Նոյեմբերի 30-ին «Բյուրոկրատ» գրախանութ-սրճարանում տեղի ունեցավ ժամանակակից բանաստեղծ Անի Ամսեյանի «Ճանապարհ դեպի լռություն» գրքի շնորհանդեսը: Սա հեղինակի առաջին ժողովածուն էր, որտեղ տեղ էին գտել նրա՝ վերջին երկու տարիների բանաստեղծությունները: Շնորհանդեսին ներկա էին գրողներ, բանաստեղծներ, ծանոթ-անծանոթ մարդիկ:
Գրանիշ կայքի խմբագիր, գրականագետ Հասմիկ Հակոբյանը հանդիպման սկզբում նշեց, որ օրը պատասխանատու է թե Անիի, թե իրենց համար. «Գրանիշը, որ ժամանակակից գրականության ամենամեծ կայքերից է, որոշել է նաեւ հրատարակչական գործունեություն իրականացնել, եւ ստացվել է այնպես, որ առաջինը հենց Անիի գիրքն ենք ընտրել. նա ոչ միայն անսպասելի լուծումներով բանաստեղծ է, այլեւ մեկը, ով կարողանում է գնալ տողի հետեւից»:
[[wysiwyg_imageupload:296:]]Անի Ամսեյանը նախ շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին եւ հատկապես նրանց, ովքեր իր կողքին են եղել ու աջակցել ողջ ընթացքում. «Պոեզիան իմ արտահայտման միջոցն է, եւ այս երկխոսությունը կայացել է, քանի որ դուք լսել եք ինձ… Շնորհակալ եմ ձեզ, շնորհակալ եմ այն մարդկանց, ում ես սիրել եմ»:

Նա պատմեց, որ փոքր տարիքում մի օրագիր ուներ, որտեղ գրում էր իր մշակած հատուկ նշաններով: Դրանք միայն իրեն էին հասկանալի. «Ինձ դուր էր գալիս, որ ես ստեղծում էի մի անհասանելի աշխարհ ու անում այնտեղ այն, ինչը կյանքում չէի արել: Այս գիրքը գրելիս ես մանկություն վերադարձա, սա նույն մանկական խաղն էր արդեն մի մարդու համար, ով փնտրում էր իր գոյության իմաստը: Ճանապարհը դեպի լռություն ճանապարհ էր դեպի ինքնաճանաչում, դեպի ազատություն: Այլ խոսքով` սա արկած էր, ցատկ` դեպի ներս»:
[[wysiwyg_imageupload:298:]]Բանաստեղծ Հուսիկ Արան, ում բաժին էր հասել հեղինակի մակագրությամբ առաջին գիրքը, ասաց, որ Անիի պոեզիայում իրեն ամենից շատ ոգեւորում է այն, որ նրա ամեն պատկերը հոգեւոր նյութով է լցված. «Նրա տողերում երկինք կա»:
Բանաստեղծ Արմեն Սարգսյանն էլ անկեղծացավ. «Անին արեւ մարդ է, երեւի հարյուր տարի է` գիտեմ նրան: Նա մի ժամանակ արձակ էլ էր գրում: Հիշում եմ` դրանցից մեկը, որ «Կարմիր թշերով մանկություն» էր կոչվում, իր գյուղի, դպրոցական կյանքի մասին էր… Մինչեւ հիմա էլ պահում եմ ու հաճախ եմ տալիս անծանոթներին, որ կարդան»:
Արձակ գործերի հետ կապված ծրագրերի մասին Անին նշեց. «Հոգուս խորքում երազում եմ, որ մի օր կկարողանամ ճշմարտացի ու խորքային պատմություններ պատմել: Դա երկարատեւ խմորումների արդյունք պիտի լինի, որ մեծ ջանք ու էներգիա է պահանջում: Հիմա ես դրան պատրաստ չեմ, բայց, իհարկե, կյանքը դեռ առջեւում է»:
Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան, ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 2-րդ կուրս
Լուսանկարները` հեղինակի
Աղբյուր՝ JNews.am