Փալգրեյվ Մաքմիլան (Palgrave Macmillan) համաշխարհային ակադեմիական հրատարակչությունը 2014 թ-ի վերջին լույս է ընծայել լրագրության ոլորտում նոր մասնագիտական գիրք՝ «Global Journalism Practice and New Media Performance» խորագրով` Օհայո համալսարանի պրոֆեսորներ Յուսուֆ Կալյանգոյի (Yusuf Kalyango) և Դեյվիդ Մուդի (David Mould) խմբագրությամբ:
Գիրքը ներկայացնում է 16 երկրների՝ ներառյալ Հայաստանի, նոր և ավանդական մեդիայի ընդհանուր պատկերն այդ երկրների քաղաքական, տնտեսական և մշակութային համատեքստում՝ բացահայտելով լրագրողական պրակտիկայի և մեդիա կրթության դերը: Բացի Հայաստանից գրքում ներկայացված են նաև հետևյալ երկրները՝ Չինաստան, Կոլումբիա, Էլ Սալվադոր, Գանա, Գայանա, Հնդկաստան, Հորդանան, Ղրղզստան, Պաղեստին, Ռուսաստան, Սուրինամ, Թայվան, Թուրքիա, ԱՄՆ և Եմեն:
Գրքում տեղ գտած ուսումնասիրությունները վերաբերում են լրագրության հիմնական արժեքների իրագործմանն ու արդյունավետությանը, վերջինիս ունեցած պարտավորություններին անկախության, պատասխանատվության, ճշգրտության և ճշմարտության հանդեպ, ինչպես նաև հզոր պետական դերակատարների մշտադիտարկմանը՝ հասարակական-քաղաքական և տնտեսական առումներով:

Գիրքը հիմնված է այն մոտեցման վրա, որ գնալով մեծանում է անհրաժեշտությունը հասկանալու, թե ամբողջ աշխարհում լրագրությունն ինչպես է շարունակում կիրառվել այն մարդկանց կողմից, ովքեր գործարկում և ուսուցանում են այս մասնագիտությունը:
Ըստ գրքի «Նախաբան և երախտիքի խոսքեր» բաժնի, որը գրված է պրոֆեսոր Կալյանգոյի կողմից, ով նաև Միջազգային լրագրության ինստիտուտի տնօրենն է, գրքի համար ընտրված հոդվածներն ընդգրկում են ողջ աշխարհը՝ Կենտրոնական և Հարավային Ամերիկայից մինչև Եվրոպա, Աֆրիկա ու Ասիա և պատրաստված են տարբեր հաստատությունների և կարիերայի տարբեր փուլերում գտնվող դասախոսների կողմից:
«Շատերն առաջին անգամ են անգլերենով հրատարակվում»,- գրում է նա և շարունակում, – «Չնայած հոդվածների հավաքածուն ներկայացնում է ուսումնասիրություններ այնպիսի երկրների մասին, ինչպիսիք են՝ Չինաստանը, Հնդկաստանը և Ռուսաստանը, որտեղ լրագրության և մեդիայի վերաբերյալ գիտական ուսումասիրության ծավալուն նյութեր կան, այն նաև ներառում է երկրներ, ինչպիսիք են՝ Հայաստանը, Էլ Սալվադորը, Ղրղզստանը, Սուրինամը և Եմենը, որտեղ գրականությունը (համենայնդեպս, անգլերեն լեզվով) աղքատիկ է: Մենք հպարտ ենք, որ այս դասախոսներն իրենց ժամանակը և ջանքերը ներդրեցին հետազոտություն կատարելու, գրելու և տարվա ընթացքում վերանայելու իրենց կողմից ներկայացված բաժինները: Հույս ունենք, որ այս փորձը, որքան էլ այն աշխատատար լինի, կքաջալերի նրանց շարունակելու իրականացնել ճշգրիտ գրախոսական հետազոտություններ և հրապարակումներ»:
Գրքում առկա Հայաստանի մեդիա ոլորտին վերաբերող մասը` «Հայաստան. նոր մեդիայի փոխակերպման քաղաքականություն» խորագրի ներքո, ներկայացվել է Սուրեն Դեհերյանի կողմից, ով իր մանկավարժական կարիերան սկսել է Երևանի պետական համալսարանում 2006 թ-ին: 2010 թ-ից նա աշխատել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի «Միջազգային լրագրություն» գիտակրթական կենտրոնում, որտեղ դասավանդել է «Խմբագրական կառավարում», «Տպագիր և առցանց մեդիա» եւ այլ մասնագիտական առարկաներ: Դեհերյանը հայերեն լեզվով տպագրված՝ «Ազատ գոտի կամ էլ. Հայաստան» (2012 թ.) եւ «Լավագույնը ցանցում» (2013 թ.) գրքերի խմբագիրն ու համահեղինակներից է:
«Global Journalism Practice and New Media Performance» գրքի 16 հեղինակները միավորվել են ԱՄՆ Օհայո համալսարանի Սքրիփսի անվան լրագրության դպրոցի շնորհիվ, որը շահել էր «Լրագրության և մեդիայի ամառային դպրոց» (Study of the US Institute (SUSI) on Journalism and Media) անցկացելու եռամյա ծրագիր: Ամեն տարի 18 դասախոսներ, այդ թվում՝ սկսնակ գիտնականներ, լրագրության և մեդիա ամբիոների ղեկավարներ, այցելում են ԱՄՆ` ծանոթանալու տեղի մեդիային և լրագրությանը, կատարելու հետազոտություն և այցելելու տեղական, պետական և ազգային լրատվամիջոցներ:
Գրքի հրատարակությանն աջակցել են նաև Օհայո համալսարանի Միջազգային լրագրության ինստիտուտը և ԱՄՆ Պետդեպարտամենտի Կրթական և մշակութային հարցերով բյուրոն: Գիրքն արդեն հասանելի է ԱՄՆ-ի գրադարաններում և գրախանութներում, ինչպես նաև Amazon.com կայքում:
Աղբյուր` ԼՀԱ