«Տեմպուս սոցիալական իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ -ն` Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտ hիմնադրամի հետ համագործակցությամբ, շահագրգիռ լրագրողներին հրավիրում է մասնակցել «Աշխատանքային իրավունքների հանրայնացում» թեմայով երկփուլ սեմինարին։ Լրագրողական հոդվածների համար նշված թեմայով լավագույն նախագծերի հեղինակները կպարգեւատրվեն։

2-րդ փուլով նախատեսվում է անցկացնել գործնական աշխատանք-մրցույթ, որի շրջանակներում մասնակիցներն իրենց ստացած գիտելիքների հիման վրա պետք է ներկայացնեն աշխատանքային իրավունքի վերաբերյալ նյութերի նախագծեր հետեւյալ ձեւաչափերից որեւէ մեկով՝ հոդված, մուլտիմեդիա պատմություն, հեռուստառեպորտաժ կամ աուդիո պատմություն։ Ժյուրիի կողմից ընտրված երեք լավագույն աշխատանքների հեղինակները կպարգեւատրվեն։
Աշխատանքային լեզուն հայերենն է:
Առաջին սեմինարի ժամկետներն են` հունիսի 30-ից հուլիսի 02-ը։ Մասնակցելու համար անհրաժեշտ է ներբեռնել եւ լրացնել կից հայտը մինչեւ հունիսի 15-ը:
Հայտը ներկայացնողները կստանան իրենց մասնակցությունը հաստատող կամ մերժող տեղեկատվությունը մինչև հունիսի 25-ը՝ էլեկտրոնային նամակի միջոցով։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ 091-65-11-22 հեռախոսահամարով:
Աղբյուր՝ ՏԵՄՊՈՒՍ ՀԿ