Հարգելի Դունյա Միյատովիչ
Նախ նշեմ, որ մենք խիստ կարեւորում ենք Ձեր ղեկավարած կառույցի դերն ու նշանակությունը խոսքի ազատության ամրապնդման գործում:
Առիթ ենք ունեցել, ելնելով սեփական փորձից, համոզվել, որ ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցչի գրասենյակը բարեխղճորեն է կատարում իր գործառույթները, երբ, «ԳԱԼԱ» հեռուստաընկերության նկատմամբ ՀՀ նախորդ իշխանությունների կողմից իրականացված լայնածավալ հարձակման ժամանակ, սթափության կոչով առաջիններից հանդես եկավ դեսպան Միկլոշ Հարաշտին: Իսկ արդեն վերջերս, երբ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի էր ունենում ԶԼՄ-ների ազատության հարցերով Հարավկովկասյան 7-րդ կոնֆերանսը, ես առիթ ունեցա ունկնդրել հարավկովկասյան երկրների նախագահներին ուղղված Ձեր կոչը, որը լավագույնս արտահայտում էր ԶԼՄ-ների ազատության հարցերում ունեցած Ձեր սկզբունքային դիրքորոշումը:
Ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ հենց այդ օրերին, երբ Թբիլիսիում ընթանում էր վերոհիշյալ կոնֆերանսը, «Կոշ» քրեակատարողական հիմնարկում պահվող լրագրող, «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը ենթարկվում էր բռնությունների:
Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կատարվածը հասարակական մեծ հնչեղություն ունի:

Մենք խորը մտահոգություններ ունենք լրագրողի ճակատագրով եւ հավաստիացնում եմ Ձեզ, որ անհանգստացած է ազատ մտածող եւ ազատ գործող ցանկացած քաղաքացի՝ քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների հազարավոր ներկայացուցիչներ:
Մենք ակնկալում ենք, որ բանտարկված լրագրողի իրավունքների պաշտպանության հարցում Դուք մեկ անգամ եւս հանդես կգաք նույն վճռականությամբ եւ հետեւողականությամբ:
«ԳԱԼԱ» Հ/Ը գործադիր տնօրեն՝ Կարինե Հարությունյան