Skip to content

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի կողմից իրականացվող «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնություն» խորագրով ծրագրի շրջանակներում հերթական դասընթաց-քննարկումն անցկացվեց նոյեմբերի 7-ին` Ալավերդիում:

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ կազմակերպված միջոցառմանը մասնակցում էին տեղի քաղաքացիական հասարակության ավելի քան 20 ներկայացուցիչներ:

Միջոցառումը նպատակ ուներ բարձրացնել տեղի քաղհասարակության իրազեկվածության մակարդակը «Բաց կառավարման գործընկերություն» (ԲԿԳ) միջազգային նախաձեռնության վերաբերյալ և ապահովել նրանց ակտիվ ներգրավվածությունը ԲԿԳ հայաստանյան գործընթացում:

Այս միջոցառմանը ևս մասնակիցների մեծ մասը տեղյակ չէր ԲԿԳ նախաձեռնության և Հայաստանի անդամակցության մասին:[[wysiwyg_imageupload:226:]]

Ալավերդու դասընթաց-քննարկման մասնակիցներին ներկայացվեց ԲԿԳ նախաձեռնության ստեղծման նախապատմությունն ու միջազգային փորձը, ինչպես նաև այս գործընթացում Հայաստանի մասնակցությանն առնչվող հարցեր: Մասնակիցների հետ քննարկվեցին ԲԿԳ/Հայաստան 2014-2016 թթ. գործողությունների ծրագրում առկա բոլոր 11 պարտավորությունները:

«Ալավերդու մասնակիցներին առավել շատ հետաքրքրեցին այն պարտավորությունները, որոնք վերաբերում են ՀՀ մարզերին: Մասնակիցներին հետաքրքրում էր, թե ինչպես կարող են տվյալ գործընթացներից տեղյակ լինել, մասնակցություն ունենալ և մշտադիտարկել դրանք»,-նշում է դասընթացավար, ԼՀԱ նախագահ Սուրեն Դեհերյանը:  

Մասնակիցներն ակտիվ քննարկում ծավալեցին հատկապես առողջապահական ոլորտին առնչվող պարտավորության վերաբերյալ, որով նախատեսվում է ստեղծել առողջապահության համակարգի ֆինանսական պորտալ, որտեղ մասնագետները և հանրությունը կարող են ստանալ տեղեկատվություն պետության կողմից երաշխավորված ծրագրերի ֆինանսավորման, հիմնական ծառայությունների փաթեթի վերաբերյալ: Ըստ նրանց` պորտալը պետք է հագեցած լինի դեղերի առկայության, բոլոր համայնքների հիվանդանոցներում պետպատվերով կամ վճարովի ծառայությունների մասին տեղեկատվությամբ, իսկ վերջինս պետք է մշտապես թարմացվի:

Քննարկման շրջանակներում մասնակիցներին տրամադրվեց անհրաժեշտ էլեկտրոնային գրականություն այս նախաձեռնությանն ավելի մանրամասն ծանոթանալու և գործընթացում ներգրավվելու նպատակով:

Նշենք, որ 2014 թ-ի սեպտեմբերից ԼՀԱ-ն մեկնարկել է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնություն» թեմայով դասընթաց-քննարկումների շարք Հայաստանի մարզերում: Նախատեսվում է նմանատիպ 7 դասընթաց-քննարկումների շարք կազմակերպել Հայաստանի տարբեր քաղաքներում` մասնակից ՀԿ ներկայացուցիչներին տրամադրելով անհրաժեշտ գիտելիքներ և գրականություն ԲԿԳ միջազգային նախաձեռնության, ՀՀ կառավարության ստանձնած պարտավորությունների և դրանց իրականացման գործընթացի վերաբերյալ, հետաքրքրություն առաջացնել մարզային ՀԿ-ների շրջանում` իրականացնելու ԲԿԳ գործողությունների ծրագրի վերաբերյալ սեփական մշտադիտարկումները, ինչպես նաև աջակցել հետագայում հանդես գալ նախաձեռնության սկզբունքներին համահունչ առաջարկություններով:

[[wysiwyg_imageupload:227:]]Նմանատիպ դասընթաց-քննարկում կազմակերպվել է նաև Գորիս քաղաքում, որին մասնակցել են տեղի ՀԿ-ների 25 ներկայացուցիչներ: Դասընթաց-քննարկումների շարքը կշարունակվի Գյումրի, Արմավիր, Գավառ, Վանաձոր և Հրազդան քաղաքներում:

«Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությունը ստեղծվել է 2011 թ-ին` 8 երկրների համատեղ ջանքերով` ԱՄՆ, Բրազիլիա, Ինդոնեզիա, Մեքսիկա, Նորվեգիա, Ֆիլիպիններ, Հարավային Աֆրիկա, Միացյալ Թագավորություն: Այն նպատակ ունի բարձրացնել կառավարողների գործողությունների մասին հրապարակայնությունը, խթանել հասարակության մասնակցությունը հանրային կյանքի կառավարմանը, ձևավորել առավել թափանցիկ և պատասխանատու իշխանություններ:

Միջոցառման ֆինանսական աջակից` Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն

Միջոցառման գործընկեր Ալավերդիում` «Համայնքային համախմբման և աջակցման կենտրոն» ՀԿ

Աղբյուր` ԼՀԱ