Ներկայացնում ենք One World Social Innovation միջազգային մրցույթում ԼՀԱ-ի ծրագրի մասին անդրադարձող նյութի հայերեն թարգմանությունը:
Հայաստան – հավասար իրավունքներ խուլերի համար
«Մեր հասարակությունում դժվար է խուլ լինել: Ես բարկացել էի, երբ կառավարությունը հայտարարեց, որ այլևս ժեստերի լեզվով լուրեր չեն հեռարձակվելու», – ասում է 25-ամյա Արթուրը Երևանից: «Եվ մենք որոշեցինք պայքարել»:
10 ամիս պահանջվեց «Լրագրողներ հանուն ապագայի» և «Լռության ձայն» հասարակական կազմակերոպություններից սոցիալական ցանցերի, բլոգերի և այլ մեդիա միջոցով խուլերին և հասարակությանը մի գաղափարի շուրջ միավորելու համար, որ անհրաժեշտ է օրենքով ամրագրել ժեստերի լեզվով լրատվության հեռարձակումը: Արդյունքում ընդունվեց օրինագիծ, համաձայն որի բոլոր հեռուստաընկերությունները պարտավորվում են օրական նվազագույնը մեկ անգամ լրատվական թողարկումներում օգտագործել ժեստերի լեզվով թարգմանություն կամ լուսագրեր:
«Հենց սկզբից մեր կազմակերպության նպատակն էր խթանել հասարակության տարբեր խմբերին օգտագործելու համացանցը՝ որպես տեղեկատվության տարածման այլընտրանքային միջոց», – ասում է JNews.am կայքի գլխավոր խմբագիր Սուրեն Դեհերյանը: «Այս դեպքում մենք փորձեցինք օգնել խուլերի համայնքին, որովհետև հեռուստաալիքները հրաժարվում էին կատարել նրանց պահանջները: Միևնույն ժամանակ մենք նաև զգացինք, որ համացանցը կարող է անփոխարինելի կամուրջ դառնալ այս մարդկանց համար հաղորդակցման առումով»:

Համացանցի շնորհիվ այս խումբը կարողացավ առաջին անգամ ինքնուրույն համոզել հասարակությանը և երկխոսություն վարել առանց թարգմանչի օգնության: Սկզբում տեղի են ունեցել դասընթացներ, որոնց ընթացքում խուլ երիտասարդները սովորել են ինչպես արդյունավետ օգտագործել նոր մեդիան, որպեսզի ինքնուրույն ուշադրություն գրավեն այս հարցի շուրջ: Ավելին, Արթուրը, որը այդ խմբի մասնակիցներից մեկն է, առանձնացնում է ևս մեկ փաստ, որն ազդել է նրա կյանքի վրա:
«Այս նախագծի շնորհիվ ես սկսեցի նորություններ կարդալ համացանցում և վերջապես իմացա՝ ինչ է կատարվում մեր երկրում», – ասում է նա: «Հիմա ես օգտագործում եմ Facebook, Google Reader, Skype և նույնիսկ Twitter: Ես ունեմ իմ բլոգը: Ես շատ եմ սիրում լուսանկարել և գտել եմ իմ լուսանկարները տարածելու լավագույն միջոցը: Հիմա Facebook-ում ունեմ 200-ից ավելի ընկեր, մինչդեռ անցյալում իմ և նման խնդիրներ ունեցող իմ ընկերների հետ սովորաբար մարդիկ չէին շփվում, որովհետև առանց ժեստերի լեզվի թարգմանչի դա շատ բարդ էր: Հիմա ամենինչ լավ է»:
Այս նախագիծը ընտրվել է One World Social Innovation մրցույթի համար, որովհետև այն ակնհայտ ցույց է տալիս այլընտրանքային հաղորդակցման միջոցների օգտագործման առավելությունները, երբ ավանդական ԶԼՄ-ներն անզոր են: Միևնույն ժամանակ մի փոքր անսպասելիորեն բացահայտվեցին նոր մեդիայի օգտագործման այն հնարավորությունները, որոնք որակական փոփոխություններ են մտցնում հաղորդակցման բնական միջոցներից զրկված մարդկանց կյանքում: Ավելին, ծրագրի ընթացքում այս խումբը ակտիվորեն ներգրավվեց աշխատանքների մեջ, ինչն էլ ի վերջո հանգեցրեց նախագծի նպատակի լիարժեք իրականացմանը:
Նյութի բնօրինակը անգլերեն լեզվով տես այստեղ`
http://jedensvet.cz/newmedia/en/2012/02/13/soutezni-projekt-armenie-rovne-prilezitosti-pro-neslysici-skrze-nova-media/
Թարգմանությունը` JNews.am