի շրջանակներում։ 


Ծանոթացեք նաև ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԿՈԴԵՔՍԻՆ։