Skip to content

2-օրյա դասընթաց բացատրական լրագրության և տվյալների վիզուալիզացիայի մասին

Եթե դուք լրագրող եք, ունեք առնվազն երկու տարվա մասնագիտական փորձ, հետաքրքրված եք մեդիա աշխարհում փորձարարական նախաձեռնությունների մաս կազմել, ապա այս հայտարարությունը Ձեզ համար է:

«Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունը (ԼՀԱ) Հայաստանում ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի աջակցությամբ հրավիրում է ներկայացնել հայտ՝ մասնակցելու «Բացատրական լրագրություն և վիզուալիցիա» թեմայով 2-օրյա դասընթացին:

Դասընթացը կանցկացվի նոյեմբեր ամսվա երկրորդ կեսին: Այն կվարեն տվյալ ոլորտում տարածաշրջանի լավագույն մասնագետները: Ընտրված մասնակիցները կծանոթանան, թե ինչպես ավանդական և նորարական մեդիա մոտեցումները միավորելով՝ յուրաքնաչյուր թեմա մատուցել մատչելի և ամփոփ ձևաչափով՝ ներառելով տվյալների վիզուալիզացիա, ինֆոգրաֆիկաներ, տեսաձայնային և լուսանկարչական նյութեր:

Դասընթացի մասնակիցները հնարավորություն կունենան գործնական աշխատանքի միջոցով հոդվածներ պատրաստել բացատրական լրագրության ժանրում, որոնք կհրապարակվեն վերջերս թողարկված Ampop.am ինտերակտիվ մուլտիմեդիա հարթակում։

Հետաքրքրության հայտը պետք է ներառի առնվազն 200 բառից բաղկացած մոտիվացիոն նամակ մասնագիտական փորձի մասին, ինքնակենսագրական (CV) և վերջին 6 ամսվա ընթացքում լուսաբանված լավագույն հեղինակային նյութերից 2-ը: Փաստաթղթերը անհրաժեշտ է ուղարկել info@jnews.am էլհասցին` մինչև նոյեմբերի 5-ը, 2016թ.:

Ուշադրություն. արդյունքները կամփոփվեն նոյեմբերի 6-ին, որի մասին կտեղեկացվեն միայն ընտրված մասնակիցները:

Աղբյուր՝ JNews.am